Sunday, January 28, 2024

 Տոնդ Շնորհավոր Հայոց բանակ.

Հավերժ փառք Արցախյան երեք պատերազմներում զոհված մեր տղաներին...

















































Sunday, January 21, 2024

 ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Գնել Սանոսյան ներկայացրեց նորանշանակ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին



Thursday, January 18, 2024

 204֊րդ ՄԵՆՔ֊ականը Արփինե Լևոնի Առաքելյանն է

Ծնվել է 1976թ դեկտեմբերի 19-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում (նախկինում՝ Կիրովական): 1993թ-ին ավարտել է Հ. Թումանյանի անվան N 3 միջնակարգ դպրոցը:

Ավարտել է մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ստանալով
• հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում
• ֆրանսերեն լեզվի և գրականության ուսուցչի որակավորում
• սոցիալական մանկավարժի որակավորում
• օլիգոֆրեն մանկավարժի որակավորում :

Չբավարարվելով միայն մանկավարժի մասնագիտությամբ՝ սովորել և ավարտել է SSB Academy օնլայն համալսարանի թվային մարքեթինգի բաժինը:

Աշխատանքային կենսագրությունը
1999-2003 թթ և 2018թ-մինչ օրս - Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոց՝ որպես ֆրանսերեն լեզվի ուսուցիչ
2019թ- մինչ օրս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ՝ որպես ֆրանսերեն լեզվի դասախոս
2007-2020թթ ՀՀ Վիճակագրական պետական կոմիտեի Լոռու մարզային վարչություն՝ որպես ավագ մասնագետ
2020թ-մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՆ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայություն՝ որպես պետի տեղակալ
Լեզուների իմացությունը
Հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն։
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Նրա համար հայրենիքը սկսում է իր ընտանիքից, հարազատներից, մտերիմներից ու իր շրջապատից: Հետո շարունակվում է իր պատմությամբ, իր հավատքով, իր շնչով, իր ոգով, հող ու ջրով:
<<Սա է իմ հայրենիքը ու ես չեմ կարող չսիրել այն: Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ,որ ապրում եմ Հայաստանում և խոսում հայերեն>>:

Wednesday, January 17, 2024

 

Հայտնի է՝ ով կնշանակվի Լոռու մարզպետ

Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնն զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։

2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։

Sunday, January 14, 2024

 Գուգարաց թեմի ՏՈՒՆ Սոցիալ-կրթական կենտրոնի երեխաների համար Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպս Հակոբյանը և Ամերիկայի Արևմտյան Թեմը հանձինս Հովնան Արք. Տերտերյանը պատրաստել էի անակնկալներով լի օր:

Կենտորնի աշխատակազմը բաժանելով խմբերի տոնական շունչ բերեցի իրենց իսկ ելույթներով:

Միջոցառման վերջում հյուր է գալի Կաղանդ պապը և հովանավորների աջակցությամբ ձեռք բերված նվերները բաժանվում կենտրոնի շուրջ 150 երեխաների: Ի դեպ ավելացնենք նաև , որ յուրաքանչյուր երեխա նամակ է գրել և հենց իր գրած նվերն է ստացել է: Նրանք նաև Կաղանդ պապիկից կենտրոնի համար դետակտիկնյութեր են ուզել և ի ուրախություն երեխաների անպատասխան չի մնացել իրենց նամակը:

Երջանիկ տուն կենտրոնից հեռանալով իրենց հետ տարան թեմակալ առաջնորդի օրհնությունն ու շատ նվերներ: