Tuesday, September 27, 2011

Աշխատանք փնտրես կունենաս....


2011թ. սեպտեմբերի  23-ին Լոռու մարզի  Վանաձոր  քաղաքում  պետական  բյուջեի  ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ:
Տոնավաճառի  նպատակն է  առաջարկել.

- աշխատանք փնտրողներին` հանդիպել բազմաթիվ գործատուների հետ, ծանոթանալ և դիմել առաջարկվող առկա և սպասվող թափուր աշխատատեղերին, ինչպես նաև ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:
- գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ, ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա, նաև ծանոթանալ մարզի աշխատաշուկայի իրավիճակին:
Այս  աշխատանքի տոնավաճառը 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից 4-րդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել
շուրջ 42  գործատու, նախատեսվում է ներկայացնել 520 առկա և 716 կանխատեսվող թափուր աշխատատեղԿանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 3000 աշխատանք փնտրող:
 

Monday, September 26, 2011

20 տարվա ընթքացում էական անկում է ապրել


«Ժառանգություն »կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և Աժ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Վանաձորում հանդիպեցին բնակչների հետ, լսեցին  նրանց խնդիրները, պատասխանեցին բնակիչների  ուղղած հարցերին: Կուսակցության ղեկավարը  նախորոք ասաց, որ չի եկել բանախոսելու, այլ նպատակ ունի տեղում ու մոտիկից լսել վանաձորրցիների տեսակետը երկրին հուզող մի շարք հարցերի շուրջ: Խոսելով անկախությունից, Հովհաննիսյանը նշեց, որ արդյունքները երկիմաստ են, այո, ունենք նվաճումներ, սակայն կորուստներ ևս կան` հոկտեմբերի 27,  մարտի մեկ: նշեց, որ հպարտ ենք մեր բանակով, սակայն բանակը ևս կարոտ է լուրջ վերահսկողության` վկայակոչելով վերջերս բանակում ավելացած ողբերգական դեպքերը: «Հազար ու մի ներքին ու արտաքին խնդիր ունենք,-ասում է կուսակցության ղեկավարը,- տոնը նշեցինք, բավ է, այս վիճակը փոխելու համար հարկավոր է ժողովրդի մասնակցությունը: Սա նախընտրական ճառ չէ: Սխալներն ուղղելի ն, առաջիկա երկու տարիների ընթացքում դա հնարարվոր է: Նա նաև ասաց, որ  հետազոտություններ է արել և եկել եզրակացության, որ ժողովրդի մեծ մասի ապրելակերպը 20 տարվա ընթքացում է  եական անկում է ապրել: «Քանի Երկիր մոլորակը կա, Հայաստանը պիտի լինի, բայց պետության ներկայացրած որակն ու չափորոշիչը դուք եք ընտրելու,-դիմեց ժողովրդին կուսակցության ախագահը,-ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն ունենալու ժամանակն է : Որտեղ սխալվել ենք, պետք է  ուղղվեն սխալները, և դուք մեզ պետք  է օգնեք: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է»:
Լիլիթ    Յոլչյան
Վանաձոր

Շահումյանի “Հայոց արծիվները” նշեցին անկախությունը


Հայոց անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները սեպտեմբերի 21-ից հետո էլ դեռ շարունակվում էին,  հանրապետության ամենատարբեր անկյուններում հայովի նշում էին պետական ամենակարևոր տոնը: Լոռու մարզի Շահումյան համայնքի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտների մասնակցությամբ և “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարարական կազմակերպության/ ղեկավար Անուշ Դավթյան/ Շահումյանի ակտիվիստների նախաձեռնությամբ դպրոցը ևս տոնեց անկախությունը: Ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, Վանաձորի  “Հայոց արծիվները” հավաքվել էին դպրոցի փոքրիկ դահլիճում, ուր հայրենասիրական երգն էր հնչում, հայ աղջկա նազանի պարը, հայոց մեծերի խոսքը: Միջոցառումն ընդմիջվում էր պատմական ակնարկով, ներկայացվում հայոց պատմության նշանակալի էջերը անկախությանը հասնելու դժվարին խրթին ճանապարհը:
“Հայոց արծիվներ” հասարակական կազմակերպությունը կոչված է իրականացնել հիմնականում հայրենասիրական ուղղվածությամբ ծրագրեր: Շեշտը դրվում է բացառապես հայ երիտասարդի հայրենասեր ոգին ու կամքը արթնացնելու ու կոփելու վրա: “Հայոց արծիվների” վանաձորյան կառույցի ղեկավար Արտուշ Հարությունյանը ասում է, որ չնայած կազմակերպությունը նոր է, սակայն արդեն միջոցառումների մի ամբողջ շարք են հասցրել իրականացնել, աստիճամաբար աճում  է նաև երիտասարդության ուշադրությունը, ավելանում է կազմակերպության մասնակիցների թիվը, “Հայոց արծիվներ “ անունն ավելի հաճախ է լսվում տարաբնույթ ակցիաների ժամանակ:

Արշավ դեպի Մայմեխի լեռ


Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված քայլարշավը դեպի Մայմեխ լեռ, չնայած անբարենպաստ եղանակին, անցկացվեց:  Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի կողմից էր նախաձեռնությունը: «Արշավները դեռ խորհրդային ժամակակներից մշտապես անցկացվել են, -ասում է Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գուրգեն Գևորգյանը,- Արշավը համախմբում է երեխաներին, մասնակիցները մոտիկանում են, ընկերանում, իսկ դրանից մենք ենք շահում` քաղաքը, հանրապետությունը»: Հիմնականում մարզադպրոցների, սպորտային ակումբների սաներն էին, նրանց միացել էին նաև կրթական , հասարակական տարբեր կազմակերպություններ ու նախաձեռնությամբ հետաքրքրված հարյուրավոր անհատներ:  Վանաձորի քաղաքապետարանի ու Լոռու մարզպետարանի կողմից պարգևներ ու պատվոգրեր ստացան լավագույն մասնակիցները: Բարձունքի հաղթահարման մրցույթում առաջին տեղում Վանաձորի «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն էր:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր

Saturday, September 24, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ ԴՈՒԵՍ



Սեպտեմբերի 21-ին ազգովի նշեցինք հայ պետական ամենակարևոր տոնը: Անկախության 20-ամյակին նվիրված ահնդիսությունը Վանաձորի Հայքի հրապարակում մեկնարկեց ժամը 19-ին, շարունակելով քաղաքում դեռ մեկ շաբաթ առաջ սկսված մջոցառումների շարքը: Հրապարակը մարդաշատ էր: Մարդիկ, չնայած ցուրտ եղանակին, չէին շտապում հեռանալ: Վանաձորցի երգիչներն ու Երևանից ժամանած հյուրերը մեր համաքաղաքացիներին բարձր տրամադրություն պարգևեցին: Տոնական համերգը տևեց մինչև ուշ ժամ, ավարտվեց հրավառությամբ: