Friday, July 19, 2013



Վանաձորի թիվ 31ՆՈՒՀ 
 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ
(ավահ խումբ)

 
ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ 
ՈՂՋՈՒՅՆ ԴՊՐՈՑ








Վանաձորի թիվ 31ՆՈՒՀ 
Պահպանենք բնությունը


Wednesday, July 3, 2013

Վանաձորի թիվ 8 ՆՈՒՀ

 Հրաժեշտ մանկապարտեզին

















Ավարտին մոտեցավ 2012-13 ուսումնական տարին: Ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում տարեվերջյան ուրախ հանդեսներ են անցկացվում: Վանաձորի թիվ 8 մանկապարտեզում ևս դպրոցահասակ երեխաները ավարտական հրաժեշտի հանդես են անցկացնում:Մինչ իրենց սիրելի դայակներին շնորհակալություն հայտնելը, նախ հպարտ ու խրոխտ կեցվածքով երեխաները գովերգում են մայր հայրենիքն ու մայրենի լեզուն: Խոստանում են, ուր էլ որ լինեն լավ են մարդ են դառնալու, հայրենիքին պիտանի, ազգասեր հայորդիներ:
Եկավ և հրաժեշտի պահը: Երեխաները հուզիչ ու ջերմ խոսքեր հնչեցրին իրենց լավ ընկեր ու լավ բարեկամ դայակներին:
Վերհիշեցին տարիների ընթացքում կատարած իրենց չարաճճիությունները, նաև թե ինչպես են բարկացրել իրենց սիրելի դաստիարակներին, խոստովանեցին, որ միևնույն է սիրում ու հարգում են նրանց, չէ որ նրանք մայրական ջերմ ու տաք շունչ են պարգևել իրենց: «Ուր էլ որ գնանք, որտեղ էլ լինենք միևնույնն է ձեզ միշտ հիշելու ենք, ձեր բարի խորհուրդներն միշտ մեզ օգնելու են»,- այս խոսքերը հնչեց երեխաների շուրթերից:
«Դայակներն էլ կանաչ ճանապարհ ու անամպ երկինք մաղթեցին` ցանկանալով ուժ և կորով, որպեսզի կարողանան դիմանալ կյանքի բոլոր դժվարություններին:
Շնորհակալական խոսքեր ուղղվեցին նաև Գուգարաց թեմի առաջնորդին` Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին ու Գր. Նարեկացի եկեղեցու հոգևորականներին` ուշադրության ու հոգատարության, իսկ քաղաքապետ Սամվել Դարբինյան էլ գրենական պիտույքներ և պայուսակներ նվիրելու համար:
«Դպրոցահասակ եք և շուտով այդ կրթօջախն իր գիրկը կբացի ձեր առջև, բարի լինի ձեր մուտքը գրքերի զարմանահրաշ աշխարհ, թող սիրով սկսվի ձեր յուրաքանչյուր օրը»,- վերջում այս մաղթեցին երեխաներին դայակները: