Wednesday, June 29, 2011

Հայտնաբերվել է 12us 412 մեքենայի վարորդի դիակը մոխրացված

Հունիսի 29-ի առավոտյան ժամը  7-7.30 սահմաներում Վանաձոր –Ալավերդի ավտոճանապարհի 15 կմ վրա օպել 12օս 412 տաքսի մեքենան այրված վիճակում հայտաբերվել է ձորում .մոտ 150մ խորության վրա:Չնայած ԼՄ փրկարարական վարչություն ահազանգը գրանցվել է ժամը 14.10: Մեքենայում հայտնաբերվել է 1964թ. ծնված   վարորդ Սեյրան Ախոյանի  մոխրացված դիակը: Տաքսի մեքենայի ուղությունը եղել է դեպի Վանաձոր ,բայց գլորվել է ձախակողմյա ձորը:Նախնական վարկածը այն է, որ վարորդի աչքը կպել է:Կատարվում է նախաքննություն:

Monday, June 27, 2011

Gugarac temi Vardanac hetnordner nvagaxmbi hamarg@ Spitakum 28.06.2011.wmv


Թեմի նվագախմբի համերգային ծրագիրը շարունակվում է... Ծրագիրը իրականանում է Տեր Սեպուհ եպիսկոպոց Չուլջյանի օրհնությամբ եւ Դավիթ Կլեկչյանի աջակցությամբ:

Sunday, June 26, 2011

Մանկատան երեխաները ունեցան համակարգիչ...





















Հավատա եւ կունենաս


22 տարի ապրելով խոնավ  տնակում Լոռու մարզի Լեջան գյուղի  բնակիչ  Վարդգես Թունյանի ընտնիքը  «Կառուցենք հավատով» ծրագրի շնորհիվ «Ֆուլլեր» տնաշինական կազմակերպություն և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի  օրհնությամբ բ  հանրապետությունում իրականացնում է մեծամասշտաբ  տնաշինական ծրագիր: Ծրագրի շրջանակներում ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել, քննվել են  երկար տարիներ սեփական կացարանից զրկված մարդկանց սոցիալական պայմանները,  ընտրվել ամենակարիքավորները:ւ  մարզում է ՝ Դեբեդ և Լեջան համայնքներում:
    Շինարարական աշխատանքների համար պահանջվել է 3 մլն դրամ, որից 300 հազարը տրամադրել է համայնքը:   Այժմ համանյքից  նույն ծրագրով կառուցելու համար 2 շահառու է գրանցվել:
       Պատահական չէ, որ հենց Հայ առաքելական եկեղեցին է շինարարական կազմակերպության հետ մասնակցում տնաշինությանը, որ երիտասարդ ընտնիքները  ապահովվեն բնակարանով:  Բարեկացությունն սկսվում է բնակարանից, համոզված են  ծրագրի ղեկավարները:  Ծրագրի  շահառուները բնակարանամուտ են տոնում տնօրհնեքով : Ծրագրի կոորդինատոր Տաթևիկ Այվազյանը, որ շինարարության ընթացքում լսում է նրանց բողոքները կենսապայմանների և տնակային պայմաններից բխող առողջական վիճակի մասին քահանայի ներյկայություը նրա կարծիքով հույսի ու հավատի նոր շող է այդ ընտանիքների համար. «Երբ խոսում ես նրանց հետ, զգում ես, թե որքան հուսալքված են , տնօրհնեքի կարգը նոր կյանքի հանդեպ հավատով լցվելու առիթ է»:

Հոգեւոր տոները բոլորինն են


Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը: Այդ օրը նրա անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց սուրբ  պատարագ: ՀՀ Արդարադատության նախարարության Արթիկի քրեակատարողական հիմնարկում վեց ամիս առաջ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվել էր  տեղի մատուռը. այսօրվա տոնի առթիվ   մատուռում մատուցվեց պատարագ, պատարագիչն էր քրեակատարողական հիմնարկի հոգեւոր հովիվ Տեր Արսեն քահանա Բարսեղյանը: Սրբազան հայրն իր հոգեւոր խոսքն ուղղեց կալանավորներին, իսկ հիմնարկի պետ Վարդան Սարգսյանը, նաեւ մի շարք դատապարտյալներ կարեւորեցին մատուռի դերը: նախկինում կալանավայրի խաչքարի մոտ էին կատարվում բոլոր հոգեւոր տոները: Այժմ նրանք մատուռ ունեն, որն իդեպ, կառուցվել է հենց կալանավորների ձեռքերով: Վերջում բոլորին բաժանվեց մատաղ:

Լիլիթ Յոլչյան
Վանաձոր

Վարչապետը Լոռիում էր




ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզ այցի շրջանակներում ներկա եղավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մագիստրարտուրայի` այս տարվա լավագույն շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Բուհ այցն առաջինն էր` սեփական նախաձեռնությամբ . Նա գերազանցության դիպլոմներ հանձնեց ինստիտուտի 20 մագիստրոսների, որոնց միջին գնահատականը առավելագույնն է: 2011-ի ինստիտուտի 96 մագիստրոս շրջանավարտներից 61ը կարմիր դիպլոմ է ստացել: Վարչապետը շնորհավորեց ուսանողներին, նշեց, որ 21-րդը ինտելեկտուալ մրցակցության դար է, և գիտելիքի արտադրությունն է առաջնայինը, ավելացրեց, որ մանկավարժները պետության ուշադրության կենտրոնում են: Ս. Սարգսյանին շնորհվեց բուհի բարեկամ կոչում, ընծայվեց Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին`  ոսկե դիմապատկերով, վարչապետը գրառում կատարեց ինստիտուտի հուշագրքում:
Տ. Սարգսյանը եղավ Շահումյան համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Այն օրեկան մոտ 30 հաճախորդ է ունենում,  անբարեկարգ է ու բազմաթիվ խնդիրներ ունի, վարչապետը խոստացել է օգնել դրանք հաղթահարել:
Վանաձորից վարչապետն ուղևորվեց Ալավերդի,հանդիպեց հանրապետական կուսակցության ակտիվի հետ, հանձնեց կուսակցության շարքերը համալրած 30 ալավերդցիների կուսակցական տոմսերը: Սարգսյանը ծանոթացավ Նաև Մոտկորի 6 գյուղերի ճանապարհների վերականգնողական ծրագրի աշխատանքների հետ: 250 մլն է տրամադրվել Մոտկոր աշխարհի ճանապարհաշինական ծրագրի համար: 

Լիլիթ Յոլչյան
Վանաձոր

Thursday, June 23, 2011

Ընդունելի լինի…


Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի` Սերգեյ Անանյանի անունը կրող  նախադպրոցական ուսումնական հաստատության երեկվա առօրյան փոքր-ինչ տարբերվում էր մյուս սովորական օրերից. Մանկապարտեզին մշտապես հացաբուլկեղեն առաքող մեքենայի վարորդ Սամվել Անանյանը, հետևելով հոգևոր խոստմանը, սուրբ մատաղ մատուցեց իրեն հարազատ օջախի` 54 փոքրիկ բնակիչներին և բոլոր աշխատակիցներին: Առիթը նրա երկու զավակների առողջ ու անվնաս տուն վերադառնալն էր Հայոց բանակի պարտադիր զինվորական ծառայությունից:
Մատաղի աղն օրհնվեց  Մարգահովտի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի կողմից, ապա այն բաժանվեց բոլոր ներկաներին: Երևույթն  աննախադեպ էր Մարգահովտեցիների համար. Առաջին անգամ էր մատաղ մատուցվում նախակրթարանում:  Սա Սամվել Անանյանի միակ անակնկալը չէր. Նա  նախակրթարանին նաև համակարգիչ նվիրեց: Սա շարքային Լոռեցու հոգու կանչն էր ու բարի ցանկություն` ինչ-որ կերպ օգտակար լինել համագյուղացիներին,նա  նաև հայրական ուրախությունն այս կերպ արտահայտեց:

 
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր

Sunday, June 19, 2011

Կարճադոշի հրաշքի ականատեսն


 



Կարճադոշի հրաշքի ականատեսն ու վկաները հին լոռեցիներն էին, որոնց  սակայն Աղա Մահմադ խանի կողմից 1795 թվականին քշվեցին պարկաստան: 1800-ականներին Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում վերաբնակված մշեցիներն ու  ալաշկերտցիները գյուղի եզրի Կարճադոշ բլրի վրա  փորված մի ճգնարան ու քրիստոնեական հինավուրց գերեզման տեսան, որի վրա սուրբ լույս էր իջնում: Ուխտի եկողները ականատես էին լինում երկնային հրաշքի, որ այսօր էլ երևութանում ու զորացնում է ուխտի եկող հավատացյալներին: Տաշիրի բնակիչ Կատյա Դումիկյանն ասում է, որ երկար տարիներ ոտքերը ցավում են և հույս չուներ թե կարող ա բարձրանալ այս բլուրը, սակայն չի էլ զգացել թե ինչպես է բարձրացելա յստռեղ:
Հետո պարզվեց, բլրի ճգնարանը և գերեզմանը Ստեփանոս նախավկայինն է: Սրբի ոգին այսօր էլ այստեղ է, որ ճշմարիտ հավատացյալների համար մեկուկես հազարամյակից ավել շարունակում է հրաշքներ գործել: 1995 թվականից նշվում է ուխտի օրը, իսկ 2008 թվականին էլ ճգնարանի հարևանությամբ կառուցվեց սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ ամեն տարի այս օրը գալիս են ուխտ անելու ու երազանքների իրականացում խդրելու: Լեռնահովիտցի Լաուրա Պողոսյանը ուխտի է եկել ու սրբից խնդրել իր հովանու տակ վեևրցնել զինվոր որդուն և ընդհանրապես բոլոր հայ զինվորներին: նա հավատում է սրբի զորությանը և շնորհակալ է կարապետյաններին, որ վերակառուցեցին սրբավայրը: Ուխտին մասնակցելու են գալիս մայրաքաղաքից,  անգամ ռուսաստանի դաշնությունից, հունաստանից: Հազարավոր քրիստոնյաների հետ Լոռու մարզպետն էլ այսօր ուխատավոր է, եկել է թե մուրազների կատարման  ետեևից և  թե տեղն ընտրելու այն խաչքարի, որ որպես շնորհակալություն ու երախտագիտություն նվիրում է եկեղեցուն:Ավանդական պատարագից հետո սկսվում է ժողովրդական տոնակատարություն, գեղարվեստական խմբերի ելույթներով: Մասնակցում  են «Տաշիր» և «Շուշան» պարային խմբերը: Ելույթ են ունենում մարզական խմբեր, անց է կացվում ձիարշավի մրցույթ: Կարճադոշի տոնը սակայն մի խորհուրդ էլ ունի որ հատկապես նվիրական է թե եկեղեցու կառուցումը, թե տոնակատարությունը նախաձեռնող հայտնի գործարար Սամվել կարապետյանի  և ՀՀ անխագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանւի հայրը, երկարամյա մանկավարժ Սարգիս Կարապետյանը: Նա ասում է որ նոր եկեղեցու կառուցումը և տոնակատարևոթյյունը նախ և առաջ միավորում է մեզ բոլորիս մեկ ագղափաարի շուրջ, իսկ եթե կարողանում ենք միավորվել, ուրեմն կարող ենք նար միավորվել պայքարի ժամին կամ ազգային այլ խնդիրներ լուծելիս ևս: ժողովրդական տոնակատարությունն ավարտվում է մատաղօրհնեքով ու տոնական սեղաններով:
Լիլիթ Յոլչյան 
Վանաձոր