Wednesday, December 2, 2015

Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցի 
5 Ա դասարանի աշակերտների հյուրերն են իրենց տատիկները 









Վանաձորի Ալ. Ս. Պուշկինի անվան համար 4 հիմնական դպրոցում այս անգամ հյուրընկալվել էին 5 ա դասարանի աշակերտների տատիկներըԴասվար Հեղինե Մելիքյանի նախաձեռնությամբ սաներն այս անգամյուրահատուկ ձևով գովերգելու էին իրենց սիրելի տատիկներին:









Սա <Բարին արաբարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին միջոցառումն էր:

Երկար կյանքի ընթացքում բազում դժվարություններ տեսած ու փորձություններ հաղթահարած, տարիներ ապրած ու մեծամասամբ ճերմակած սիրելի տատիկների առջև ելույթ ունենալը պարզվեց այդքան էլ դյուրին գործ չէ: Թեև աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել ու պատրաստվել, բայց միևնույնն է նրանց շուրթերից հնչած յուրաքանչյուր բառի մեջ հուզմունք կար:

Այդուհանդերձ երեխաները շատ գեղեցիկ խոսքեր ուղղեցին իրենց սիրելի տատիկներինհաճելի հուզմունքպատճառելով նրանցՀնչեցին երգեր և բանաստեղծություններ, բարեմաղթանքներ:

Այս դասարանում պարզվեց շնորհաշատ բազմաթիվ երեխաներ կան: Տատիկներից շատերի աչքերը մի պահ առավել փայլատակեցին, երբ թոռնիկներն իրենց իսկ գրած քառատողերը նվիրեցին:

Հայկական ու ժամանակակից պարերի բեմադրությամբ տոնական օրն ավելի տպավորիչ ու անմոռանալի դարձավ:

Ի դեպ Տատիկները դատարկաձեռն չէին եկել սիրելի ու իրենց կյանքի այս հատվածը ջերմությամբ լցրած թոռնիկներիմոտ: բերել էին ծաղիկներքաղցրավենիքմիրգ, որն էլ տոնական օրվա ավարտին բաժանեցին երեխաներին: Ապա հիասքանչ օրվա համար շնորհակալություն հայտնեցին դասվար Հեղինե Մելիքյանին, դպրոցի տնօրինությանը, աշակերտներին ու ծնողներին:

Իսկ ինչը կարող է տատիկի համար թանկ լինելեթե ոչ իր թոռնիկից ստացած նվերըՄիջոցառման վերջումաշակերտները իրենց պատրաստած բացիկները նվիրեցին՝
իրենց սերն ու նվիրումն արտահայտելով տատիկներին:


ԱՇՈՒՆ Է Վանաձորի թիվ 19 ՆՈՒՀ-ում