Monday, February 20, 2012

Մենաշնորհը պահպանելու համար գործ են "սարքել"

18:27 - 20.02.2012         http://www.yerkir.am/am/news/20447.htm
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է լոռեցի գործարար, «Կարատ» ընկերության սեփականատեր Սամվել Հարությունյանի գործով դատավարությունը:



Ըստ ամբաստանյալի` դատական գործի հարուցման պատճառն այն է, որ ինքը փորձել է հանքավայր շահագործել Լոռիում, սակայն «Քարաբերդ» ընկերության սեփականատեր Մանվել Հովհաննիսյանը և ձեռնարկատեր Արտաշես Թումանյանը, հասկանալով, որ դա իրենց ընկերությանը կզրկի մենաշնորհից, կեղծիքների միջոցով կազմակերպել են հարկային ստուգումներ, հարկային մարմնին գցել թյուրիմացության մեջ, ապա նպասել են իր դեմ քրեական գործի հարուցմանը` այդ կերպ խանգարելով երկրորդ հանքի բացմանը:

Հանքը մինչ այսօր չի գործում: Հարությունյանի հավաստմամբ` հանքի շահագործման դեպքում 100 աշխատատեղ կբացվեր:

Այն, որ իր դեմ գործը «սարքվել է», նա պատրաստ է ապացուցել. «Կան բոլոր ապացույցները` ինչ կեղծիքներ են ներկայացվել, ինչպես է իրեն անօրինական պահել նույն հարկային մարմինը, քննիչը, որն ինձ կալանավորել է: Ինձ պահել են բանտում, փորձել են խեղճացնել, հետախուզում են հայտարարել, իբր ես փախած եմ, հետո կալանավորել: Ընդամենը երրորդ օրը Երևանի Կենտրոնի դատարանում ես դատարանի վճռով ազատվել եմ հենց դահլիճից` որպես անհիմն կալանավորված»,- ասում է Հարությունյանը:

Դատարան կանչված վկաների` հանքի աշխատակիցների ցուցմունքները էապես տարբերվում են նախաքննական ցուցմունքներից: Նրանք նույնիսկ չգիտեն` իրականում աշխատել են «Քարաբե՞րդ», թե՞ «Կարատ» ընկերության համար: Իսկ թե ինչու դատարանում տված ցուցմունքները չեն համապատասխանում նախաքննական ցուցմունքներին, պատասխանը մեկն է`2 տարի ժամանակ է անցել, չեն հիշում` այն ժամանակ ինչ են ասել:

Աննա Պեչենևսկայա
Լուսանկարը՝ Լ.Յոլչյանի

Friday, February 17, 2012

«Կառատի» և «Քարաբերդի» կռիվը Լեռնապատում



«Կառատի» և «Քարաբերդի» կռիվը Լեռնապատում

17 Փետրվարի 2012 - 10:34
 
 
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր գործը` ընդդեմ «Կառատ» ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանի:
2011 թվականի օգոստոսին նրան կալանավորել են: Ըստ գործարարի, Լեռնապատ համայնքում երկրորդ հանքավայրը շահագործելու պատճառով: «Ես փորձել եմ Լոռու մարզում բացել նոր հանքավայր, մինչև հիմա եղել է ընդամենը մեկը, որը շրջանում մոնոպոլ դեր է ունեցել: «Քարաբերդ» ընկերությունը ի դեմս ձեռնարկատեր Արտաշես Թումանյանի հասկանալով, որ երկրորդ հանքը իրեն մոնոպոլիայից կզրկի, կեղծիքների միջոցով կազմակերպել է հարկային ստուգումներ, թյուրիմացության մեջ գցել հարկային մարմնին, նպաստել քրեական գործի հարուցմանը և խանգարել երկրորդ հանքի բացմանը»,- ասում է Սամվել Հարությունյանը:

1997 թվականին «Կառատ» ընկերությունը հիմնադրած Սամվել Հարությունյանը մինչ այդ «Քարաբերդ» ընկերության տնօրենն է եղել և ասում է, որ իրեն աշխատանքից ազատել են, որ աշխատողներին ստիպեն կեղծ բացատրություններ տալ:

Հանքավայրը գործելու դեպքում 100 աշխատատեղ կբացվեր: «Կառատ» ընկերությունը զբաղվում է մետաղից պատրաստված իրերի առևտրով ցանկանում էր նոր հանքավայրի միջոցով խճի լվացման կայան հիմնել: Սամվել Հարությունյանի հավաստմամբ, բոլոր փաստաթղթային հիմնավորումներն ու ապացույցները կան, թե ինչ կեղծիքներ են ներկայացվել հարկային տեսչություն, ինչ անօրինական գործողություններ է կատարել նույն հարկային մարմինը. «հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Արգամ Ալեքսանյանը հետախուզում հայտարարելով ինձ կալանավորել է, փորձել են պահել բանտում և խեղճացնել, ինչին նպաստել է նաև ոստիկանությունը, բայց 3 օր հետո դատարանի դահլիճից բաց են թողել, որպես անհիմն կալանավորված»: Հարությունյանը ենթադրում է, որ հաշվի են առել նրա առողջական վիճակը, հիպերտոնիկ հիվանդությունը:

Լեռնապատ գյուղի մի խումբ բնակիչներ Քարաբերդ» և «Կառատ» ընկերություններին ասել են, որ չեն իմացել, թե որ կազմակերպությունում են աշխատել: Ավելի հետաքրքրական մի փաստ` նրանց նախնական ցուցմունքները չէին համապատասխանում դատարանի դահլիճում հնչած վկայություններին: Նրանցից մեկն էլ պահակ Կամսար Թամարյանը, սկսեց խոսել գյուղին ձեռնարկության կողմից պատճառած վնասներին մասին. «որ պայթեցնում են, էդ դեղին փոշին գյուղի վրա կախվում է, դպրոցը 200 մ հեռավորության վրա է, խարխլվում են գյուղացիների տան պատուհաններն ու տների պատերն են ճաք տվել»,- ասում է Կամսար Թամարյանը:

Այս վկան սկսեց մեղադրել Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանին: Ըստ Ս. Հարությունյանի դա իր պատճառներն ունի. «Կամոյին խոստացել են, որ գյուղապետին հանում ենք, դու էլ դառնում ես գյուղապետ, խզում ես պայմանագիրը «Կառատի» հետ, հողը հետ ես վերցնում, Վանոյի դեմ պայքարն սկսվել է այստեղից»:

Սամվել Հարությունյանն իր համակարգչում ունի պայթեցման աշխատանքների տեսագրությունը: Նրա խոսքով, դա այնքան փոքր պայթեցում էր, որ 10 մեքենա հումք հազիվ հանած լինեն, մնացածը կավահող է, «Կառատ» ընկերությունը պայթեցման աշխատանքներն անհրաժեշտություն չի ունեցել` այնտեղ հետազոտական աշխատանքներ են իրականացվել: «Պայթեցրել ենք, որովհետև ժայռերից կախված սարսափելի քանակություն կար, հումքը տեղում վաճառել ենք «Քարաբերդ» ընկերությանը»:

Գործարարը զարմանում է պայթեցման արդյունքում ստացված հումքից շահույթ ստացել է «Քարաբերդ» ընկերությունը, բայց պատասխանատվություն է կրում «Կառատը»: «Ինձ ասում են, ոչ պարտիական ես, ոչ օլիգարխ, դու ինչի՞ պիտի հանք ունենաս, բայց ես պիտի հաղթեմ ու բացմանը Ձեզ բոլորիդ հրավիրեմ»,- ասում է Սամվել Հարությունյանը:

HayNews.am

Sunday, February 5, 2012

Սուրբ Սարգիս՝բարեխոսերիտասարդների եւ զինվորների




































ֆոտոշաք ՝ Լ.Յոլչյան

Լոռիում ինչ ձմեռ առանց Լոռվա Ձմեռ ( ֆոտոշարք)










                                                        






                      ֆոտոշարք` Լիլիթ Յոլչյան