Saturday, October 12, 2013

Վանաձորի  4 Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցի 3 <<Ա>>  դասարանի աշակերտները Վանաձորի Կերպարվեստի թանգարանում













Շնորհակալություն մեր դասղեկին ՝ Հերմինե Մուրադյանին ,դպրոցի տնօրեն Համլետ Խեւմարյանին և Կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանին

Monday, October 7, 2013

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Երիտասարդ կոմպոզիտորներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Կոմպոզիտորների և ԵրաժշտագետներիՄիությունում (ՀԿԵՄարդեն տարիներ շարունակվող անհուսալի իրավիճակի կապակցությամբՄեզ անհանգստացնում էփաստըոր արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումովէ անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտություններըԻսկ վերջին համագումարից հետոորը տեղի է ունեցել 2009թվականին,անգամ վարչություն չի ընտրվելայսինքն՝ գրեթե հինգ տարիՀԿԵՄը ղեկավարվում է ինքնիշխանինչի պարզ հետևանքն են ներկայիս խնդիրները
Վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականության արդյունքում մի շարք երիտասարդկոմպոզիտորներ անիմաստ են համարում անդամագրվել ՀԿԵՄ-ինքանզի այն զրկված է ժամանակակից հայացքներից,կրեատիվ նախաձեռնություններից և չունի գործող իրավաբանական համակարգՄինչդեռ կոմպոզիտորներից շատերնարդեն տարիներ  շարունակ ապրում և ստեղծագործում են արտերկում՝ առնչվելով և համագործակցելով տարբեր ստեղծագործական կառույցների հետՆրանց համոզումն է,  որ ներկայիս Միության գործելակերպը խիստանհեռանկարային է նոր զարգացումների ասպարեզումինչն անմիջականորեն կապված է ներկայիս ղեկավարության հետ:
    Առկա է նաև Դիլիջանի ստեղծագործական տունը իր հիմնադրի՝ Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչությանհարցըՄիության նախագահը գրեթե մեկ տարի առաջ նշել էրոր որոշում կայացնելու համար հարկավոր է ընդամենըժողով կազմակերպելինչը փաստորեն նրա համար մինչ այսօր անհնար եղավՀարց է ծագում՝ եթե միության անդամներիմեծ մասն արդեն իսկ տվել է իր համաձայնությունըև եթե հայտնի էոր այդ ժամանակահատվածում արդեն իսկ հրավիրվելէ ՀԿԵՄ «վարչության» նիստապա ո՞րն է պատճառըոր անվանակոչման հարցը դեռևս լուծում չի ստանում:
   Միության ներքո կազմակերպվող սակավաթիվ համերգները վաղուց արդեն անհետաքրքիր են և դարձել ենինքնանպատակՄիությունը գրեթե անգործության է մատնված և այդ պատճառով էլ կորցրել է իր դերը մշակութայինկյանքումԱվելորդ է ասելոր նոր տեխնոլոգիաններն այս կառույցին ամբողջովին անհաղորդ են մնումՑավոք պետք էնշելոր չեն օգտագործվում նաև Միության եղած միջոցներըկոմպոզիտորների միության շենքն իր երգեհոնայինդահլիճովԴիլիջանի ստեղծագործական տունը և այլնորոնք  կարելի էր ծառայեցնել մի շարք հրաշալի ծրագրերիինչըերիտասարդները դժվարությամբ փորձում են անհատապե՛ս կյանքի կոչել:
   Հաշվի առնելով այս և այլ հանգամանքները՝ գտնում ենքոր պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն,և կոչ ենք անում Միության անդամներին Համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին:Հակառակ դեպքում սերնդափոխության հարցը կշարունակվի մնալ արդիականինչով և ՀԿԵՄ-իգործունեությունն ապագայում վերջնականապես կիմաստազրկվի

Արամ ՀովհաննիսյանԺնև (Շվեյցարիա) 
Վահրամ ՍարգսյանՄոնրեալ (Կանադա) 
Աննա ՀակոբջանյանՎանաձոր 
Արման ՂուշչյանՄոսկվա (Ռուսաստան)
Արթուր Աքշելյան,Ժնև (Շվեյցարիա) 
Հովիկ ՍարդարյանԵրևան
Դավիթ Սաթյան,Լոնդոն (Անգլիա) 
Ժիրայր ՇահրիմանյանԵրևան
Գևորգ ԲադալյանԵրևան 
Ռուբեն ԱբրահամյանՄոնրեալ (Կանադա) 
Անդրանիկ ՖատալյանՔյոլն (Գերմանիա) 
Էռնեստ ԴուլգարյանԵրևան
Արսեն ԲաբաջանյանՄյունխեն (Գերմանիա) 
Քաջիկ ԳրիգորյանԵրևան 
Հեղինե ՍարգսյանԱրտաշատ 
Սերգեյ ՈւմրոյանԳյումրի
Դավիթ Պիվազյան,Երևան 
Շուշան ՍարգսյանԿիև (Ուկրաինա)
Բելա ՀովհաննիսյանԳյումրի 
Անդրանիկ ԲերբերյանԵրևան 
Ռուբեն ԱնտոնյանԵրևան 
Գևորգ Դարբինյան,Համբուրգ (Գերմանիա
Մանե ՀովհաննիսյանԵրևան 
Անժելա ՍտեփանյանԵրևան 
Աննա ԶաքարյանԵրևան 
Արթուր Հարությունյան,Երևան 
Գոռ ՀովհաննիսյանԵրևան