Վանաձորի մանկատանը ներդրված կարի ուսուցման արհեստանոցի շնորհիվ այսուհետ աշխատանք կունենան նաև մանկատան շրջանավարտները: 2008թ-ին գերմանական <Շտեռնշտունդեն> ռադիոխմբագրության աշխատակից Մարգարիտա Վալխերը, այցելել էր մանկատուն, ծանոթացել երեխաների զբաղվածությանն ու նախասիրություններին, այդ ամենը նկարահանել և հետագայում պատմել էր գործընկերներին ու որոշել էին օգնեն մանկատանը: Անցած տարի էլ մանկատան տնօրինությունից գրավոր համաձայնություն վերցրեցին, իրենց մոտ քննարկելու հարցը: Կարճ ժամանակահատվածում մանկատան բակում բարեգործական ընկերության ֆինանսավորմամբ կառուցվեց 40 քմ տարածքով շինությունը, տնօրինությանը թողնելով միայն արտադրության ճյուղի ընտրությունը. <Հեռուստացույցով անընֆդհատ լսելով, որ Բ. Դարբինյան Սպը-ն /Գլորյա կարի ֆաբրիկա/ կարող բանվորուհիների կարիք ունի, խորհրդակցեցինք տնօրենության հետ և առաջարկելով 16-18 տարեկան երեխաներին սովորեցնենք կարողի մասնագիտություն, հետագայում նույն ֆաբրիկայում աշխատելու համար>, -ասում է Վանաձորի մանկատան տնօրեն Արաշալույս Հարությունյանը:
Բ. Դարբինյան կազմակերպությունն էլ աջակցեց կարի ուսուցման արհեստանոցին ատադրական սարքերով և ձևացքով: Արհեստանոցը հնարավորություն ունի 12-17 երեխաներ մի հոսքագծով կարող են սովորել կարել :
Տարիների փորձը ցույց է տվել, որ երեխաները մանկատունն ավրատելուց հետո
մասնագիտական կողմնորոշման աշխատանքի տեղավորման խիստ անհրաժեշտություն է ծագում: Հատկապես տղաները բանակից հետո աշխատանք չեն գտնում , իսկ աղջիկները 18 լրանալուց հետո դուրս են գնում, նորից աշխատատեղ չեն ունենում: Որպեսզի երեխաները կարողանան աշխատանք գտնել և իրենց մի կտոր հացը վաստակել համաձայնության ենք եկել ֆաբրիկայի տնօրինության հետ, որ կարի ուսուցման արտադրամասն ավարտելուց հետո նրանք պետք է աշխատեն Գլորյա կարի ֆաբրիկայում:
Մինչ այդ էլ երեխաները կենցաղային մեքենաների վրա կարել սովորում էին, ծանոթանում կարուձևի գաղտնիքներին, սակայն դրանով աշխատատեղ չէին կարող ունենալ, չնայած նախկինում 1-2 նմանատիպ օրինակներ եղել են` մոդելյորական քոլեջի կարի բաժնում սովորող երեխաները հետագայում աշխատանքի են անցել կարի ֆաբրիկայում. <Ուզում ենք, որ մենք կարողանանք երեխաներին մասնագիտություն սովորացնենք, որտեղ էլ նրանք լինեն, եթե մասնագիտության տիրապետեն, կարող են իրենց մի կտոր հացը վաստակել: Մեր նպատակը միայն աղջիկներին սովորացնելը չէ, այլ տղաներին, որ նույնիսկ բանակում, նրանք տարրական բաներն իմանա, իրենց օձիքներն ու կոճակները առանց դժվարություն կրելու կարեն>: Նոր հոսքագիծը հնարավորություն կտա, մանկատան միջոցառումների համար զգեստներ կարել, և մոդելավորել>,-համոզված է մանկատան տնօրենը:
Մանկատան տնօրինությունը նախատեսում է հաջորդիվ տղաների համար արհեստանոցներ բացել` ավտոգործ, Էլեկտրական սարքերի վերանորոգում, փայտագործություն, կոշկարություն, որպեսզի հետո դժվարություն չկրի: Ըստ տնօրենի մանկատանը երեխաները խնմավում են, հոգ են տանում նրանց մասին, շրջապատված են ուշադրությամբ, հետո դուրս են գալիս մոլորվում. <Տղաները միշտ օգնում են մանկատան մասնակի վերանորգման աշխատանքներին, նրանց մի մասը հետագա մասնագիտություն ընտրում են շինարարի մասնագիտությունը, բայց բոլորը չէ, որ կարող են սովորել>:
Մանկատան երեխաներն զբաղվում են տարբեր խմբակներում` երգ, պար, ասեղնագործություն, համակարգչային ուսուցման, խմբակներում: Զբաղվածության կենտրոնի և Հօմ-ի մասնագիտական կողմնորոշման մի քանի ծրագրերով երեխաները սովորել են խոհարարություն, վարսավիրություն համակարգչային դասընթացներ, սակայն որ բոլորն են իրենց համապատասխան աշխատանք գտել:
Հ.Գ.- Վանաձորի մանկատանը այժմ 101 երեխա է խնամվում: 44 երեխա դեռ հերթագրված է <Պետական աջակցությամբ ծրագրով> բնակարան ստանալու համար, որով երեխաներին ապահովում են բնակարանով, գույքով, սարքավորումներով, սակայն այսօր միայն 6-են ստացել բնակարան:, ևս 5-ը այս տարի կստանան, իսկ մնացածները դուրս գալով մանկատնից մոլորվում են:
Լուսանկարները հեղինակի ` Լիլիթ Յոլչյան
No comments:
Post a Comment