Saturday, October 31, 2015

Մնում է գերեզմանաքարերը տանեն


Սա ի՞նչ է նշանակում: Այս էլ որերորդ անգամ այցելում ենք հերոս եղբորս շիրիմին և քարանում մի քանի մետր հեռավորության վրա , աշխարհն ասես շուռ է գալիս գլխիդ (արդեն իսկ շուռ եկած աշխարհը): Ծաղկամաններում դրված արհեստական ծաղիկները գողացված են ... 
Խնդիրն ամնեևին նոր ծաղիկ գնելու մեջ չէ: Շաբաթվա հինգ օրը պանթեոնում ենք և առանց ծաղիկների չենք գնում : Խնդիրը նրանում է , թե ինչու՞ պանթեոնի տարածքը չի հսկվում, ինչու՞ պիտի սևազգեստ մայրերն ամեն անգամ նորից սպանվեն, ինչու՞ : Պատկերացնու՞մ եք ինչ է կատարվում այն հարազատի ու ծնողի հետ երբ որդու գերեզմանը դատարկ է տեսնում: 
Չէ՞-որ մենք հիմա ապրում ենք այդ ծաղիկներով, պանթեոնի մաքրությամբ...
Ինչպե՞ս լռես ամեն անգամ երբ աղբը կիտում են այդ սրբավայրի շեմին, երբ կովերը արածում են գերեզմանների վրա բարձրացած և արածում են այդ մարդկանց ծաղիկները: Որտե՞ղ են պատասխանատուները երբ գերեզմանները քանդում են : 
Երեկ այցելեցինք եղբորս...ծաղիկները չկան ...կանաչ գորգը, որ , որ ամրացված է գերեզմանից մի կողմն արդեն բարձրացված է , երկաթները թեքված...այս անգամ գողանալ չէր հաջողվել... Սիրտս պայթելով վազեցի դեպի Տիգրանի գերեզմանը, որ քիչ հեռվում է ( մի քանի օր առաջ մայրիկիս հետ այցելել ու ծաղիկներ էինք դրել Եղնիկներում զոհված տղայի շիրիմին ու տեսել էի, որ գերեզմանը կառուցված է նույն ձևով): Վազեցի տեսնեմ միայն Զորիս ծաղիկներն են տարել, թե ̀ Տիգրանինն էլ չկա ու... սարսափեցի նկարներում տեսեք թե վայրենիներն ինչպես են պոկել ու գողացել փռված գորգը:
Խնդրում եմ արձագանքեք և լուծում տվեք այս հարցեին:
Գերեզմանատեղի համար ահռելի գումարներ են վերցնում, իսկ նման դեպքերում ու՞ր են : 
Թող տեսախցիկներ տեղադրեն, կամ ըստ հատվածների պահակներ նշանակվեն,...
Ու՞մ համար են մեր հերոսները զոհվել...նման անմարդկայինների՞ :
Իմ եղբայրը նման հայի համար չի տվել իր կյանքը:
Գրարումը Անի Գևորգյանի ֆեզբ.-ն էջից

Sunday, October 25, 2015

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցի

ինտելեկտուալները

<< Մաուգլի>> մանկական սրճարանի միջոցառումների կազմակերպիչ Լիլիա Աբրահամյանը կազմակերպել էր հերթական  ինտելեկտուալ մրցույթ :Լավագույն տասնյակը կմրցի Վանաձորի Ա.Ս.Պ. անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտների հետ:




25.10.2015Լուսանկարիչ Լ.Յոլչյան


Friday, October 16, 2015

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ





Վանաձոր քաղաքում Շտապ վաճառվում է երկու սենյականոց բնակարան, տիգրան մեծի 67/19 հասցեում: Բնակարանը ունի 70 քառակուսի մետր տարածք, գազաֆիկացված է, սալիկապատված: Սանհանգույցը վերանորոգված է, խողովակները փոխված: տեղադրված է եվրոպատուհաններ: Ունի երկաթյա դուռ: Շքամուտքը ևս վերանորոգված է: Վաճառվում է կահույքի հետ միասին:
 Հեռ. 099 94 70 70 

Վանաձորի Ա.Ս.Պ. անվան N 4 հիմնական դպրոցի
1 Ա դասարանցիները իրենց 
Ա տառի շնորհանդեսին
Դասվար Հերմինե Մուրադյան 
16.10.2015








Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 

Wednesday, October 14, 2015

Վանաձորի Ա.Ս.Պ. անվան N 4 հիմնական դպրոցի

ինտելեկտուալները


Սկսվել է նոր ուսումնական տարին, աշակերտները պատրաստ են նոր գիտելիքներ  ստանալ դպրոցում, սակայն չեն մոռանում սովորածը, նախորդ տարիներին դպրոցում ստացածը վերհիշելու մասին: << Մաուգլի>> մանկական սրճարանն  ուսուցչի տոնի առթիվ կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ, գիտելիքներով մրցում էին Վանաձորի Ա.Ս.Պ. անվան N 4 հիմնական դպրոցի վեցերորդ <<ա>> և վեցերորդ 
<<բ >> դասարանների աշակերտները: Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը կարևորում է  նմանատիպ միջոցառումների անհրաժեշտությունը: Դասղեկները` Լուսինե Քառյանը  և Սիրարփի Հովհաննիսյանը նշեցին` մրցույթն էլ ստուգում է կարողությունների շրջանակը:

Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է,այլ նրա համարոր այն քոնն է 



Վանաձորի թիվ 33  ՆՈՒՀ-ում երեխաները  դաստիարակվում են հայրենասիրական  ոգով: Հայրենիքին նվիրված բանաստեղծություններ, երգեր, հայկական պարեր. երեխաներն այս ամենը սովորում են  մանկապարտեզում և  միջոցառումներին  կազմ-պատրաստ  են ներկայանում :   Թիվ 33 ՆՈՒՀ-ում անցկացվեց միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 24 ամյակին: Ավագ խմբի երեխաները  զինվորական համազգեստով,  օրհներգի ներքո, խրոխտ քայլերով ներկայացան հանդիսատեսին:  Անկախ Հայաստանի փոքրիկ զավակները բանաստեղծությունների միջոցով արտահայտեցին, թե որքան թանկ է հայրենիքն իրենց համար:  <<Բազե>> և <<Արծիվ>>  թիմերը` երկուսն էլ մարտական էին տրամադրված. հետաքրքիր, ուսուցողական  խաղ-մրցույթների  միջոցով հանդիսատեսին ապացուցեցին, որ արի են ու փոքր տարիքից գիտեն ցանկացած խնդիր ինքնուրույն  լուծել: Եռագույնը պատկերեցին  ներկերով ու թղթերով, Հայաստանի ու Արցախի քարտեզները ևս կարճ ժամանակում կարողացան ստանալ:  Վանաձորի թիվ 33  ՆՈՒՀ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, դաշնակահար Գայանե Գալոյանը, դաստիարակ  Սյուզաննա  Հովհաննիսյանը, դայակ Աննա Բարսեղյանը,  ողջ աշխատակազմը, ծնողներն ու հյուրերը դիտում և հիանում էին երեխաների անմիջական ելույթով:  Հայրենիք  բառի  նշանակությունն այս փոքրիկներին  սովորեցնողներն արժանի են մրցանակի, պատվոգրի. պատվոգրերի արժանացան Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը, քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Լիդա Զարգարյանը և թիվ 33 ՆՈՒՀ-ի   տնօրեն Գայանե Սարգսյանը: Ծնողների խոսքով` բարձր են գնահատում վերջիններիս դերը իրենց երեխաների կրթման ու դաստիարակման կարևոր գործում, քանզի համոզվեցին, որ հայի ոգին երեխաների մեջ շատ ամուր է:
Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար,  որ այն մեծ է,այլ նրա համար, որ այն քոնն է :
Հեղ . Անի Աղաջանյան 
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի
6.10.2015



Saturday, October 10, 2015

Օծվեց Հետախույզ Զորիկ Գևորգյանիս հիշատակը հավերժացնող խաչքարը

Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի պատարագ նվիրված հայոց բանակի հետախույզ կապիտան Զորիկ Գևորգյանին և սահմանի խաղաղության պահպանմանը: Զորիկը 2014 թ. օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհվեց արիաբար։ Պատարագին հաջորդեց հոգեհանգստի կարգ: Արարողությանը ներկա էին նաև Զորիկի հարազատները::
















ShoghakatTVcompany
http://shoghakat.am/am/telecasts/4095

Առաջին լրատվական 21:00



Yerkir M e d i a