ՀԱԿ-ը պահանջում է ազատել Սամսոն Խաչատրայինին

   Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ՀԱԿ անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել   պահանջելով   ազատ արձակել երեկ երեկոյան Դինամո մարզադահլիճի մոտ ձեռբակալված վանաձորցի ընբշամարտիկ Սամսոն  Խաչատրայանին` ՀՀ  քրեական օրենսգրքի  316 հոդվածով, ըստ որի  Ս.Խաչատրյանը բռնություն է գործադրել  օրենքի ներկայացուցչի դեմ:  
     ՀԱԿ- ի անդամների հավաստմամբ Վանաձորցի ըմբշամարտի վետերանին  ձեռբակալել են մարտի 1-ին մատենադարանի մոտ հանրահավաքի ընթացքում  կանանց ոստիկանների ոտնձգություններից  պաշտպանելու համար: Երբ քաղաքացիական հագուստով  անձը առանց ներկայանալու քաշքշել է կանանց Ս. Խաչատրյանը չի դիմացել և իր կուսակիցներին պաշտպանելու համար հրել է  նրան. ՀԱԿ-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը  զարմանում է, ինչի միայն  14 օր անց պարզվեց, որ նա ոստիկան է. <Եթե նա ոստիկան էր,, ինչի  էր քաղաքացիական հագուստով, կամ ինչ նպատակ ուներ, որ նախօրոք չէր ներկայանում>,-ասում է Ա. Մանուկյանը:
    Վանաձորի  գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանն ասում է, որ   ՀԱԿ-ի բոլլոր ակտիվիստները նույն  ճակատագրին են արժանանում`  5 տարի ռաջ իրենել են նրա նման մեկուսացրել և հետաքրքիր է, որ առաջ  մեղադրանք են առաջադրում, հետո գտնում մեղավորին:  Ս.Խաչատրյանին ձեռբակալել  են այն ժամանակ, երբ վստահ են եղել, որ նա ակտիվ կազմակերպում է ՀԱկ-ի մարտի 17-ին կայանալիք հանրահավաքը, որպեսզի Վանաձորից ու լոռու մարզից մեծ թվով ակտիվիստներ չմասնակցեն:
     Հավաքվածները ստորագրահավաք էին կազմակերպեցին  ի պաշտպանություն Ս.Խաչատրյանի:  Այնուհետ երթով շարժվեցին դեպի  Լոռու մարզի դատախազություն: Երկար բանակցությունից նրանց ընդունել է Լոռու մարզի դատաղազ Կարեն Շահբազյանը, լսել նրանց բանավոր բողոքներն ու պահանջները: Հակ անդամները իրենց  բողոք-դիմումը ուղղված  Լոռու մարզի դատախազին  թողել են   դիմում-նամակների համար նախատեսված արկղում :