Wednesday, March 19, 2014

Լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածել… կինը պարզապես զուգարան էր ուզում


Օրերս շրջանառվում էր տեղեկատվություն, ըստ որի Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մայրը փորձել է խեղդել նորածին երեխային զուգարանակոնքի մեջ: Սպիտակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ազիզյանը պարզաբանելով միջադեպը, նշեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Նրա խոսքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակչուհի 39-ամյա Անուշ Գրիգորյանը հյուրընկալվել է Ջրաշենում բնակվող իր եղբոր` Նվեր Մ.-ի տանը: Մարտի 9-ի` լույս 10-ի գիշեը` ժամը 2:30-ի սահմաններում կինը սուր ցավեր է զգացել որովայնի շրջանում: Չպակերացնելով, որ դա վաղաժամկետ ծննդաբերություն է, Անուշ Գ.-ը գնացել է զուգարան` պարզապես բնական կարիքները հոգալու: Իսկ երբ հասկացել է, թե ինչ է կատարվում, օգնության է կանչել եղբոր կնոջը` Արմինե Ա.-ին: Տան անդամներն օգնել են երեխային լույս աշխարհ գալ:

Արդեն առավոտյան Անուշին ու նրա նորածին որդուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Մոր և մանկան վիճակը բժիշկը գնահատում է բավարար, սակայն բժիշկների հսկողության տակ Անուշն ու իր որդին կմնան ևս երեք օր:

Հատկանշական է, որ Անուշ Գ.-ը ունի երկու երեխա և գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Անուշի հորեղբոր ընտանիքը պատրաստվում է իր վրա վեցնել նորածնի խնամակալությունը: