Monday, February 18, 2019


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԸ


2019 թ. փետրվարի 15-ին Վանաձորի Ա․Ս․ Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցի 8ա դասարանում անցկացվեց դասղեկի ժամ` նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի 150-ամյակին: 

Դասը կազմակերպել էր դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գոհար Վարդանյանը: 
Դաս-հետազոտության թեման էր <<Թումանյանի ընտանիքի ճակատագիրը>>:


 Թեման ներկայացրեց 8ա դասարանի աշակերտուհի Միլենա Մանուկյանը: Նա սահիկահանդեսի և տեսանյութերի միջոցով ներկայացրեց բանաստեղծի ընտանիքը, զավակների, թոռների կյանքն ու ճակատագիրը: 
Դասի վերջում Գ. Վարդանյանը նշեց, որ չնայած ճակատագրին և անհանգիստ կյանքին` մեծ բանաստեղծը չչարացավ, մնաց նույնը` կենսասեր, բարի, մարդասեր, լավատես, որպես յուրաքանչյուր հայի և ամեն մարդու լավագույն բարեկամ:


Saturday, February 2, 2019

Մեքենաների վաճառքը՝ վանաձորցիների համար «գլխացավ»


Опубликовано: 2 февр. 2019 г.