Friday, April 29, 2011

Ծնողներին լքած որդուն, ընտանիք վերադարձնելու համար դիմեք նախարարին



ՀՀ սոցապ նախարար Արթուր Գրիգորյանի  այցը և  նախատեված բնակիչների հետ հանդիպումը  մեծ ոգևորություն էր առիթ էր դարձել:  Արդեն տեղավորվել էին դահլիճում, մտքերով փոխանակվում էին, ի մի բերում իրենց ասելիքը,  սակայն  մեծ էր, նրանց հիասթափությունը երբ պարզ դարձավ, որ անձամբ նախարարին իրենց հուզող հարցերը   բարձրաձայնելու փախարեն պետք է դիմեն առաջին տեղակալ  Արայիկ Պետրոսյանին և սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանին:  Լոռեցիներին 2-րդ հիասթափությունն էլ էր սպասվում, նախատեսվում էր, ոլորտներն առանձնացնել  և 1-ն հարկում ընդունել հաշմանդամներին, իսկ 3-րդ հարկում ավանդի, նպաստի, հիվանդության թոշակի համար եկած քաղաքացիներին:
Եկել էին 70-ից ավելի տարիք ունեցող մարդիկ, նրանք չկողմնորոշվելով և խառնաշփոթ ստեղծելով սկսեցին բաողոքել,  արդյունքում մարզպետարանի աշխատակիցները որոշեցին բոլորին կրկին մի տեղ հավաքել և լսել նրանց հուզող հարցերը: Այդ  ընթացքում առաջին հարկ հասած հաշմանդամներն  ստիպված մի անգամ ևս հաղթահարեցին 3-րդ հարկ բարձրանալու արգելքը. <Տակիս ոտը չկա, մի անգամ իջա բարձրացա, հիմա էլ ինձ ասում են նախարարին չես կարող տեսնել,  էդ նույն բանն ինձ մեր սոցիալականում էլ էին ասում, ավանդս չեն տալիս,, նախարարին չեն թողնում տեսնել>,-ասում առաջին կարգի հաշմանդամ 71-ամյա Վազգեն Սաղաթելյանը:
      Ավանդների համար հավաքվածները, յուրաքանչյուրն ուզում էր իր հարցը բարձրացնել: Բանը հասավ նրան, որ տարեցներն սկսեցին վիճել, թե ում հարցն է կարևոր: Փոխնխարար Արայիկ Պետրոսյանը տեսնելով, որ չի կարողանում խաղաղեցնել բնակիչներին, փորձեց մեկ-մեկ պատասխանել նրանց  հուզող հարցերին: Պատասխանից դժգոհ  լոռեցիներն ուղղորդվեցին դեպի մարզպետի սենյակ, որտեղ մարզպետն ու նախարարը փակ խորհրդակցություննէին անցկացնում մարզպետարանի սոցապ վարչության բաժինների աշխատակիցների  հետ:  Ավելի համարձակները կարողացան հանդիպել նախարարին և ներկայացնել խնդիրը, սակայն նախարարին տեսնելու հնարավորությունից բնակիչները զրկվեցին, քանի որ նա որոշեց  տնայց կատարել և տեղում ծանոթանալ հաշմանդամ, սոցիլապես ամնապահով Համբարձումյանների ընտանիքին: Տարեց ամուսինները 2005թ-ից հետո չեն տեսել միակ որդուն, նա ապրում է հարևան Հարթագյուղ համայնքում, սակայն չի հիշում իր ծնողներին: Նրանք էլ այրվում են որդու և թոռնիկի կարոտից: Հաշմանդամ ամուսինները զրկվել են նպաստից , որովհետև տղան գրանցված է բնակարանում, իսկ 71 հազար դրամ կենսաթոշակի կեսից ավելին ծախսվում է դեղորայքի համար գումարած կոմունալ ծախսերը.<Սովետի ժամանակ մեզ հաշվի էին առնում, բոլոր ծախսերը 50 տոկոսով էր, հիմա նպաստից զրկել են, միանվագի համար էլ արդեն ռիսկ չեմ անում դիմեմ, տղայիս հարս տարավ,  տարիներով աշխատած գումարս էլ բանկում մնաց>,-ասում է Վանուշ Համբարձումյանը:  Նախարարը խոստացավ, նրանց ընտանիքին ընդգրկել մինավագ սոցիլական աջակցության ցուցակում, հանձնարարեց համապատասխան բաժիններին զբաղվել խնդրով, նույնիսկ որդուց հեռաղոսահամար պահանջեց, որ անձամբ խոսի նրա հետ, սակայն հեռավորության պատճառով դա էլ մնաց մարզպետարանի աշխատակիցների ուսերին:
     Երբ նա կրկին մարզպետարան վերադարձավ,  ընդլայնված խորհրդակցություն անցկացնելու, լոռեցիները դեռ նրան սպասում էին միջանցքներում. <Ես եկել եմ նախարարին տեսնելու, մինչև չտեսնեմ, չեմ գնա: Ասում են, քո տանը պիտի ապրես, որ նպաստ ստանաս, էս ինչ կարգ է, չգիտեմ>,- ասում է տիկին Նվարդը:  
    Միջանցքում հավաքները կրկին սկսեցին բողոքել անկազմակերպ ընդունելությունից. <Ամեն ինչն էլ սհենց են անում, օրենքն էլ են սհենց անկազմակերպ գրում, դրա համար էլ ավանդը բանկում է կորչում, նպաստը   մեքենայատերն է ստանում, որ իր վրա ոչ մի բան չունի գրած, մենք էլ սհենց մնում ենք եսիր>:

 
                                                   Հեղ. ՝  Նելլի Դավթյան 
                                                    Լոս. ՝ Լ.Յոլչյան

No comments:

Post a Comment