Monday, November 19, 2012

ԻՆՉՈՒԻԿՆԵՐ ՔՈԼԵՋԻ ՍԱՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ... ՄԻԳ ՀՌԸ

                                                  ԱՇՈՒՆ - 2012
 «Ընտանիք   եւ երեխաներ» ՀԿ ներքո բարեգործական հիմունքներով գործում է «ԻՆՉՈՒԻԿՆԵՐ» խումբը,որի  նախագահն է Ասյա Հակոբյանը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՁևԻ ՄՐՑԱՇԱՐ,,,ՄԻԳ ՀՌԸ



Հայկական ժողովրդական խաղերը,  ամեն մի նոր սպորտային խաղերի կազմակեպմամբ գրեթե մոռացության են տրվում: Իսկ ավանդականը պահպանելու համար  անհրաժեշտ է հետեւողականություն եւ դրանց պարբերաբար կազմակերպում:
Այս հարցին ամեն տարի առավել մեծ ուշադրություն է դարձնում  «Հորիզոն» երիտասարդական կրթամշակութային ԲՀԿ-ը, որը արդեն 7 տարի անընդմեջ կազմակերպում է «Լոռվա ժողովրդական խաղեր» փառատոնը:
Փառատոնն անցկացվել է քաղաքի 4 մարզարաններում՝ Վանաձորի մարզադաշտում, Շախմատի ակումբ, Գագիկ Ղազարյանի անվան մարզական ակումբում  եւ Շտանգի դպրոցում. խաղին մասնակցությունն են ունեցել շուրջ 150 մարզիկներ.
Սինխր.  Սամվել Սաֆարյա, Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի ? սպորտի բաժնի գլխավոր մասնագետ 
Հորիզոն» երիտասարդական կրթամշակութային ԲՀԿ նախագահ Հովիկ Թադ?ոսյան նպատակն է նախ?առաջ վերականգնել եւ կազմակերպել ժողովրդական ավանդական մոռացված խաղերը եւ իրազեկել մատաղ սերնդին այս հին սպորտաձեւերի գոյության, արթնացնել նրանց մեջ հինը պահելու նախանձախնդրությունը:
Փառատոնի ավարտին հաղթած առաջին 3 տեղերին տրվեցին մրցանակներ «Հորիզոն» երիտասարդական կրթամշակութային ԲՀԿ-ի կողմից:
Բոլոր մասնակից մարզիկները հույժ կար?որեցին իրենց մասնակցությունը այս փառատոնին եւ հատկապես շեշտեցին նման մազական խաղերի կազմակերպման կար?որությունը առողջ ապրելակերպի տեսանկյունից:

Friday, November 16, 2012

                                           Լուսավորվեց եւս մի մի քանի փողոց
ֆՈՏՈՇԱՐՔԸ ԻՄ  ))))))))))))))










Գիշերային լուսավորություն կունենան Վանաձորի
Տարոն 1, 2, 3 և 4, Տավրոս թաղամասերի բանուկ փողոցները

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ <Քաունթերփարթ ինթերնեյշնլ> կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող <Համայնքային զարգացմանն ուղղված ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի> շրջանակներում, Վանաձորի քաղաքապետարանի համատեղ ներդրմամբ մարզկենտրոնում իրականացվել է Տարոն 1, 2, 3 և 4, Տավրոս թաղամասերի բանուկ փողոցների գիշերային լուսավորության անցկացման ծրագիրը:
Նոյեմբերի 16-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի, քաղաքապետարանի աշխատակիցների և <Քաունթերփարթ ինթերնեյշնլ> կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողություն: Այսուհետ լուսավորված կլինեն նաև նշված թաղամասերի 6 փողոցներ, մասնավորապես` Տավրոսի առաջին փողոցը, Տարոն 4 թաղամասի վերջին կանգառից դեպի Բելառուսական 12 Ա շենք տանող հատվածը, Սեբաստիա, Զեյթուն փողոցները, Տարոն 1 թաղամասը և Տավրոսի 18-րդ փողոցը միացնող հատվածը, Տարոն 2 ՔՇՀ-3, թիվ 67-31 շենքերի հարավային մասը: Նշված փողոցները գիշերային լուսավորությամբ ապահովելը խիստ անհրաժեշտություն էր, քանի որ այստեղով անցնում է 5 երթուղային գծի 33 երթուղային միկրոավտոբուս, որոնք յուրաքանչյուր օր տեղափոխում են 3000-4000 մարդ: Մոտավոր հաշվարկներով՝ նշված փողոցներով օրական անցուդարձ է անում կամ մեքենայով երթևեկում շուրջ 14 հազար բնակիչ: <Քաունթերփարթ ինթերնեյշնլի> ներդրումը կազմել է 6 մլն 200 հազար դրամ, քաղաքապետարանի ներդրումը՝ 5 մլն 953 հազար 200 դրամ գումարային և 240 հազար դրամ՝ ոչ գումարային տեսքով:
Ծրագիրը համառոտ ներկայացրեց Վանաձորի քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Սուրեն Կարապետյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ և թաղամասերի բնակիչներին շնորհավորեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
-Քաղաքապետարանի և թաղամասերի բնակիչների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցող միջազգային կառույցներին՝ նմանատիպ նախաձեռնության համար և ուզում եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը պատրաստ է ներդրումներ կատարելու յուրաքանչյուր նմանատիպ ծրագրի շրջա- նակներում,- ասաց նա:
<Համայնքային զարգացմանն ուղղված ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի> ղեկավար Հայաստան Ստեփանյանն իր հերթին կարևորեց ծրագրի իրականացումը Վանաձորի ծայրամասային թաղամասերում, ողջունեց քաղաքապետարանի պատրաստակամությունը և վստահեցրեց, որ աշխատանքները շարունակական կլինեն, իսկ հետագայում ավելի տարողունակ ծրագրեր կիրականացվեն մարզկենտրոնում:

Ֆոտոշարքը Լ.ՅՈԼՉՅԱՆԻ
Տեքստը Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Sunday, November 11, 2012

 Կոնֆլիկտ. հաղթահարում, կարգավորում ևհասարակական լրատվություն
երկօրյա թրեյնինգ-սեմինար

Թրեյնինգ-սեմինարը վարեցին
Մարիա Կարապետյան mariaalt2000@yahoo.com
Վերոնիկա Աղաջանյան agajanyan@yahoo.com

Կազմակերպչական հարցերով`

Մանե Պապյան manepapyan@gmail.com























































ֆոտոշարքը Լ.Յոլչյանի