Sunday, March 27, 2011

ԱՂԲԱՎԱՅՐԻ «ՏԵՐԵՐԸ» «ԲՈՄԺԵՐՆ» ԵՆ

ԱՂԲԱՎԱՅՐԻ «ՏԵՐԵՐԸ» «ԲՈՄԺԵՐՆ» ԵՆ



              
Լոռու մարզի 8 քաղաքային համայնքներից միայն Վանաձորն աղբավայր ունի: Խորհրդային տարիներին արդյունաբերական քաղաք Վանաձոր-Կիրովականում աղբի վերամշակման գործարան կար, որտեղ թափոններից պոլիէթիլենե տոպրակներ էին արտադրում: Հայաստանի անկախությունից հետո գործարանը չի աշխատել: 2009 թվականից մեկնարկեց «Թափոնների կառավարում. Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիք» ծրագիրը, որը իրականացվում է 7 երկրներում` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան: Հայաստանում ընտրվեց Լոռու մարզը: Երկու տարվա ուսումնասիրությունից հետո, այս տարվա վերջում պատրաստ կլինի զեկույցը, որի հիման վրա էլ կմշակվի 15-ամյա ռազմավարական ծրագիրն ու մարզի ղեկավարները կարող են դիմել դոնոր կազմակերպությունների՝ համապատասխան ֆինանսավորում ստանալու համար: «Հայաստանում քաղաքացիները վճարում են քաղաքապետարանին, քաղաքապետարանը՝ աղբահանող ձեռնարկություններին, ուղիղ կապ պաշտպանելու համար հարկավոր է աղբի վճարը բարձրացնել, որը Հայաստանի պայմաններում չգործող է»,- ասում է Հայաստանի ելակետային տվյալների հավաքագրման փորձագետ Հովհաննես Գրիգորյանը:
12 հազար բնակիչ ունեցող Ալավերդին աղբավայր չունի, ալավերդցիները աղբը Դեբեդ գետն են լցնում, որի ջրերով են ոռոգվում շրջակա գյուղերի դաշտերն ու այգիները: Լոռու մարզի գյուղերում աղբը հողում թաղում են կամ գետն ու ձորերն են լցնում, որը քամու ու կենդանիների միջոցով տարածվում է շրջակայքում: Այս տարի Ալավերդիում սկսել են աղբավայր կառուցել: Պահանջվում է 180 միլիոն դրամ եւ երկու տարի: Փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը կարծում է, որ համաֆինանսավորման կարիք կլինի, բայց վստահ է, որ եթե աղբավայր ունեցան՝ շրջակա գյուղերի աղբն էլ կտեղափոխեն: Վանաձորում էլ գերմանացիների աջակցությամբ շուտով աղբի տեսակավորման արտադրամաս կգործի: 
Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ, Լոռու մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանի կարծիքով՝ «Այն տարբերակով, ինչով շահագործվում են մեր աղբավայրերը, մեծ վտանգ են ներկայացնում հատկապես ջրային ռեսուրսների համար, ջրի միջոցով մարդը շուտ է թունավորվում ու վարակվում»: Մարզի գլխավոր սանիտարական բժիշկը նշում է, որ հասարակության շրջանում սանիտարական կուլտուրայի բացակայություն կա, իսկ սանիտարական մաքրում իրականացնող ձեռնարկությունները չունեն համապատասխան տեխնիկա (Վանաձորում սանիտարական կուլտուրայի բացակայության մասին «Առավոտը» գրել է մեկ տարի առաջ՝ 2010-ի մարտի 17-ին՝ «Աղբ թափելը՝ վտանգավոր»):
Լոռու մարզի պետականորեն գրանցված միակ աղբավայրը Արջուտ գյուղի մատույցներում է: Իսկ Արջուտ գյուղի 72-ամյա բնակիչ Վալերի Լալայանի հողատարածքը անմիջապես Արջուտի աղբավայրի հարեւանությամբ է: Մեկ հեկտար արոտավայրից ամեն գարնան, ըստ Լալայանի, 20 պարկ աղբ են հավաքում, սակայն էլի անասունին վնաս հասնում է. «Էս տարի էլ մի ոչխարս խեղդվեց, անասնաբույժն եկավ «պրովուլկա» հանեց, ու թե իմ անասունն է, էդ դեռ ոչինչ, կմորթենք, էրեխեքը կուտեն, բա որ հարեւանինն է լինում, փոխարենը իմ ոչխարն եմ տալիս»:  2010-ին Վալերի Լալայանը վնասը փոխհատուցելու համար 2 ոչխար է կորցրել: Աղբը աղբավայրի սահմաններից դուրս թափող մեքենաների վարորդների հետ զրուցում է, բացատրում, որ աղբը հեռու տանեն, որ քամուց իր հողամասն ամեն օր աղբով ու պոլիէթիլենե տոպրակներով չծածկվի, բայց ամեն օր կեսօրից հետո հողամասը կրկին աղբով է ծածկվում: «Թե տարիքս հարգում են՝ լսում են, թե չէ, հենց ճամփի բերանին թափում ու գնում են»,- վրդովվում է Վալերի Լալայանը: Ընդհանրապես բոլոր արջուտցիներն են հետեւում, որ աղբը սահմանված տեղից առաջ չթափվի: Արջուտ գյուղի հողատարածքների զգալի մասն անմշակ է մնում կամ որպես արոտավայր է ծառայում աղբավայրին մոտ լինելու պատճառով:
1971 թվականին ՀՀ Մինիստրների սովետի որոշմամբ Արջուտ համայնքի ծայրամասում Կիրովականի աղբավայրի համար 6,5 հեկտար հատկացվեց ու տարիներ շարունակ քաղաքի եւ շրջակա գյուղերի կենցաղային եւ արտադրական աղբը թափվում էր հենց այդտեղ: 1996 թվականից աղբավայրի սեփականատեր «Սանմաքրում» ՍՊԸ-ի տնօրեն Էդմոնդ Էդարյանը պարզաբանում է, որ Վանաձոր քաղաքը, Մարգահովիտ, Գուգարք գյուղերը սպասարկող աղբաթափող 4 ձեռնարկությունները՝ օրինական աղբ թափողները, պահպանում են կանոնները, իսկ նրանք, ովքեր պայմանագիր չունեն աղբավայրի տնօրինության հետ՝ հեշտությամբ խախտում են օրենքները: «Ես ինքս եմ տեսել, որ երեկոյան ժամը 10-ին պաշտպանության նախարարությունը բերել, ճամփեզրին թափել ու գնացել է»,- ասում է Էդարյանը: Ըստ Էդարյանի, իրենց հետ կնքված պայմանագրերը քիչ են, աղբավայրին վճարվող գումարները՝ ցածր, եւ չեն համապատասխանում վառելիքի գներին ու մեքենաների ծախսերին, նաեւ աշխատողների աշխատավարձն է դժվարությամբ վճարվում, բայց աղբահանության դիմաց վարձը թանկացնելն էլ ճիշտ չի համարում, այդ դեպքում բնակչության զգալի մասը չի վճարի եւ կորուստը կրկնակի կլինի: «Սանմաքրում» ՍՊԸ տնօրենի կարծիքով՝ անօրինական աղբ թափողներին պետք է օրինական դաշտ բերել եւ միայն  աղբավայրում դարպաս ու ցանկապատ ունենալը կլուծի բոլոր հարցերը, դա էլ մեծ ծախսերի հետ է կապված:
Դարպաս չլինելու արդյունքում աղբավայրի «տերերը» «բոմժերն» են: Նրանք աղբավայրը քրքրում են օրվա հացը վաստակելու՝ գունավոր մետաղներ, ապակյա տարաներ գտնելու հույսով եւ առանց այն էլ ցրված աղբն էլ ավելի մեծ տարածության վրա «սփռում»: «Քանի անգամ փորձել եմ դուրս անել, նույնիսկ ոստիկանությանն եմ դիմել, բայց ճար չկա»,- ասում է աղբավայրի սեփականատեր Էդմոնդ Էդարյանը: Ամեն «բոմժ» իր տարածքն ունի ու անծանոթ մարդ տեսնելիս այնքան ագրեսիվ է դառնում, որ ձեռքի տակ ընկած յուրաքանչյուր իր կարող են վրադ շպրտել, միայն իր տարածքին չմոտենաս, կամ գոնե թույլտվություն վերցնես իր տարածքով անցնելու համար:
Արջուտի բնակչության համար, բացի աղբից, լուրջ խնդիրներ եւ մտահոգվելու առիթներ է ստեղծում վառվող աղբի ծուխը, որի հոտը հասնում է անգամ Վանաձորի նորակառույց Տարոն թաղամաս: «Պահ է գալիս, էնքան է շատանում, հատկապես ամռանն է դա նկատելի, մարդու սիրտ է խառնում»,- բողոքում են Տարոն 4 թաղամասի բնակիչները:
Ամեն տարի Արջուտին պետբյուջեից գումար է հատկացվում աղբավայրին մոտ տարածքները մաքրելու համար, սակայն գյուղապետը խուսափեց խոսել անգամ կատարված աշխատանքների մասին. «Իմ համայնքի խնդիրները ես եմ լուծում, ինչ ձեւով ես գիտեմ»: Փոխարենը արջուտցիները տեղեկացրին, որ գյուղապետի բազմակի բողոքներից հետո աղբը հետ են մղել գլխավոր ճանապարհից եւ միայն:
Արջուտում երկու կարծիք կա. մի մասը պնդում է, որ աղբահավաք մեքենաների վարորդներն են իրենց հետեւից աղբը վառում ու հեռանում, մյուս մասն էլ վստահ է. «Էս 30 տարի վառվում է, վառող չկա, կուտակվող գազերն են ինքնայրման պատճառ դառնում»: Վալերի Լալայանը այնքան է ուսումնասիրել աղբավայրերը, որ գիտի՝ աղբը հնարավորինս պետք է խտացնել ու թաղել կամ ծածկել հողով ու զարմանում է՝ եթե տեխնիկան կա, ինչո՞ւ չի արվում:
Առաջին օրը չէ, որ Արջուտի աղբավայրը դուրս է եկել իր սահմաններից: Տնօրինությունը հույս ունի, որ հարցը կկարգավորվի աղբի վերամշակման գործարանի գործարկմամբ: Արդեն չորս անգամ փորձարկել են: Իսկ գյուղացիները մտավախություն ունեն, թե ճապոնական ծրագրի նման սա էլ կտապալվի: Նրանք պատմում են, որ ճապոնացիները խողովակաշար են կառուցել՝ աղբից գազ ստանալու համար, բայց մի օր սուսուփուս հեռացել են: «Տիրություն անող է պետք, թե չէ աղբի «տերերը» «բոմժերն» են»,-ասում է Վալերի Լալայանը:

 

Monday, March 21, 2011

ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱ....




Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մշակույթի տունը շարքից դուրս է գալիս անմխիթար տանիքի պատճառով

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը՝ 4300 բնակիչ, իսկ միջնակարգ դպրոցը 408 աշակերտ ունի: 2009-ի դեկտեմբերի 2-ին «Մաշտոցի դրած հիմքը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ 2010-ին գյուղի դպրոցը դառնում է 150 տարեկան: 1998 թվականին կառուցվել է դպրոցի նոր մասնաշենքը, 2000 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ հոլանդական կառավարության ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է դպրոցի հիմնական մասնաշենքը: Դպրոցը գազիֆիկացված է, ունի լոկալ ջեռուցման ցանց: Գործում են ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաներ, ժամանակակից չափանիշներին համապատասխան համակարգչային կենտրոն, ռազմագիտության, աշխարհագրության եւ կենսաբանության կաբինետներ: Կան նաեւ խնդիրներ՝ արհեստանոցում աշխատանքի ուսուցման դասերն անցնում են ԽՍՀՄ ժամանակվա հաստոցների առջեւ, հաստոցների մի մասն արդեն շարքից դուրս է եկել, որոշներն էլ՝ կիսափչացած են:
Իսկ այսօր դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը նշում է, որ դպրոցը դժվար պահպանվող շինություն է, աշակերտներն անփույթ են վերաբերվում, անընդհատ հետեւելու ու նորոգելու կարիք է զգացվում: Տնօրենը հիշում է խորհրդային տարիները, երբ ամեն տարի նորոգվում-վերացվում էին ուսումնական անցած տարվա վնասները: «Հիմա 5 տարին մեկ հազիվ ենք հասցնում նորոգել, դրա համար միանգամից հիմնանորոգման հարց է առաջանում, ավելի մեծ գումարներ են պահանջվում»,- ասում է Աշոտ Անտինյանը: Այսօր վերանորոգման կարիք ունի 150-ամյա դպրոցի տարրական հոսքի մասնաշենքը եւ մարզադահլիճի հատակը:
Ինչքան էլ որ խնդիրները շատ լինեն գյուղում, ժամանց կազմակերպելու հնարավորություններ կան՝ գրադարան, երկրագիտական թանգարան ու կրթամարզամշակութային համալիր:
Մարգահովիտի մշակույթի տունը մոտ 50 տարի առաջ է կառուցվել եւ երբեւէ չի նորոգվել: Հիմնանորոգման համար անհրաժեշտ է 300 միլիոն դրամ: Հրատապ է տանիքի նորոգումը: «Որ տանիքը նորոգվի, հնարավոր կլինի փրկել շենքը, ձյունն ու անձրեւաջրերը հոսելով հասնում են պատերին ու հիմքին»,- ասում է համայնքի ղեկավար Սամվել Անանյանը:
Փետրվարի 3-ին ՀՀ կառավարությունը 10,12 միլիարդ դրամ տրամադրեց մարզերին՝ դպրոցներ, մշակույթի տներ, մարզպետարանների շենքեր, բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ վերելակներ վերանորոգելու համար: Այս 10,12 միլիարդից Լոռին կստանա 1,3 միլիարդ: Մարգահովիտում ցավով նշում են, որ իրենց մշակույթի տունը նորոգվող շինությունների ցուցակի մեջ չի ընդգրկվել:

LilitYH1: Եւս հինգը` դարձավ քրիստոնյա

LilitYH1: Եւս հինգը` դարձավ քրիստոնյա: "2009թ., երբ Վանաձորի 'Տաթև' պարային համույթի շնորհաշատ սաները, ուղեկցությամբ համույթի գեղ. ղեկավար Ֆլորա Ասոյանի, շրջագայության էին մեկնել Պ..."

Եւս հինգը` դարձավ քրիստոնյա

2009թ., երբ Վանաձորի "Տաթև" պարային համույթի շնորհաշատ սաները, ուղեկցությամբ համույթի գեղ. ղեկավար Ֆլորա Ասոյանի, շրջագայության էին մեկնել Պոլիս, հանդիպել և ծանոթացել էին Պոլսո Պատրիարքարանի փոխառաջնորդ, Ընդհանուր Միության փոխանորդ, Գերաշնորհ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ, ուր նա մտերմիկ զրույցի ժամանակ հետաքրքրվել էր, թե խմբում կան արդյոք մկրտություն չստացած երեխաներ:  Տեղեկանալով, որ 17 սաներից 13-ը մկրտված չեն, նա անմիջապես հոգևոր դասին հանձնարարում է պատրաստվել մկրտության արարողությանը: Այստեղից էլ սկսվում է բարեկամությունը Սրբազան  Հոր և "Տաթև" համույթի միջև:  << Ինտերկապ >>  ԲՀԿ  էլ, որ հայոց հարցի և եղեռնի խնդիրն  ի լուր աշխարհի խաչքարերով  տեղադրելով և բարեկամական այցերով է կազմակերպւմ, իր ներդրումն ունեցավ պատմական հայրենիքում  նոր բարեկամության հիմքի:

Friday, March 18, 2011

Armavri marzi Mjasnikjan hamajnq@ unecav harmaravet dproc

ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ

 Անձը հաստատող փաստաթուղթ  չունենալը   
           ընտանիքին  զրկել է մշտական 
                   տանիք ունենալուց       


Լուսանկարները ` Լ.Յոլչյանի

 Էթերի Շատոյանի  ընտանիքը 2011թ-ի սկզբից  բնակվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ժամանավոր կացարանում:  Մշտական բնակության վայր չունենալու պատճառը  մոր անձը հաստաող փաստաթուղթ չունենալն  է, որից  տուժում են նաև ընտանիքի 6 երեխաները` նրանք էլ ծննդական չունեն: Փաստաթուղթ չունենալու պտճառով  նրանք գրանցում և մշտական բնակության վայր չունեն:
 գրանցում ու ընտանիքն ստիպված է տաչբեր տեղեր բնակվել, այնտեղ, որտեղ բարի մարդիկ կաջակցեն:  20 տարվա ընթացքում  հարևան Վարաստանի հանրապետությունից Հայաստան գալով տիկին Էթերին իր ընատանիքի հացն ապահովելու համար  անցնել Ստեփանավան -Վանաձոր-Գյուլագարակ և հակառակ երթուղով:  Այդ տարիներին նա Հայստան է եկել  առանց անձնագրի, երբեև հնարավորություն չի ունեցել անձնագրի ետևից գնալու, հիմա էլ  անցագրային կետի պայմաններն են խիստ  է. <Էն ժամանակ էս ձևի չէր, հիմա հնարավորություն չկա գնալու>:
     Նրա բազմանդամ ընդանիքի` 6 երեխաներից ոչ մեկը նախակրթարան  ու դպրոց չեն  գնացել`  ծննդական չունենալու պատճառով. <Գյուղում ապրելու տարիներին գյուղապետին խնդրելով  երեխաները դպրոց գնացին,, միայն տառաճանաչ դառնալու համար, որ անգրագետ չմեծանան>:   Երեխաներից 2-ն դպրոցահասակ տարիքից անցել են արդեն չափահաս են:  Մյուս 3-ի համար դպրոցի դռները փակ են, ոչ միայն փաստաթուղթ չսւնենալու, այլև սոցիալական ծանր պայմանների պատճառով: Ընտանիքի փաստաթղթեր չունենալը   ընտանիքին զրկում է նպաստա հմակարգիվց օգտվել. <Մենք պետությունից 10 դրամ օգուտ էլ չենք ստացել, առանց փաստաթղթի նույնիսկ նպաստ չեն տալիս, ինչ մնաց  յուրաքանչյուր  երեխայի համար գումար տան>:

Monday, March 14, 2011

ՀԱԿ-ը պահանջում է ազատել Սամսոն Խաչատրայինին

Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ՀԱԿ անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել   պահանջելով   ազատ արձակել երեկ երեկոյան Դինամո մարզադահլիճի մոտ ձեռբակալված վանաձորցի  ընբշամարտիկ Սամսոն  Խաչատրայանին` ՀՀ  քրեական օրենսգրքի  316 հոդվածով, ըստ որի  Ս.Խաչատրյանը բռնություն է գործադրել  օրենքի ներկայացուցչի դեմ:  
     ՀԱԿ-ի անդամների հավաստմամբ Վանաձորցի ըմբշամարտի վետերանին  ձեռբակալել են մարտի 1-ին մատենադարանի մոտ հանրահավաքի ընթացքում  կանանց ոստիկանների ոտնձգություններից  պաշտպանելու համար:

Saturday, March 12, 2011

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ ԿԿԱՌՈՒՑԻ



   Լոռու մարզի Լերմոնտովո համայնքն իր առջև ծառացած մի
շարք խնդիրներ ունի: Դրանք համայնքի բնակիչները որոշել էին ներկայացնել իրենց ընտրատարածքի պատգամավոր Կարեն Սարիբեկյանին` հստակ համոզմամբ, որ եթե ոչ բոլորն, ապա որոշ մասը գոնե լուծում կստանան: Պատգամավորի հետ հանդիպման սկզբում գյուղի կանայք նախ երախտիքի խոսքեր հղեցին Կ. Սարիբեկյանին` այս անգամ ևս կանանց տոնին իրենց չանտեսելու համար, ապա և բարձրացվեցին հուզող հարցերը: Դրանցից գլխավորը վերաբերում էր 142 աշակերտ ունեցող դպրոցի թիթեղապատ կաթսայատան բարեկարգման խնդրին, որի համար ստացան պատգամավորի աջակցության խոստումը: Կ. Սարիբեկյանը խոստացավ նաև լուծել դասասենյակների և ուսուցչանոցի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման հարցը: Լերմոնտովոյի բնակիչները մտահոգված էին նաև գյուղամիջյան ճանապարհի բարեկարգմամբ, որի համար պատրաստ են համայնքի կողմից կատարել 15 միլիոն դրամի ներդրում: Հանդիպմանը ներկա էր Անտառաշեն համայնքի ղեկավար Վլադիմիր Ասլանյանը, ով չափազանց կարևորեց իրենց գյուղի թվով 27 դպրոցականների համար տրանսպորտային միջոցի տրամադրման հարցը, որոնք հաճախում են Լերմոնտովոյի դպրոց: Վերջինս խոսեց նաև շուրջ 2 կմ փտած ջրագիծը նորով փոխարինելու մասին, ինչից կախված է 2 գյուղերի ջրամատակարարումը:

  Պատգամավորը եղավ Մարգահովիտ համայնքում ևս, որտեղ չափազանց հաճախ կատարած այցերի հետևանքով գլոբալ խնդիրներ գրեթե չկան: Միակ հարցը դպրոցի մարզադահլիճի հատակի վերանորոգումն էր, ինչը և Կ. Սարիբեկյանը խոստացավ կյանքի կոչել: 
  Հաջորդ կանգառը Շահումյանն էր, ուր առկա էին դպրոցի մարզադահլիճի ջեռուցման, յուրաքանչյուր գարնան ձնհալի հետևանքով առաջացող հեղեղների և մի շարք այլ հարցեր: Գյուղատնտեսությանը վերաբերող հարցերը շահումյանցիները ցանկություն հայտնեցին ուղղելու հենց նախարարության ներկայացուցչին: Համայնքում նախատեսվում է նաև եկեղեցաշինություն, որի կառուցմանը պատգամավորը խոստացավ օգնել` պայմանով, որ գյուղի տղամարդիկ ֆիզիկապես կաջակցեն շինարարական աշխատանքներին:

Ջավախահայությունը խորը հիասթափություն է ապրում Հայաստանի վարած քաղաքականությունից


Լուսանկար Լիլիթ Յոլչյանի
«Այսօր Ջավախքի մեծ մասը իրեն դիտում է ՀՀ մի մասնիկը, չնայած ապրում է Վրաստանի սահմանում:Ջավախահայությունն ամեն կերպ փորձել է պահել իր կապը Հայաստանի և հայ բարեկամների հետ, ինչի արդյունքում օգտվում է Հայաստանի փոխադրումներից, այնինչ Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով նրանք խորը հիասթափություն են ապրել և օգտվում են վրացական ուղեփոխադրումներից»,- նշեց ջավախահայության փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը և ահազանգեց, որ Ջավախքի բարոյահոգեբանական և ֆիզիկական պահպանման համար շատ կարևոր է Հայաստանի իշխանությունների ուշադրությունը, որն այսօր բացակայում է:

Friday, March 11, 2011

Բողոքի ակցիային ներկա էր միայն կազմակերպիչը և լրատվամիջոցները....

Վանաձորի Հայքի հրապարակում << Սզնի >> ՍՊԸ տնօրեն Գառնիկ Սահակյանը բողոքի ակցիա էր կազմակերպել ,որին նախապես հրավիրված թվով 30 դեղատների ներկայացուցիչներից ներկա էր միային ինքը ու տասը լրատվամիջեցներ : Բողաքի ակցիան նվիրված է ՀՀ առողջապահության նախարարությունը առաջարկում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի փոփոխմանը: Հարցը նրանում է , Դառնիկ Սահակյանին պատկանեղ դեղատունը հաճախորդներին դեղատոմսերով չի սպասարկում: Հարցին , թե իմչու վերջինս պատասխանեց. << Ես չեմ կերակրի բժշկին հիվանիդի փողերով>>: Նրա խոսքերով ինքը առաջարկ է ստացել բժշիկներից , եկամտի 10 տոկոսը տրամադրել իրենց:

Wednesday, March 9, 2011

Ջուղայի խաչքարերը վերականգնվում են


 Վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոցից չի դադարում մուրճի հարվածի ձայնը: Քանդակագործը մեծ ցավ է ապրել , երբ տեսել է , որ թշնամու ձեռքով ջարդ ու փշուր են արվում պատմական նշանակություն ունեցող 300-400 տարի առաջ ստեղծված 10 000 խաչքարեր , որոնցից մնացել էր 3000-ը: Քրքրելով պատմությունը նա ձեռք է բերել Արգամ Այվազյանի Ջուղայի խաչքարերի մասին գիրքը և արդեն 2 ամիս է աշխատում է քանդակների վրա:
   «Երբ քարը հասավ արվեստանոց, գործս չէր ստացվում , երկար մտածելուց հետո որոշեցի հագնել զինվորի համազգեստ ու, զարմանալի է, բայց ամեն ինչ կարծես ստացվեց: Ուզում էի ապացուցել և հանրությանը ցույց տալ , որ այս համազգեստով ոչ միայն ջարդում են, այլև արվեստի գործ ստեղծում»,- ասում է քանդակագործը :
Հայ զինվորի համազգեստը նրան ոգի է տվել և մնացած գործերց տարբերվում է նրանով , որ մի նոր գործ հենց ավարտում է նորն է սկսում երգել, իսկ այս խաչքարի ժամանակ մուրճը հենց ձեռքն է վերցնում անմիջապես երգելու ցանկություն է առաջանում:

Saturday, March 5, 2011

Ոստիկանները բռնանում են ընտանիքի սեփականությանը

Իսաջանյանների ընտանիքի էլեկտրական շարժիչների արտադրամասում մարտի 3-ի առավոտյան հայտնվել են ոստիկանները: Նրանք արգելում են ընտանիքին մոտենալ իրենց իսկ պատկանող Մասիվ թաղամասի Մկոյան 10 հասցեում գտնվող արտադրամասին կից հողակտորին,պատճառաբանելով, որ այդ տեղով նոր ճանապարհ է անցնելու: Ոստիկանները շրջափակել են տարածքը, ընտանիքի անդամների տեսախցիկն են խլել ու հարվածել նույնիսկ երեխաներին:
Ոստիկանների ամենաթողության դեմ պայքարի համար նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում ընտանիքի անդամները շղթա են կազմել ու փակել Բաղրամյան պողոտան: