Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի Ուսանողական Ծրագրային թիմը Ջինիշյան Հիշատակի Հիմնադրմի << Քաղաքացիական Երկխոսություն և գործնական քայլեր>> ծրագրի շրջանաներում իրականցնում են << Մեր շրջապատը Մեր դեմքն է>> ծրագիրը, որի նպատակն է բարցրացնել Լոռու մարզի գյուղական համայնքների և Վանաձոր քաղաքի դպրոցների , ինճպես նաև խնամքի կենտրոնի երեխաների իրազեկության մակարդակը բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ` դասընթացների և << Արևի հետքերով>> բնապահպանական բեմականացման բեմադրության միջոցով:
<< Մեր շրջապատը Մեր դեմքն է>> ծրագրում իր մեծ ներդրումն է ունեցել << Լոռու Զարգացման կենտրոն>> ՀԿ և ՀԿ-ի նախագահ պարոն Հրանտ Այվազյանը: <<ԼԶԿ>> ՀԿ-ի կողմից կազմակերպվել քառօրյա դասընթաց << Դասընթաց Դասավանդողների համար>> թեմայով, որի միջոցով ծրագրին մասնակից ուսանողները սովորեցին դասավանդման նորագույն մեթոդներ և ստացան արդյունավետ դասավանդման կազմակերպման հմտություններ: Դասընթացի վերջում ուսանողներին բաժանվեց << ԼԶԿ>> ՀԿ-ի կողմից տպագրված << Մարդը և բնությունը>> գիրքը: Այնուհետև Վնաձորի << Օրհուս Բնապահպանական Տեղեկատվական>> Կենտրոնի կողմից ուսանողների համար կազմակերպվեց դասընթաց Լոռու մարզում առկա բնապահպանակնա հիմնախնդիրների վերաբերյալ:
Գիտելիքներով և դասավանդման հմտություններով զինված Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի ուսանողները դասընթացներ անցկացրեցին Լոռու Մարզի`Գարգառ, Գյուլագարակ, Վարդաբլուր և Կուրթան գյուղերում, Վանաձորի թիվ 1 երեխաների պաշտպանության և խնամքի կենտրոնում, ինչպես նաև թիվ 1,12, 20, Մխիթար Գոշի և ՎՊՄԻ-ի վարժարաններոմ:Դասընթացներից հետո վերոհիշյալ ուսումնական հաստատություններում բեմադրվեց << Արևի հետքերով>> բեմականացումը , որի սցենարը գրվել էր ՎՊՄԻ-ի ուսանողական ծրագրային թիմի կողմից , հղկվել և մշակվել էր` Հրանտ Այվազյանի, Ջիվան Սարգսյանի , Վանաձորի դրամատիկական թատրոնի ռեժիսյորներ` Ջանիկ Սողոմոնյանի և Սոֆյա Աղաջանյանի կողմից: Բեմականացման մեջ մասնակցում էին ուսանողներ և թիվ 12-րդ միջնակարգ դպրոցիաշակերտներ:Բեմադրությունը Գարգառ, Գյուլագարակ, Վարդաբլուր և Կուրթան գյուղերում հնարավոր եղավ բեմադրել ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատչյանի և պրոռեկտոր Վիլեն Քոչարյանի անմիջական աջակցությամբ `ՎՊՄԻ-ի պատկանող ավտոբուսի տրամադրման միջոցով:<< Արևի հետքերով>> բեմականացման միջոցով նշված ուսումնական հաստատություններում ձևավորվում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար, սրտացավ և բնության պահպանմանն ուղղված գիտելիքներով հարուստ մի օղակ, որն իր շուրջն կներգրրավի իրենց հասակակիցներին ևկիրականացնի բնության պահպանմանն ուղղված գիտակ և հաստատուն քայլեր:
,,ԼԶ ,, ՀԿ -ի լրատվության կողմից է տրամադրված
No comments:
Post a Comment