Այս տարվա փետրվարին Մոսկվայում կայացած առաջին ռուսական երեսակման մրցությում վանաձորյան «Գեմս դե լյուքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը լուջ հաջողություններ է գրանցել. նած ընկերության երկու աշխատակիցներն են գրավել մրցանակային տեղերը, նրանք նաև առաջինն են եղել թիմային հաշվարկով: «Գեմս դե լյուքսը» 2008-ից զբաղվում է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակմամբ: Տնօրենն ազգությամբ ռուս Սերգեյ Սազոնովն է, ով ուրախությամբ է նշում, որ սա իսկական առաջընթաց է իր աշխատակազմի համար, քանի որ ոչ բոլորն են հնարավորություն ունենում մասնակցել միջազգային մրցույթների:
Սա նաև օգնում է ինքնավստահությունը բարձրացնել: Պատվոգրերն ու մեդալները անձամբ Վանաձոր էր բերել առաջին ռուսական երեսակման մրցույթի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Տուզլուկովը, հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ԱՊՀ հարցերով դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:Այս հաղթանակի շնորհիվ վանաձորյան ընկերության աշխատակիցները հնարավորություն են ստացել մասնակցել 2012-ին Ավսրալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը
No comments:
Post a Comment