Wednesday, August 24, 2022

 

Yolchyan Production -ը ներկայացնում է

Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմն. դպրոց

Երազանքի Դպրոց, Մենք Քեզ Դեռ Երկար կհիշենք . . . Ֆիլմ նվիրված 9-րդ դասարանին Տնօրեն ՝ Լուսիկ Սարգսյան ,դասղեկ՝ Մելանյա Մաղաքյան 24.08.2022


Tuesday, August 23, 2022

 

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարը հրաժեշտ է տալիս վերջին հերթափոխի երեխաներին

23 авг. 2022 г.


 

Օգոստոսի 19-28-ը անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը

23 авг. 2022 г.

Monday, August 22, 2022

 

Աստվածամոր վերափոխման տոնը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում




















Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մեկնելով տոնի խորհուրդը շնորհավորեց բոլոր մայրերին և Մարիամ անունը կրողներին:
14 авг. 2022 г.



Saturday, August 13, 2022

 ԱԽԹԱԼԱ, 13 ՕԳՈՍՏՈՍ, 2022 թ.



Օգոստոսի 13-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում` ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյանի օծվեցին 6 խաչքարեր։ Այս խաչքարերից 4-ը կրկնօրինակվել են Արցախից, իսկ 2-ը Արևմտյան Հայաստանից։ Ստորև ներկայացնում ենք Խաչքարերի նկարագրությունը։ Ա. ԲՌԻ ԵՂՑԻ, ԱՐՑԱԽ 12-13 ԴԴ., Բ. ԱՐՑԱԽ, ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ, ԳՏՉԱՎԱՆՔ, 12-13 ԴԴ., ՀԱՆԳԻՍՏ ԲԱԶՄԱՇԽԱՏ ԱՌԱՔ(ԵԼ ՎԱՐԴԱ)ՊԵՏԻ ԿՈՍՏԱՆԴԵԱՆՑ, ՏՈՂ ԳԵՂ(ՋԷՆ): «Արցախի պատմություն» անտիպ աշխատության հեղինակ Առաքել վարդապետի տապանն է, որը 13-14-րդ
դդ. խաչքար է, 19-րդ դարում ցավոք վերածված տապանաքարի: Գ. ԱՐՑԱԽ, ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ, ԳՏՉԱՎԱՆՔ, 13-14 ԴԴ., Ի սկզբանե առանձին կանգնած խաչքար է եղել և հետո է միայն ագուցվել եկեղեցու պատին, գիր չունի: Դ. ՄԱՆԱՇԻԴ, ԱՐՑԱԽ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ, 1259 Թ., կամրջի կառուցման մասին պատմող արձանագրությամբ խաչքար։ Ե. ՄԽԻԹԱՐ ՓԻԼԻՍՈՓԱ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 1337 Թ. ԿԵՐՏՎԱԾ ԽԱՉՔԱՐ (Մեծոփավանքի ավերված գերեզմանոցից փոխադրվել է Արևմտյան Հայաստանի Արճեշ գավառի Իրիշատ գյուղ)։ Զ. ԲԵՐԻ, ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, 1516 Թ., արձանագրությունը. «Տ[է]ր Ա[ստուա]ծ/ Յ[իսու]ս Ք[րիստո]ս/։ Թվ. ։ՋԿԵ։ (1516 թ.)/։ Ես Ստեփանոս եպ[իս]կ[ոպո]ս կանգնեցի զխաչս/ բարեխօս առ Ա[ստուա]ծ հոգոյ իմոյ»։ Վերոնշյալ բոլոր խաչքարերի բնօրինակների գոյությունը այլևս վտանգված է։ Խաչքարերի վերականգնման գործում իրենց խորհուրդներով, արխիվային նյութերով, մեծ օգնություն են ցույց տվել Համլետ Պետրոսյանը, Րաֆֆի Քորթոշյանը և Արսեն Հարությունյանը։ Խաչքարերի քանդակագործը` Արտակ Համբարձումյանն է, իսկ բարերարներն են Արտակ Համբարձումյանը, Միհրան Մարտիրոսյանը և Վահե Գևորգյանը։ Մեր խորին շնորհակալությունն ենք բերում բոլոր աջակիցներին, որ իրենց ներդրումը բերեցին այս աստվածահաճո գործում, Տերը պահապան բոլորիդ













Գուգարաց թեմի նախաձեռնությամբ Հաղպատի վանքում կազմակերպվել է «Վերածնունդ. Արևմտյան Հայաստանում եւ Արցախում վտանգված խաչքարերը» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում տեղադրվել են Արցախի և Արևմտյան Հայաստանի վեց խաչքարերի կրկնօրինակներ

ShoghakatTVcompany  17 авг. 2022 г


Friday, August 12, 2022

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ
ԳԻՏԱԺՈՂՈՎ
«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»
«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԸ»
 «ՀԱՂԲԱՏ-ԱԽԹԱԼԱ»



Գիտաժողովը  բացվեց Գուգարաց թեմի առաջնորդ  Տեր Հովնան
եպիսկոպոս Հակոբյանի օրհնության խոսքով: 
















































12.08.2022