Monday, August 30, 2021

Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց 








 


Այսօր աշխարհում նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը։
 Կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության մամուլի հաղորդագրությունը և տեսահոլովակը՝ Ղարաբաղյան հակամարտության՝ 2020 աշնան սրացման հետևանքով անհայտ կորած հայ հարազատների վկայություններով։ 



Sunday, August 29, 2021

 ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ

Վանաձորի Մ.Մաշտոցի անավան թիվ 15 հիմնական դպրոցում կանգնեցվեց  44 օրյա պատերազմում հերոսացած դպրոցի հերոս տղաների ՝ Տիգրան Մնոյանի, Էդուարդ Մարուքյանի, Դավիթ Ղուլյանի և Լիպարիտ  Չիլինգարյանի , ինչպես նաև բոլոր քաջազունների  անհամության խաչքար:






Նախաձեռնությունը դպրոցի տնօրեն Տիգրան Հախինյանին է:Պարոն Հախինյանին  ձեռք  մեկնեցին շատերը՝ իմանալով նրա  Աստվածահաճո գաղափարի  մասին :Քանդակագործներ հայր և որդի  Էդվարդ և Պերճ Բոջուկյանները նվիրաբերեցին  խաչքարը : 

Խաչքարի օրհնության կարգը կատարեց գերաշնորհ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:Օրհնության կարգից հետո ներկաները ծաղիկներ զետեղեցին խաչքարին:






































Այնուհետև անվանակոչվեցին այն չորս դասասարանները ,որտեղ սովորել են   հերոսներ Տիգրան Մնոյանը, Էդուարդ Մարուքյանը, Դավիթ Ղուլյանը և Լիպարիտ  Չիլինգարյանը:Ժապավենը կտրեցին հերոսածին ծնողները:







 Այնուհետև  ներկաները մոմեր վառեցին  ,, ԿՅԱՆՔՍ ԿՅԱՆՔԻԴ ՀԱՄԱՐ,, անկյունում,որտեղ տեղադրված  են հերոսների լուսանկարները:

















ԼՈՒՅՍԻ ՄԵՋ ՄՆԱՔ ՀԵՐՈՍՆԵ...




Ֆոտոշաքը Լիլիթ Յոլչյան 29.08.2021