Thursday, May 29, 2014

Սբ Զատիկ Վանաձորի թիվ 40 ՆՈՒՀ -ում




Վանաձորի թիվ 20 հիմ.դպրոցի միյօցառումները -2014

1<<Ա>>դասարան 
Այբուբեն չէ սա...
1 <<գ>>դասարան
Հրաժեշտ Այբբենարանին 15.05.2014


 «Լրադադար» ակումբի հերթական քննարկումւը Վանաձորում




























Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի

Հարգելի գործընկերներ,
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) հրավիրում է Վանաձորի լրագրողներին մասնակցելու «Լրադադար» ակումբի հերթական քննարկմանը, որը տեղի է ունենալու մայիսի 29-ին, ժամը 17:00-ին, Վանաձորում: 
Քննարկելու ենք լրագրող-պետական կառույցներ փոխհարաբերությունների սուր անկյունները. ի՞նչ դժվարությունների են հանդիպում մարզային լրագրողները տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը լուսաբանելիս:

«Լրադադար» ակումբը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի վերջին տարիների նախաձեռնություններից է: Սա մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձևաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ...
Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, բեմադրիչներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ: Լինելով քննարկումներից մեկին՝ նրանք այնուհետև հրավեր են ստանում մասնակցելու հետագա «Լրադադար»-ներին: Այսպիսով՝ հանդիպումից հանդիպում ակումբը համալրվում է նոր անդամներով:

Մայիսի 29-ի «Լրադադարը» անցկացվելու է Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության մեդիա սրահում (հասցեն՝ ք. Վանաձոր, Բաթումի 10, (+374322) 2 05 24, 2 09 24): Քննարկումը կտևի 2-3 ժամ և բաց է տեղի լրագրողների, թեմայով հետաքրքրված այլ մարդկանց համար: Այն լուսաբանելու համար անհրաժեշտ է ստանալ ներկաների համաձայնությունը (որոշումը կայացվում է տեղում՝ քվեարկությամբ): Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, հեռ՝ 055 89 57 00, 010 58 36 20, էլ. փոստ՝ nsafaryan@mediainitiatives.am:
Լրադադարի այս քննարկումները կազմակերպվում են «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:
Հայ երգի ,պարի,ասմունքի  25 փառատոն

Ղեկ.  Լեռնուհի Գևորգյան









Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 
Այս ծաղիկները հատուկ իմ պար ուսույցներ ՝Ֆլորա Ասոյանին և Տաթև Գալստյանին




























<<Տաթև>> Պարային ակումբ 
Գեղավեստական ղեկավար Ֆլորա Ասոյան
Պարուսույց Տաթև Գալստյան