Wednesday, April 6, 2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ


Ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ բնապահպանական ակցիա` ընդդեմ իշխանությունների կողմից վարվող էկոլոգիական քաղաքականության` հանքերի անխնա շահագործման, անտառների ոչնչացման, ջրային ռեսուրսների սպառման: Ամենամեծ խնդիրը շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների օգտագործման նկատմամբ պաշտոնյաների պատասխանատվության բացակայությունն է: 

Ակցիայի մասնակիցները հանդես եկան իշխանություններին ուղղված հայտարարությամբ: «Մենք այլեւս չենք ուզում հանդուրժել շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների նկատմամբ իշխանությունների որդեգրած գիշատիչ քաղաքականությունը: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մենք կմնանք առանց անտառների, հողի, ջրի, օդի եւ առանց գալիք սերունդների: Սա ահազանգ է բոլորիս համար` եւ իշխանությունների, եւ հասարակության»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության տակ ստորագրեցին ոչ միայն ակցիային մասնակցող բնապահպանները, այլ նաեւ քաղաքացիներ, ովքեր նույնպես անհանգստացած են Հայաստանի էկոլոգիական իրավիճակով: 
 
Սիլվա Ադամյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ
Թամարա Ստեփանյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ
Կատարինա Ղամբարյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ
Կարինե Դանիելյան` «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ
Դոլորես Ղափանցյան` «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ
Ժոռա Առաքելյան` Հրազդանի Օրհուս կենտրոն
Տիգրան Գրիգորյան` Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, Կոտայքի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն
Արսեն Արսենյան` Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» ՀԿ
Վիկտորյա Բուռնազյան` «ԷկոԼուր» ՀԿ
Սվետլանա Ասլանյան` Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
Եկատերինա Սիմոնյան`«Համագործակցություն» ՀԿ
Կարինե Մատինյան` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ
Դուստրիկ Մխիթարյան` ԱԺԿ
Արման Վերմիշյան` «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ
Սամվել Նավոյան` քաղաքացի
Խաչիկ Չիլինգարյան` քաղաքացի
Խաչիբաբյան Մ. Ծ.` իրավաբան
Պապյան Նարինե` իրավաբան
Լեւոն Ավագյան` քաղաքացի

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

No comments:

Post a Comment