Friday, April 1, 2011

Միջազգային 9 –րդ թատերական երևանյան փառատոն


 Ապրիլի 3-8-ը Երևանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո,  ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ աջակցությամբ  կանցկացվի   <<ԱՐՄՄՈՆՈ>> մոնոներկայացումների միջազգային  9 –րդ փառատոնը:
«ԱՐՄՄՈՆՈ» առաջին միջազգային փառատոնը անցկացվել է 2003 թ.,  փառատոնի հիմնադիրն ՀԹԳՄնախագահՀակոբՂազանչյանը:    
                                                                                                          
Այս տարի <<ԱՐՄՄՈՆՈ>> մոնոներկայացումների միջազգային  9 –րդ փառատոնում կներկայացվի 17 ներկայացում` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Լիտվայի,  Եգիպտոսի և Հայաստանի դերասանների մասնակցությամբ:                                 Փառատոնը կբացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմայերը /Գերմանիա/: Թատերասեր հանրության դատին կհանձնվի <<Վերթեր>> մոնոներկայացումը: Փառատոնի շրջանակներում հանդես կգա`  Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը <<Լսելով հեռուն>> մոնոներկայացմամբ: Ռուսաստանից  հանդես կգա նաև դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացումով:
Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է անվանի դերասանուհի Վերոնիկ Դանիելի <<Ցանկությունների երաժշտություն>> (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի <<Առաջին մարդը>> (Ֆրանսիա), Գաբրիելա Մուսկալայի <<Բուենոս Այրեսից վերադառնալիս>> (Լեհաստան), Սամաա Իբրահիմի <<Կարմեն>> (Եգիպտոս), Բիրուտե Մարի <<Ունե>> (Լիտվա), Հովարդ Ռիպպի <<Ջիմփել հիմարիկը>> (Իսրայել) ներկայացումները:
<<ԱՐՄՄՈՆՈ>> միջազգային թատերական փառատոնի շրջանակներում` հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` <<Արա Գեղեցիկ>>,  Սամվել Բաղինյանը` <<Ֆիեստա>>, Մարիամ Ղազանչյանը` <<Մարսել>>, Հասմիկ Վերդյանը` <<Սևիլուհին…>>, Ռոբերտ Հակոբյանը` <<Ձեզ եմ դիմում…>>, Գրետա Մեջլումյանը` <<Ծառերը>>, Նարեկ Ներսիսյանը` <<Լյուսիեն Լյուկ>> մոնոներկայացումներով: <<Միհր>> թատրոնը հանդես կգա  «Պիեսներ մահվան մասին» մոնոներկայացումների  շարքով:                                                                                                                                           Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ  Էլեոնորա Մակարովան /ՌԴ/, Սամաա Իբրահիմը /Եգիպտոս/:
ՀՀ մշակույթի նախարարությունում <<ԱՐՄՄՈՆՈ>> միջազգային թատերական փառատոնի  բացման ասուլիսին մասնակցում էին.
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, փառատոնի տնօրեն  Մարիաննա Մխիթարյանը, դերասաններ Արամ Հովհաննիսյանը, Ռոբերտ Հակոբյանը, Սամվել Բաղինյանը:

No comments:

Post a Comment