Tuesday, May 7, 2013

Եկենք խոսենք անգլերեն

Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի դահլիճը բազմամարդ է: Հավաքվել են մասնակից լինելու Անգլերեն խմբակի ուսուցչուհի Մանե Մեհրամյանի նախաձեռնած «Եկեք խոսենք անգլերեն» խորագրով միջացառմանը: Բեմում 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտներն են: Պատրաստվել ու ներկայանալ այսքան մարդկաց այդքան էլ դյուրին չէ, բայց այս անգամ նրանք լիովին հաջողվել է գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառում իրականացնել: Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը, անգլերեն լեզվի ուսուցչուհիներ, որոնք ներկայացնում էին քաղաքի տարբեր դպրոցներ, «Վանաձոր և քույր քաղաքներ» բարեգործական ՀԿ-ի նախագաըհ, անգլիախոսների միության նախագահը:
Խորհրդանշական փաստ է, երբ սերնդե սերունդ փոխանցվող գիտելիքն իր շղթայական կապն ունի: Թիվ 2 դպրոցում սովորել և դասավանդել է մեծանուն ուսուցչուհի Վեներա Ոսկանյանը, որն էլ իր սուրբ պատգամն է հանձնել Սոֆյա Քալանթարյանին: Երիտասարդ խոստումնալից ուսուցչուհի Մանե Մեհրաբյանը նշեց, որ կլինի անգլերեն լեզվի ուսուցանման հաստատված ամուր ավանդույթի շարունակողը և իր շնորհակալությունը հայտնեց 2-րդ դպրոցի ներկայիս անգլերենի ուսուցչուհուն:
Միջոցառման ընթացքում հնչեցին անգլերեն լեզվով երկխոսություններ, Մեծ Բրիտանիայում ծնված տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի մարդկանց մասին հակիրճ տեղեկություններ: Տոնական օրն ավելի բազմախորհուրդ դարձավ գունավոր էլֆեր բեմականացմամբ, որոնց առաքելությունն էր իրենց վրձնահարվածներով գունագեղել բնությունը: Կապուտ էլֆը հիվանդ է ձևանում, սակայն տեսնելով բնության զարթոնքը ինքն էլ շտապում է երկինքը կապույտ ներկելու:
<Ձեր կյանքում թող միշտ գույներն ու իրենց երանգներն անպակաս լինեն>, - իր խոսքում նշեց անգլերեն լեզվի խմբակավար Մանե Մեհրաբյանն ու մաղթեց բոլորին մոգական գույների ներդաշնակություն կյանքում:
  ՄԻջոցառման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով: 
Մանե Մեհրաբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Մարիետա Մադոյանին պատրաստակամ վերաբերմունքի և աջակցության համար:




ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍ

ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍ

 Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան  թիվ 25 հիմնական դպրոցում ենք, առաջինի Ա դասարանում: Այստեղ արդեն սովորել են հայերեն գրել ու կարդալ:Գեղեցիկ ավանդույթի համաձայն երեխաները ,երբ 
գրաճանաչ են դառնում նրանց տեսնում ենք կամ դպրոցիդահլիճի բեմահարթակին կամ էլ հենց դասարանում: Աշակերտները գրաճանաչ դառնալու առիթով  դասվար Ռիմա Ղուկասյանի նախաձեռնությամբ բաց դաս են անցկացնում: Իրենց թոթով լեզվով ոսկեղենիկ հայերենի գանձերն են երկայացնում: Յուրահատուկ էլ խորագիրենընտրել՝Մաշտոցավան:
 Իրենց երևակայությամբ ստեղծած հրաշք քաղաք բնակիչներն ունեն իրենց յուրահատուկ բնավորությունը՝նրանք շատբարիեն, արդարամիտ, ազնիվ,  ընկերասեր, ութեև երբեմն էլ միմյանց հետ վիճումեն, բայց չեն չարանում, այլ անհրաժեշտության դեպքում միմյանց օգնության ձեռքեն մեկնում:
 Այս քաղաքում են ապրում նաև երեխաների սիրելի հեթիաթների հերոսները:
Աշակերտները հաղթահարելով հուզմունքն ու պատճաշ ներկայանալու վախը երգեցին, պարեցին, արտասանեցին, թատերականացրին յուրաքանչյուր տառի իմաստն ու խորհուրդը:
 Նրանք արդեն մեծացել են ու գիտեն մաշտոցյան տառերը: Եվ այլևս այն վախվորած մանկիկներն էլ չեն, որ առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին, այլ վաղվա քաղաքացին, շինարարն ու պատմաբանը, որ Մաշտոցից են սկսելեն գրա ճանաչումը:

Սաները ճանապարհորդեցին հրաշք քաղաքով ու երազեցին, որ իրենց երևակայության արդյունքը իրականանա և Հայաստանում լինի մի քաղաք, որի կկրի մեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի անունը՝ Մաշտոցավան: ՙԱյս ճանապարհորդությունը նոր չիսկսվել է եկել է դեռ հացառատու երգառատ Գողթնգավառից, ուր բանահյուսության տատիկը իր շուրջը հավաքելով իր ուստրերին ո դուստրերին թոռներին ու ծոռներին պատմել է մեր նախնյաց պատմությունը՚՚ ,-իր խոսքում նշեց դասվար Ռիմա Ղուկասյանը:

 Բոլոր առաջին դասարանցիներին ու ծնողներին ողջունեց տնօրենը` Սիրվարդ Ճաղարյանը: Նա բարի ընթացք մաղթեց տառաճանաչ երեխաներին, հորդորեց խոհեմ լինել, լավ ուսանելու կյանքում հայրենիքին պիտանի մարդ լինել: