Monday, August 11, 2014

«Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի արդյունքների ամփոփում 
Առանց թունանյութերի ազնվամորի Արայի համայնքում

Այսուհետ Արագածոտնի մարզի Արայի համայնքում կաճեցվեն ազնվամորու և ելակի նոր տեսակներԵվրոպական միության աջակցությամբ «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հկ-ն «Ակցիա սովի դեմ» միջազգային հիմնադրամի հետ համատեղ Արագածոտնի մարզի Արայի համայնքի հիմնել էփորձացուցադրական տնտեսություն: 15 կանանցից բաղկացած խումբը մշակել է ազնվամորու նոր արդյունավետ տեսակներ:
Ծրագրին ներգրավվել են ոչ միայն Արայի 15 կանայք, այլև Արայի 5 հարակից համայնքները, որտեղ 20 կանայք նույնպես զբաղվել են հատապտուղների մշակությամբ: «Այս 1,5 տարվա ընթացքում մենք կանգնած էինք կանանց կողքին՝ սկսած հողի նախապատրաստական աշխատանքներից, տնկիների ձեռքբերման, մշակության աշխատանքներից:
 Մենք ծրագրումընդգրկված կանանց համար կազմակերպել ենք դասընթացներ հիմնականում ազնվամորու, նաև ելակի՝ առանց թունանյութերի մշակման վերաբերյալ: Ծրագրի շնորհիվ ստեղծվել է ֆերմեր-տեղական ինքնակառավարման մարմիններ-հասարակական կազմակերպություն համագործակցության շատ լավ օրինակ»,- նշեց«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հկ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:
Ոմանք այս տարի արդեն առաջին բերք են ստացել: Տեղական ազնվամորու բերքահավաքն արդեն ավարտված է, մինչդեռ այն տեսակները, որոնք առաջարկվել են ծրագրի շրջանակներում, մինչև խոր աշուն բերք կունենան: Ամբողջ տարածաշրջանում արդեն բոլորը գիտեն, որ Արայի համայնքում մշակվում է առանց թունանյութերի ազնվամորի:
Օգոստոսի 11ին Արայի համայնքի փորձացուցադրական տնտեսությունում ամփոփվեցին «Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքներիզարգացմանը» ծրագրի արդյունքներըԾրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին և ավարտվել սույն թվականի հուլիսի 7-ին: 18-ամսյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից 133,943 եվրոյով: «Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի նպատակն էր բարձրացնել Արագածոտնի մարզի կարիքավոր ֆերմերների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության մակարդակն ու կարողությունը առաջադեմ և կայուն գյուղատնտեսական  տեխնոլոգիաների ոլորտում:

ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը դարձյալ ուրախ էր հանդիպել ծրագրում ներգրավված կանանց: «Շնորհակալ եմ, որ դարձյալ ինձ հրավիրել եք Արայի համայնք: Ուրախ եմ, որ ազնվամորին և ելակը արդեն տվել են առաջին պտուղները: Սովորաբար մարդիկ կարծում են, թե Եվամիությունը համագործակցում է միայն նախարարությունների հետ, սակայն ուզում եմ ասել, որ համայքների հետ համագործակցությունը մենք առավել շատ ենք կարևորում: Սա Եվրամիության կողմից տրվող փոքր դրամաշնորհների կատարյալ օրինակ է: Մենք ուրախ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն հատկապես համայքներում փոքր բիզնեսի զարգացման համար: ԵՄ-ի նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի նրանք սովորեն օգնել իրենց: Առաջին անգամ, երբ մենք հանդիպեցինք 18 ամիս առաջ, ես կանանց աչքերում թերահավատություն տեսա, սակայն այսօր կարող եմ ասել, որ մենք արեցինք դա, ավելի ճիշտ, դուք արեցիք դա»,- նշեց նա:
Ծրագրում ներգրավված 6 համայնքներում ստեղծվել են 34 փոքր տնտեսություններորտեղ կիրառվել են առաջավոր տեխնոլոգիաներ՝ հիմք դնելով ազնվամորուշպալերային տնկարկների հիմնմանն ու ելակի մուլչապատման եղանակով մշակությանը:  
                                                                                                                            

Sunday, August 10, 2014

Վանաձորի թիվ 24 ՆՈՒՀ ՄԻԳԱՀԱՆԴԵՍ








Friday, August 8, 2014

Վանաձորի թիվ 40 ՆՈՒՀ Ավագ խմբի երեխաները Հրաժեշտ տվեցին  մանկապարտեզին..





Ֆոտոշարքը Լիլիթ Յոլյանի

Saturday, August 2, 2014

Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ Հրաժեշտ մանկապարտեզին...
տնօրեն Անահիռ Փոլադյան
դաստիարակ Ռուզաննա Օհանյան
2014






 Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի