Sunday, October 7, 2012



                                ԲԵՐՔԻ ՏՈՆ-2012






  Լոռվա բարբառով համեմված  երգ ու  խոսքով,  տանտերերը  լի սեղաններով դիմավորեցին հյուրերին: Տարին բերքառատ էր, բերքի արդյունքները գոհացուցիչ:  Գյուղացին  ոչ միայն իր  չարչարանքի արդյունքը տեսավ,այլ Աստված  էլ էր  բարեհաճ, քանի որ անտառի հատապտուղն  էլ էր նկատելի  առատ և  կարկուտն  այս տարի  համայնքներին քիչ է վնասել: 
Բերքի տոնին ներկա են եղել ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորից պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը Լոռու մարզի գյուղապետեր;
Բերքի տոն 2012-ին մարզի քաղաքային համայնքներն անգամ, գյւղատնտեսական բերքով էին եկել:  Սպիտակում  օրինակ ձմերուկ  ու ծիրան է աճում,  Ախթալայում` թուզ:  
Գյուղատնտեսական բոլոր ցուցանիշներով լավագույն համայնք  ճանաչված Արևաշղի համայնքապետ Վարուժան խաչատրյանն էլ նշում է, որ  կառավարության ուշադրությունն էլ ճիշտ ժամանակին էր,  հիասթափված  գյուղացուն, իր հողի հետ կապելու  մի փոքր խթան էր պետք, որը չուշացավ: 



Այս տարի նկատելի է ֆերմերային տնտեսությունների ցուցանիշները:  Պարգևատրվեցին լավագույն  համայնքը, Արաշողը, Կուռթանը` հացահատիկային մշակաբույսերի, Լուսաղբյուրը` կորտոֆիլի, Լեջանը` մսի և կաթի արտադրության  ,  Կարմիր աղեգին`  գյուղատնտեսական հողատեսքերի լավագույն օգտագործման,  Վանաձորի բուսաբանական այգին, լավագույն բուստեսակները պահպանելու  համար:   Խրախուսվեցին, նաև  լավագույն  անսնաբույժը` կազմակերպությունը` <դուստր Մելանյա> Սպը-ն,  լավագույն մեխանիզատորը, , լավագույն ներդնող` Կազան մարդասիրական հիմնադրամը և վորդ վիժըն  հասարարկան կզմկաերպություն
Բարձր տրամադրության գրավականը, Տոնախմբության 4, 5 ժամանոց համերգային մասն ապահովող 24  պարային  և երաշժտական խմբերն էին` մարզի բոլոր տարածաշրջամններից:
Տոնախմբության  ներկաները  նշում են, որ այս տարի պահածոներն ավելի շատ են փակել, մրգի առատությունից ելնելով, նաև մաքուր տնական օղի, գինի ու քաղախն առատ կլինի:

 Լիլիթ Յոլչյան
Ֆոտոշարքը հեղինակի


ՎԹԱՐ ՎԱՆԱՁՈՐ - ԱԼԱՎԵՐԴԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ 

07.10.2012, 15:50
ՎԱՆԱՁՈՐ - ԱԼԱՎԵՐԴԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՎՐԱՑԱԿԱՆ XTX-479  ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԲԵՌՆԱՏԱՐԸ :  ԲԵՌՆԱՏԱՐԸ  ՇՐՋՎԵԼ Է, ԻՆՉԻ  ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՈՏ 30 ՐՈՊԵ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵԼ Է: 5 - րդ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ 2 ՍՊԱՅԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ: ՎԹԱՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 15:00 ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ:


        

        

        
Լրատվությունը եւ ֆոտոշարքը`  Լիլիթ Յոլչյանի - ՄԻԳ ՀՌԸ
http://www.migtvr.com/2012/10/07.html