Tuesday, March 24, 2015

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց ՝
ԵՂԵՌՆ

 
Գնահատվում  է նաև լրագրողի աշխատանքը
(8.03.2015)
Լուսանկարները Էդուարդ Արզումանյանի

Friday, March 20, 2015

ՄԱՏՆԱՉԱՓԻԿ
Վանաձորի Հովհ.Աբելյանի ՊԴԹ առաջարկում է
շտապեք...

Wednesday, March 18, 2015

Տեղադրվել է հուշատախտակ` ի հիշատակ Պերճ Սողոյանի




Ապրեց ու ծառայեց հայրենիքին. այսպես կարելի է ներկայացնել Պերճ Թադևոսի Սողոյան Հայրենական Մեծ պատերազմի վետերանին, ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գնդապետին: Պերճ Սողոյանը մարտի 15-ին կդարնար 90 տարեկան: Քաղաքի սրտում` Հայքի հրապարակում, Խորենացի 10 հասցեում, այն շենքի դիմապատին, որտեղ ապրել է հայրենական պատերազմի վետերանը, տեղադրվեց հուշատախտակ: Քաղաքի սրտում տեղադրվել է բոլորիս սրտերում միշտ անմահ մեծ հայրենասերին նվիրված հուշատախտակ: Պերճ Սողոյանը պատերազմի ընթացքում երկու անգամ վիրավորվել է, բայց ապրեց ու ծառայեց հայրենիքին, պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և շքանշաններով: Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին մարդիկ , որոնց բախտ է վիճակվել ճանաչել Պերճ Սողոյանին, լինել նրա ընկերը, գործընկերը: Ներկա էին պետական այրեր, ուժային կառույցների ղեկավար-աշխատակիցներ, մտավորականներ: Ներկա են նաև Պերճ Սողոյանի բարի գործը շարունակողները` հարազատները, որոնցից շատերը օտար ափերից վերադարձել էին հայրենիք` հուշատախտակի բացման արարողությանը մասնակցելու համար, և մարդիկ, ովքեր լսել է նրա գործունեության մասին: Պերճ Թադևոսի Սողոյանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց ՀՀ ոստիկանության ԼՄ վարչության պետի օգնական, ոստիկանութան վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության գնդապետ Սպարտակ Պետրոսյանը




Պերճ Սողոյանի ընկերը `Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը խոսեց նրա մարդկային նկարագրի շուրջ: Հայկ Օհանյանը նշեց, որ Պերճ Սողոյանը գիտակցաբար էր ընտրել իրավապահ մարմնի պատասխանատու աշխատանքը, որը և պատվով կատարեց. <<Պերճ Թադևոսիչը մեծ աշխատանք է կատարել հասարակական կարգի պահպանման, իրավախախտումների դեմ: Այսօր քաղաքում նրան պատվով են հիշում` որպես քաղաքի նվիրյալի>>:
Վանաձորի վետերանների խորհրդի նախկին նախագահ, պաշտոնաթող գնդապետ Արտեմ Մանուչարյանը ևս հիշողություններով կիսվեց ներկաների հետ: Հուշատախտակի հեղինակ Էդվարդ Բոջուկյանը, ում բախտ է վիճակվել ճանաչել Պերճ Սողոյանին, խոսեց մեդալի տեսք ունեցող հուշատախտակի ստեղծման մասին:
Պերճ Սողոյանը նվիրված է եղել հայրենիքին, ընտանիքին, մեծ ավանդ ունի ինչպես երեխաների, այնպես էլ թոռների ու ծոռների դաստիարակության գործում: Թոռը` Ասատուր Սողոյանը ասաց, որ առիթը բաց չեն թողել, որպեսզի հետաքրքիր ժամանակ անցկացնեն պապի հետ, ումից դեռ այնքան բան ունեին սովորելու: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Դարբինյանին,ավագանու անդամներին, վետերանների խորհրդի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հավանություն տվեցին հուշատախտակի տեղադրման գաղափարին, որի բացումը հանդիսավոր կերպով նշվեց:
Անի Սողոյանը` Պերճ Սողոյանի ծոռնուհին, ով պատրաստվում է ընտրել դատավորի մասնագիտությունը, մեծ հպարտությամբ է նշում պապի մասնագիտությանը մոտ գանգնելու փաստի մասին:
Պերճ Սողոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման պատիվը տրվեց ծոռներին` Սամվել և Անի Սողոյաններին: Ավագ սերունդը հիշում է և հպարտանում,
երիտասարդ սերունդը ճանաչում է, լսում և հպարտանում, եկող սերունդը ևս պետք է ճանաչի ու հպարտանա:
Հեղինակ Անի Աղաջանյան
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի

Sunday, March 15, 2015

 Մեծարյալ ընտանիքները երկուսն էին



 ՀՀ Կառավարությունը 2013 թվականը հայտարարեց ընտանիքի տարի։ Թեև գրեթե 2 տարի է անցել, բայց իրականացվող միջոցառումները չեն ավարտվել։ Համաձայն այդ որոշման ոստիկանությունը կազմակերպում և իրականացնում է այդ համակարգում ծառայող ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման հանդիսություններ։


  Օրերս Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում էին հավաքվել ոչ միայն ներկայիս, այլև արդեն կենսաթոշակի անցած ոստիկանները։ Մինչ մեծարման միջոցառմանն անցնելը ներկաները նախ ծաղիկներ դրեցին արցախյան հերոսամարտում ու հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված մարզային վարչության  ծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
 Մեծարյալ ընտանիքները երկուսն էին՝ Չարչյաններն ու Մարտիրոսյանները։ Նրանց ընտանեկան դինաստիաների արդեն 3-րդ սերունդն է կրում նախկինում միլիցիայի, այսօր արդեն ոստիկանության դժվար ու բարդ մասնագիտությունը, քաջ գիտակցելով, որ ծառայում են հայրենի երկրին ու ժողովրդին։
  Չարչյանների պապը՝ Սենիկ Մանուկյանը ծառայել է Ներքին զորքերի համակարգում շուրջ15 տարի, ապա զբաղեցրել Սպիտակի Ներքին գործերի բաժնի անձնագրային սեղանի պետի պաշտոնը, թոռը Ռոբերտ Չարչյանը ևս շուրջ 27 տարի ծառայել է ՆԳ համակարգում, նրա  որդին ոստիկանության կապիտան Ռաֆիկ Չարչյանը 2008 թվականից ծառայում է ոստիկանության համակարգում, ներկայումս զբաղեցնում է ՈԼՄՎ Սպիտակի բաժնի հերթապահ մասի տեսուչի հերթապահի պաշտոնը, որդին ավագ լեյտենանտ Ռադիկ Չարչյանը ևս ոստիկանության համակարգում։
Մարտիրոսյանների տատը՝ միլիցիայի մայոր Ալլա Մարտիրոսյանը ծառայել է ՆԳ համակարգում շուրջ 28 տարի։ 89-2002 թվականներին զբաղեցրել է ՈԼՄՎ կադրերի ավագ տեսչի պաշտոնը և անցել վաստակաշատ հանգստի։ Տղան ոստիկանության ենթասպա Արթուր Մարտիրոսյանը ծառայել է Ներքին զորքերում, թոռը ոստիկանության սերժանտ Զարզանդ Մարտիրոսյանը 2012-ից ծառայում է Բազումի բաժնում, հարսը՝ Աննա Գրիգորյանը 96 թվականից առ այսօր զբաղեցնում է Բազումի բաժնի անձնագրային բաժանմունքի առաջին կարգի ասնագետի պաշտոնը։


   Յուրաքանչյուր ոստիկանության ծառայող հպարտության և երախտագիտության զգացումով է լցվում, երբ ոչ միայն չի մոռացվումայլև գնահատվում և արժևորվում է իր և իր մեծերի անցած ծառայողական ուղին։
Հեղինակ Վիկա Կարապետյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի

Wednesday, March 11, 2015

Հաճելի նվեր մանուկներին
Մանուկներին առաջարկվող հեքիաթների բազմաթիվ ճոխ հրատարակությունների շարքը համալրվել է մի նոր շքեղ գրքով՝ Սմբատ Գյուրջյանի կազմած և Սուսաննա Դոմբայանի գեղեցիկ նկարազարդումներով “Հայկական հեքիաթներ” խորագրով ժողովածուով: Այն ընդգրկում է հայկական հեքիաթների ընտրանին՝ հեքիաթի երեք հայ մեծանուն վարպետների հեղինակությամբ՝ 22 հեքիաթ Հովհաննես Թումանյանից, 12 հեքիաթ Ղազարոս Աղայանից (ծավալային առումով այն ամենաստվարն է) և 7 հեքիաթ Արտաշես Նազինյանի ժողովրդական հեքիաթների մշակումներից:
Հեքիաթները, ծագմամբ լինելով ժողովրդական բանավոր ստեղծագործություն, անսպառ նյութ են գրական մշակումների համար: Տարբեր գրական մշակումներում հեքիաթի ելակետային նշանակությունը տարբեր դրսևորումներ ունի: Ոմանց, հատկապես մերօրյա հեղինակների համար, հեքիաթը հաճախ ոճական հնարանք է՝ անհատական ստեղծագործական գաղափարները մարմնավորելու համար: Հայկական հեքիաթի դասական մշակումների ասպարեզում Հովհաննես Թումանյանն ու Ղազարոս Աղայանը եղել ու մնում են չգերազանցված վարպետներ: Նրանց խնդիրը ոչ միայն հեքիաթի միջոցով ասելիք հաղորդելն էր: Նրանց ժամանակներում ժողովրդական բանավոր ստեղծագործությունների հավաքումն ու գրառումը դեռ նոր էր սկսվել՝ ազգային բանավոր արժեքների հանդեպ եվրոպական լուսավոր ու խանդավառ մտավորականության լայնածավալ շարժումների ազդեցությամբ, և Աղայանի ու Թումանյանի խնդիրը նաև հայկական ժողովրդական բանավոր մշակույթն ի ցույց դնելն ու պատշաճ մակարդակով ներկայացնելն էր: Նրանց գրական վաստակն ու հեղինակությունը “իրավունք” էր տալիս բավական ազատ ու ստեղծագործաբար վերաբերվել ժողովրդական նյութին: Աղայանը, հայկական նյութին զուգահեռ, չխուսափելով արևելյան մոտիվներից ու պատմելաոճից, ժողովրդական պատումի սեղմ ու զուսպ ոճի փոխարեն ավելի գրական բնույթի հեքիաթներ է հեղինակում (“Անահիտ” և այլն): Թումանյանը, նյութին ազատ մոտենալով, չի կառչում ժողովրդական նախնական բնագրին, իր ստեղծագործական հանճարով հղկում է այն, կատարելագործում, խտացնում, ավելի ցայտուն ու իմաստալից դարձնում ասելիքը, հանգելով մեծ ընդհանրացումների, միաժամանակ պահպանելով ժողովրդական բառ ու բանի, ժողովրդական մտածողության հետ անմիջական կապն ու հարազատությունը:
Բոլորովին այլ է Արտաշես Նազինյանի պարագայում: Լինելով հայտնի բանագետ, ժողովրդական բանավոր ստեղծագործությունների գրառման ու հավաքման համակարգող ու կազմակերպիչ, լավագույն գիտակ ու հետազոտող, ավելի գիտական մոտեցում է ցուցաբերել ժողովրդական հեքիաթների գրական վերամշակմանը: Տիրապետելով հայկական ժողովրդական հեքիաթների ողջ շտեմարանին, նա ընտրել է լավագույն հեքիաթային դիպաշարերը, միևնույն դիպաշարի բազմաթիվ տարբերակներից առավել ամբողջականն ու կատարյալը, գրական հայերենին առավել մոտիկ ժողովրդախոսակցական լեզուն, խիստ բարբառային ոճերն ու խրթին արտահայտությունները հղկել, հիմնական սյուժետային գծից շեղումներն ու ավելորդաբանությունները հանել, վերականգնել կորսված դրվագները, վերստեղծել հեքիաթի առավել ամբողջական ու կատարյալ պատկերը՝ համեմատելով այլ տարբերակների հետ: Ձևի առումով ենթարկելով որոշ հղկումների՝ բովանդակությունը, ասելիքը, ոգին, լեզվամտածողությունը ամբողջովին ժողովրդական հեքիաթինն է, անխաթար՝ հասցված կատարելության:
Երեք հեղինակ, երեք տարբեր մոտեցումներ. բոլորն էլ խորիմաստ, կատարված մեծագույն վարպետությամբ:

Եվա Զաքարյան

Tuesday, March 10, 2015

Հեքիաթային մաթեմատիկա

Վանաձորի  Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 4 հիմնակնա դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` <<Հեքիաթային մաթեմատիկա>> խորագրով: Միջոցառման կազմակերպմանը ձեռնամուխ էր եղել մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Քառյանը, Նա 5-րդ <<ա >>դասարանի աշակերտների հետ պատրաստել էր գեղեցիկ միջոցառում, որը ոչ միայն ներկայացնում էր մաթեմատիկան որպես ճշգրիտ գիտություն, այլև սովորեցնում էր, թե ինչպես սիրել այդ առարկան և հասկանալ այն:
Երեխաները պատմեցին թե ինչպես է առաջացել մաթեմատիկան, որպես գիտություն , ինչ ճանապարհ է անցել և ինչ արդյունքների կարելի է հասնել մաթեմատիկայի օգնությամբ: Աշակերտները մեջբերցին մտավորականների և գիտնականների թևավոր խոսքերը, որոնցով վերջիններս նկարագրել են մաթեմատիկայի կարևորությունն ու նշանակությունը մարդու կյանքում:
Դպրոցականները պատմական արկնարկներով ներկաներին հրամցրին մաթեմատիկական այնպես, որ բոլորն ուշադիր ու հիացմունքով էին կլանում նրանց տված տեղեկատվությունը այս առարկայի մասին: Իհարկե հրավիրված ուսուցիչներն ու ծնողները տիրապետում են մաթեմատիկական լուծումներին, սակայն Լուսինե Քառյանին հաջողվել էր հինգերորդցիների հետ այնպես հետաքրքիր կազմակերպել միջոցառումը, որ բոլոր  ներկաները հետաքրքված էին միջոցառմամբ ու կարծես մի նոր աշխարհ էին տեղափոխվել: Հրավիրվածներին ոգևորեց հատկապես հեքիաթ բեմականացումը:
Միջոցառման ընթացքում եղան նաև գեղարվեստական համարներ: Դասարանի աշակերտներից ոմանք հաճախելով <<Տաթև>> պարային համույթ կարողացան ներկաներին գեղեցիկ և մասնագիտական մոտեցմամբ մատուցել պարային համարներ:
Հարկ է նկատել, որ միջոցառման խմբակային պարերը բեմադրել էր դպրոցի ծնող Ծովինար Դավթյանը:
Երեխաներին հաջողված միջոցառման համար շնորհավորեց և դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը: նա շնորհակալություն հայտնեց նաև բոլոր նրանց ովքեր իրենց լուման էին ներդրել միջոցառման կազմակերպական գործում:
Մի խոսքով ,այստեղ ևս մաթեմատիկական հաշվարկները հուսախաբ չարեցին: Հեքիաթների բեմադրմամբ ճշգրիտ ու չոր լուծումները վերածվեցին գեղեցիկ ու դյուրըմբռնելի միջոցառման:
Հեղ.՝ Արմինե Մկրտումյան