Sunday, January 27, 2019

ՏՈՆՏԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՀ ԶԻՎՈՐ

Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անավան թիվ 4 հիմ դպրոցի 8 Ա դասարանը դասղեկ Հեղինե Մելիքյանի գլխավորությամբ աղջիկները անակնկալ  մատուցեցին իրենց դասընկերներին:Նրանք չէին մոռացել նաև Տնօրեն Համլետ Խումարյանին նույն դասարանի աշակերտուհիներ Միլենա Մանուկյանը և Մանե Հովակիմյանը փոքրիկ  օրվա խորհրդանշական հուշանվեր հանձնեցին:






















ֆոտոշարքը  Միլենա Մանուկյանի (25.01.2019)

Thursday, January 17, 2019


Վանաձորի թիվ 24 ՆՈՒՀ ԱՄԱՆՈՐՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ


Վանաձորի թիվ 24 ՆՈՒՀ ԱՄԱՆՈՐՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ Ավագ Ա խումբ Տնօրեն ՝ Գայանե Գոգինյան Մեթոդիստ ՝ Նաիրա Սողոյան Դաստիարակ ՝Լուիզա Դալլաքյան Երաժշտական դաստիարակ՝ Ռոզա Ամիրբեկյան


Tuesday, January 15, 2019


Ալվարդ Քառյանը խնդրում է փրկեն որդու կյանքը
Կոնվերս բանկում բացվել է հետևյալ հաշվեհամարը՝ 1930069628000100 


Վանաձորի հանրակացարաններից մեկում, գրեթե անմարդկային պայմաններում բնակվող Քառյանների ընտանիքը տան պայմաններից բացի, մեկ այլ դժվարին կացության առջև է կանգնել: Ընտանիքի տղան առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչը միայնակ՝ 30.000 դրամ նպաստով Քառյանները առողջական խնդիրը վերացնել չեն կարողանում:
Ընտանիքին պարբերաբար օգնության ձեռք են մեկնում Վանաձոր համայքնի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և առաջին փողքաղաքապետ Արկադի  Փելեշյանը:
Ռոբերտ Քառյանին աջակցելու ակնկալիքով Կոնվերս բանկում բացվել է հետևյալ հաշվեհամարը՝ 1930069628000100 




Sunday, January 13, 2019

Опубликовано: 26 окт. 2018 г.«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով Վանաձորում հանձնվեց 23-րդ բնակարանը: Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի համար բնակարանը գնել են լոսանջելեսաբնակ Սարգիս և Ալիս Սեթյանները:


Опубликовано: 26 окт. 2018 г.

Վերաօծվել է Ուռուտի Սուրբ Սարգիս եկեղեցին

Опубликовано: 29 окт. 2018 г.Հոկտեմբերի 28-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Մատուցվեց առաջին պատարագը: 5-րդ դարում կառուցված եկեղեցին 130 տարի չէր գործել:

Հոռոմայրի Սուրբ Նշան վերաօծված եկեղեցու ուխտի օրը


Опубликовано: 10 нояб. 2018 г.Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ վերաօծվեց Հոռոմայրի Սուրբ Նշան եկեղեցին: Նոյեմբերի 7-ին հնավայրի ուխտի օրը, մեծ թվով ուխտավորներ էին գնացել Սուրբ Նշան՝ նորոգելու իրենց ուխտը: Նրանք մասնակցեցին նորաօծ սրբավայրի առաջին պատարագին:

Կաթնաջուրցիները ցանկանում են ավարտին հասցնել գյուղի եկեղեցու շինարարությունը

Опубликовано: 12 нояб. 2018 г.Մի քանի տարի առաջ Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքի բնակիչները որոշեցին սեփական ուժերով վերականգնել գյուղամեջի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Համայնքի միջոցներով, նաև դրսում ապրող ու աշխատող կաթնաջուրցիների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր եղավ կատարել մեկնարկային մի շարք աշխատանքներ: Այս պահին շինարարությունը ժամանակավորապես դադարեցված է միջոցների անբավարարության պատճառով: Համայնքի բնակիչները դարձյալ դիմում են միջոցներ ունեցող իրենց հայրենակիցներին՝ աջակցել և ավարտին հասցնել գործը

Լոռու մարզի համայնքների բնակիչներին` եկեղեցական կառույցների կողմից



Опубликовано: 4 дек. 2018 г.
«Եկեղեցիների համատեղ գործողություն» ACT Alliance համադաշնության, հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի և Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի կողմից հումանիտար օգնության ծրագիր է իրականացվում Լոռու մարզի մի շարք համայնքներում: Գարնանը և աշնանը տեղացած առատ անձրևների ու կարկտահարության հետևանքով մեծապես տուժած տնտեսություններն առայժմ պետական աջակություն չեն ստացել, հումանիտար օգնությունը կարող է փոքրիշատե մեղմել դժվարության մեջ հայտնված գյուղացիների հոգսերը:

Գուգարաց թեմում 24-րդ բարեգործական 

բնակարանը հանձնվեց տնակային ավանում ապրող ընտանիքին


Опубликовано: 14 дек. 2018 г.

Լոսանջելոսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանները ևս մի բնակարան գնեցին և նվիրեցին Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրին: Նոր բնակարանի սեփականատեր դարձավ Վանաձորի տնակային ավանում բնակվող Ասլիկյանների ընտանիքը

Ջրօրհնյաց կարգ Հոռոմայրի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցում

Опубликовано: 11 янв. 2019 г.

Սուրբ Ծննդյան ութօրեքի շրջանում Օձունի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը ջրօրհնայց կարգ կատարեց Արդվիի Սրբանեսի վանքում և Հոռոմայրի Սուրբ Նշան եկեղեցում: «Ճրագալուցի և Սուրբ Ծննդյան պատարագները Օձունի եկեղեցում էինք կատարել, ջրօրհնյաց արարողություն կատարեցինք նաև մյուս ուխտավայրերում, որպեսզի Քրիստոսի Ծննդյան ավետիսը տարածվի ողջ ենթաշրջանում»,-ասում է քահանան:


Աստերի հունական քաղցրավենիքների մասնագիտացված խանութ


Վանաձորի Գր. Լուսավորիչ 61 և Միասնիկյան 5/1 հասցեներում գործող Ասթերի հունական քաղցրավենիքների մասնագիտացված խանութ սրահն այս տարի ևս չխախտեց իր հաստատած գեղեցիկ ու բարի ավանդույթն ու իր տարատեսակ քացրավենիքներով բարեգործական ծրագրով այցելեցին ինչպես Վանաձորի ծերանոցի բնակիչներին, այնպես էլ մանկատան երեխաներին:

Վանաձորի ծերանոցում բնակվող շուրջ 50 տարեցները կարծես մեծ անհամբերությամբ սպասել էին՝ վստահ լինելով, որ քաղցրավենիքի խանութ սրահի տնօրեն Գագիկ Միկինյան՝ իր աշխատակիցների հետ կգան ու իրենց մեկ միապաղաղ օրը տոն կդարձնեն: