Saturday, April 30, 2011

Աշխատատեղ` մակատան սաներին














       Վանաձորի մանկատանը ներդրված  կարի ուսուցման արհեստանոցի շնորհիվ այսուհետ աշխատանք կունենան նաև մանկատան շրջանավարտները:    2008թ-ին   գերմանական <Շտեռնշտունդեն>  ռադիոխմբագրության աշխատակից  Մարգարիտա Վալխերը,   այցելել էր   մանկատուն, ծանոթացել երեխաների զբաղվածությանն ու նախասիրություններին, այդ ամենը նկարահանել և հետագայում  պատմել էր  գործընկերներին  ու որոշել էին  օգնեն մանկատանը:  Անցած տարի էլ մանկատան տնօրինությունից  գրավոր համաձայնություն վերցրեցին, իրենց մոտ քննարկելու հարցը:  Կարճ ժամանակահատվածում մանկատան բակում բարեգործական ընկերության ֆինանսավորմամբ  կառուցվեց  40 քմ տարածքով շինությունը,  տնօրինությանը թողնելով միայն արտադրության ճյուղի ընտրությունը. <Հեռուստացույցով անընֆդհատ լսելով, որ    Բ. Դարբինյան Սպը-ն /Գլորյա կարի ֆաբրիկա/ կարող բանվորուհիների կարիք ունի, խորհրդակցեցինք    տնօրենության  հետ և առաջարկելով  16-18 տարեկան երեխաներին սովորեցնենք կարողի մասնագիտություն, հետագայում նույն ֆաբրիկայում աշխատելու համար>, -ասում է  Վանաձորի մանկատան  տնօրեն  Արաշալույս Հարությունյանը:  
      Բ. Դարբինյան կազմակերպությունն էլ աջակցեց կարի ուսուցման արհեստանոցին  ատադրական սարքերով  և ձևացքով:   Արհեստանոցը հնարավորություն ունի 12-17  երեխաներ մի հոսքագծով  կարող են սովորել  կարել :
        Տարիների փորձը ցույց է տվել, որ  երեխաները մանկատունն ավրատելուց հետո
 մասնագիտական կողմնորոշման աշխատանքի տեղավորման  խիստ անհրաժեշտություն է ծագում: Հատկապես տղաները բանակից հետո աշխատանք չեն գտնում , իսկ աղջիկները 18 լրանալուց հետո դուրս են գնում, նորից աշխատատեղ չեն ունենում: Որպեսզի երեխաները կարողանան աշխատանք գտնել և իրենց մի կտոր հացը վաստակել  համաձայնության ենք եկել ֆաբրիկայի տնօրինության հետ, որ կարի ուսուցման արտադրամասն    ավարտելուց հետո  նրանք պետք է  աշխատեն  Գլորյա  կարի ֆաբրիկայում:
        Մինչ այդ էլ  երեխաները  կենցաղային մեքենաների վրա կարել սովորում էին, ծանոթանում  կարուձևի գաղտնիքներին, սակայն դրանով աշխատատեղ չէին կարող ունենալ, չնայած   նախկինում 1-2  նմանատիպ օրինակներ  եղել են` մոդելյորական քոլեջի կարի բաժնում  սովորող  երեխաները հետագայում աշխատանքի են անցել կարի ֆաբրիկայում.  <Ուզում ենք, որ մենք կարողանանք երեխաներին մասնագիտություն սովորացնենք, որտեղ էլ նրանք լինեն, եթե մասնագիտության տիրապետեն, կարող են իրենց մի կտոր հացը վաստակել: Մեր նպատակը միայն աղջիկներին սովորացնելը չէ, այլ տղաներին, որ նույնիսկ բանակում, նրանք տարրական բաներն իմանա, իրենց օձիքներն ու կոճակները առանց դժվարություն կրելու կարեն>:    Նոր հոսքագիծը հնարավորություն կտա, մանկատան  միջոցառումների համար  զգեստներ կարել, և մոդելավորել>,-համոզված է մանկատան տնօրենը:
     Մանկատան տնօրինությունը նախատեսում է հաջորդիվ տղաների համար արհեստանոցներ բացել` ավտոգործ, Էլեկտրական սարքերի վերանորոգում, փայտագործություն, կոշկարություն, որպեսզի հետո դժվարություն չկրի: Ըստ տնօրենի  մանկատանը երեխաները  խնմավում են, հոգ են տանում նրանց մասին, շրջապատված են ուշադրությամբ, հետո դուրս են գալիս մոլորվում.  <Տղաները միշտ օգնում են մանկատան մասնակի վերանորգման աշխատանքներին, նրանց մի մասը հետագա մասնագիտություն ընտրում են շինարարի մասնագիտությունը, բայց բոլորը  չէ, որ կարող են սովորել>:  
     Մանկատան երեխաներն զբաղվում են տարբեր խմբակներում` երգ, պար, ասեղնագործություն, համակարգչային ուսուցման,  խմբակներում:  Զբաղվածության կենտրոնի և Հօմ-ի  մասնագիտական կողմնորոշման մի քանի ծրագրերով երեխաները սովորել են խոհարարություն, վարսավիրություն համակարգչային դասընթացներ, սակայն որ բոլորն են իրենց համապատասխան աշխատանք գտել:  

       Հ.Գ.- Վանաձորի մանկատանը այժմ 101 երեխա է խնամվում: 44 երեխա դեռ հերթագրված է    <Պետական աջակցությամբ ծրագրով>  բնակարան ստանալու համար, որով երեխաներին ապահովում են բնակարանով, գույքով, սարքավորումներով, սակայն այսօր  միայն 6-են ստացել բնակարան:, ևս 5-ը  այս տարի կստանան, իսկ մնացածները դուրս գալով մանկատնից մոլորվում են: 



                                                            
                        Լուսանկարները   հեղինակի  ` Լիլիթ Յոլչյան 













Friday, April 29, 2011

«Տաթեւ » պարի համույթը տոնեց ՊԱՐԻ ՄԻՉԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ...




 «Տաթեւ» պարի խմբի  պարուսույց Տաթեւ Գալստյանը իր հրաշքի  հետ








«Տաթեւ» պարախմբի   գեղավեստական  ղեկավար  Ֆլորա Ասոյանը իր սաների հետ




















Պարարավեստի միջազգային օրը առաջին անգամ նշվեց Վանաձորում:   Բազմաթիվ փառատոնների  ու մրացանակների արժանացած <Տաթև>  պարային համայթը, հեքիաթային տոն էր կազմակերպել մի մի հարկի տակ էր հավաքելով իր բոլոր սաներին և պարասերներին:  3- ...  տարիքի  .... սաներ  բեմում հանդիսատեսին  մատուցեցին բեմականացված մոտիվներով  հայկական և տարբեր ազգերի  ժողովրդական պարեր:

    
1988 թ-ին ծնունդ առած խումբը, երկրաշարժից  հետո ընդամենը 6 ամիս չի աշխատել, դրանից հետո կրկին հայ մանուկին դաստիարակել է պարի լեզվով` ս պորտային պարերի մեջ հոգի դնելով և բեմականացված տարբերակով  երեխսաների ն է մատուցել  պարը: Պարի միջոցով նաև ճկուն ու սլացիկ լինելու գաղտնիքները:  Իրրենց ճկուն ու գեղեցիկ  պարով «Տաթև» պարախմբի սաներն անցած տարի սպորտային պարերի մրցույթում ՈՍԿԵ  մեդալի են արժանացել:  

     Պարուսույց և Գեղարվեստական հիմնադիր Ֆլորա Ասոյանը զգում է, թե տարեց-տարի ինչքան է դժվարանում աշխատանքը , սոցիալական պայմանները նորոնոր  խնդիրներ են առաջ բերում, ավելի է բարդանում զգեստների գործը: Սակայն իր գործի նվիրյալը չի ընկճվում, և չի սահմանափակվում Վանաձոր քաղաքով: Նրա խմբում շրջակա գյուղերից  էլ աշակերտներ կան: Տավուշի մարզի Իջևան քաղաքում էլ արդեն  գործում է <Ավանդույթ>  Սպը-ն: Նրանք ևս տոնի մասնակիցներն էին:
  Համերգը յուրահատուկ էր նրանով, որ պարուսույցները, փորձեցին հենց բեմում պարել սովորեցնել, և բեմ հրավիրեցին համարձակներին վալս պարեցին, որին հաջորդեց պրոֆեսիոնակլների կատարումը:

Տոնի վերջում  բոլորը միասին պարեցին:   




Հեղինակ ՝ Ն.Դավթյան
Լուսանկարները ՝ Լ.Յոլչյանի