Thursday, June 30, 2022

Ցտեսություն երջանիկ մակություն, ցտեսություն սիրելի թիվ 24 մանկապարտեզ ,ցտեսություն մեր շատ ու շատ սիրելի դաստիրակ ընկեր Լուիզա:



Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի ավագ ,,Բ,, խմբի սաներին իրենց հոգատար, բանիմաց ,իր գործին  նվիրյալ Լուիզա Դալլաքյանը դպրոց ճանապարհեց:

Մանկապարտեզում թևածում էր դասական շունչը: Իրենց կատարումներով փայլում էին երեխաները : Նրանք պատվով դուրս եկան և ի ցույց դրեցին ընկեր Լուիզայի աշխատանքը: 

Երգ , պար, ասմունք, ջերմ խոսքեր բոլորին և երեխաները արդեն պատրաստ կքայլեն դեպի դպրոց և այդ ամենի հիմքը դրել է դաստիարակ ընկեր Լուիզան:

Ամողջ տարին բաց պարապմունքներով, միջոցառումներով , էքսկուրսիաներով  լեցուն էր երեխների առօրյան: Դաստիարակի նախաձեռնությամբ յուրաքանչյուր սան ունի իր պատմական թղթապանակը, որտեղ նրանց աշխատանքներն են հավաքվել և ավարտական միջոցառման օրը դաստիարակը ավարտական ալբոմի հետ միասին հանձնեց մանուկներին:

Ընկեր Լուիզային չսիրել անհնար է , պետք է  փայփայել նրան ,նա մի անհատականությունն է, ով իր կյանքը նվիրեց մեր մանուկներին, ով պարգևեց անհոգ մանկություն , զինեց գիտելիքի մեծ պաշարով: ՙՙՆա միակն է մեզ համար՚՚ անկեղծացան նաև ծնողները:

Հատկանշական է այն, որ հանդեսին երեխաների շուրթերց հնչեց երեժշտական մի կատարում , որի հեղինակն էր անկրկնելի երաժշտական դաստիարակ Ռոզա Ամիրբեկյանը:

Իսկ մանուկների պարային կատարումների հարցում նրան օգնել էր իր նախկին սան Կարմեն Նահապետյանը,որի եղբայրը ևս ընկեր Լուիզայի սանն է:

Համեստ ձևավորված դահլիճում տիրում էր ջերմություն , հուզմունք ,որը պատել էր բոլոր ներկաներին: Տնօրեն ՝ Գայանե Գոգինյանը շնորհակալություն հայտնեց դասական , գրագետ, շքեղ միջոցառաման համար իր սիրելի ընկեր Լուիզային  ,ծնողներին , որ վստահել են թիվ 24 մանկապարտեզին  և իհարկե առանձնահատուկ շնորհավորանքի տողեր հղեց  մանուկներին:




Ընկեր Լուիզայի բարեմաղթանքի խոսքերից հետո երեխաների  երազանքները ճերմակ փուչիկների հետ օդ բարձացան:
30.06.2022