Saturday, August 26, 2023

 Գուգարք Ճամբարում ,, Գուգարք արկածային անտառի,, պարանայգին բացվեց և սպասում է արկածներ սիրահարներին

TV 5 Հայլուր 26.08.2023

Thursday, August 24, 2023

 

22 авг. 2023 г.



Saturday, August 19, 2023

 Վանաձորի Ֆր՚ Նանսեն անվան թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ 


Թեհմինե Աշրաֆյանը  ներկայացնելով մայիսի 3 -ին իր աշխատանքները ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:  


Նախարարության պահանջները բարդ ու ծավալուն էին , որտեղ պետք էր  դաստիարակը ներկայացներ համապատասխան բնութագրիչներ:Աշխատանքը բարդ էր , բայց Թեհմինե Աշրաֆյանի համար դժվարություն չէր, քանի  որ նա ընդամենը իր կատարծ աշխատանքը համատեղելով՝ ներկայացրեց նախարարություն:


Հուրախություն բոլորիս օրերս ստացել ենք նախարարի տեղակալից գրավոր պատասխան , որտեղ գրված է. 


Ի պաասխան 2023 թվականի

մայիսի 3-ի գրության՝

 

        Հարգելի՛ Թեհմինե Աշրաֆյան

Հայտնում եմ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի հուլիսի 7-ի N 794-Ա հրամանով Ձեզ շնորհվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի առաջին աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով:

 

Մանկապարտեզի տնօրեն ՝ Աննա Դարբինյանը, հպարտանում է իր բանիմաց դաստիարակով՝ շնորհավորելով և մաղթելով նորանոր ձեռքբերումներ:

Տնօրենի շնորհավորանքին և բարեմաղթանքներին են միանում  նաև մանկապարտեզի  գործընկերները ու ծնողները :

Ծնողների հետ անցկացրած մտերմիկ զրույցում նրանք խոստովանեցին , որ այդ տարակարգը  մեզ համար ոչինչ չի փոխում , քանի  որ մենք ի սկզբանե տեղյակ ենք  մեր դաստիրակի բանիմացության , բարձր մանկավարժ և մարդկային արժեքներ գնահատող տեսակին: Հպարտ և ուրախ ենք մեր սիրելի դաստիարակի համար: Իսկ Սիրելի ընկեր Թեհմինեն ընդամենը քաղեց իր աշխատանքի պտուղները :
Մաղթում ենք նորանոր վերելքներ՝ ավելացրեցին խմբի ծնողները:

Saturday, August 12, 2023

 «Հաստատուն քայլերով դեպի դպրոց»

Քարհանյան Դպրոց ի տնօրենությունն ու մանկավարժները հրաժեշտ տվեցին իրենց փոքրիկներին և բարձր տրամադրությամբ դպրոց ճանապարհեցին :


Հեքիաթային աշխարհից դեպի նոր մոլորակ, բայց Քարհանյան դպրոցի հրաշքները իրենց հետ տարան անսահման սեր և ջերմություն , ինչպես նաև գիտելիքի մի այնպիսի պաշար , որ դպրոցում դասվարները կզարմանան նրանց պատրաստվածությունից : Բնականաբար, այդ ամենը նրանք ստացել են այն մեծ թիմից , որ աշխատում է Քարհանյան դպրոցում: Սահուն խոսք, անգլերենի և ռուսերենի իմացություն , մաթեմատիկական գաղտնիքների , երգի և պարարվեստի մասին էլ չենք ասում :Ամեն ոլորտից իրենց տարիքին համապատասխան ունեն մեծ պաշար: