Monday, September 9, 2019

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԹՎՈՎ 50-ՐԴ ԵԿԵՂԵՑԻՆ՝

Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 7.09.2019

ԼԵՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ ԵԿԵՂԵՑԻՆ











Սեպտեմբերի 7-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան համայնքի Սուրբ Կարմիր Կիրակի (5-րդ դար) եկեղեցին:
Պատմական այս օրը վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, Խորանը և Մկրտության ավազանը և ապա հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի առաջին հանդիսավոր ուխտի Պատարագը մատուցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մամբրե քհն. Ոսկանյանը:
Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ և նախաձեռնությամբ թեմում 1996թ.-ից առ այսօր թեմում կառուցվել է թվով 10 նորակառույց եկեղեցի, վերակառուցվել կամ վերանորոգվել է 40 վանք, եկեղեցի և 25 մատուռ: Լեջանի Սբ Կարմիր Կիրակի եկեղեցին, 50-րդ եկեղեցին է, որ ահավասիկ վերաօծվեց և իր դռները բացեց հավատացյալների համար:
Եկեղեցին վերջին անգամ վերականգնվել է 1892 թվականին: Խորհրդային Միության տարիներին եկեղեցին օգտագործվել է իբրև պանրի ամբար և հարդանոց: Այն շուրջ 100 տարի չի գործել իբրև եկեղեցի: Եկեղեցու ծածկը ժամանակի ընթացքում անձրևաջրերից և ձյան հոսքերից քայքայվել էր, խոնավությունից բորբոսնել ու կանաչել էին եկեղեցու ներսի պատերը: Ավերվել էր խորանը, քայքայվել ու փտել էին դռներն ու պատուհաները: Երկրաշարժից պատերին առաջացել էին ճաքեր և փշրվել էին երեսապատ սրբատաշ քարերը, եկեղեցին գտնվում էր խիստ անմխիթար վիճակում:

Թեմակալ առաջնորդի խնդրանքին ընդառաջեցին լոսանջելեսաբնակ պոլսահայեր Սարգիս և Ալիս Սեթյանները, Սարո և Մանուշակ Մարուքյանները, Րաֆֆի և Էրլին Մարուքյանները, Կարո և Աղավնի Գուրյանները, Պետրոս և Աննա Օրունճագճըէլը, Թամարա Նիզամյանը և L.A. United Investment-ը ստանձնեցին եկեղեցու տանիքի, ինչպես նաև եկեղեցու ներքին և արտաքին վերանորոգման, կահավորման և տարածքի բարեկարգման ամբողջական բարերարությունը: Նախագծող ճարտարապետ՝ Սուրեն Աբովյան: Վերանորոգման աշխատանքները Սրբազան Հոր նախաձեռնությամբ իրականացվել են անհատ շինարար-վարպետների միջոցով:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ դեռևս 2018 թ.-ի հուլիսի 12-ին, ըստ առաջնահերթության նախ վերակառուցվեց եկեղեցու տանիքը, և ձեռամբ առաջնորդ Սրբազան Հոր օծվեց ու տեղադրվեց եկեղեցու բարձրադիր խաչը: Կատարվեցին ջրահեռացման և եկեղեցու պատերի չորացման աշխատանքները:
Եկեղեցու վերաօծման արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին, գնահատանքի, օրհնության և երախտիքի խոսք ասաց պոլսահայ բարերարներին՝ ի մասնավորի Կարո Գուրյանին, ով Լոս Անջելեսից ժամանել էր և ներկա էր արարողությանը:
Սրբազանը իր երախտիքի խոսքն ասաց նաև պոլսահայ Մկրտիչ Սերթշիմշեքին, ով եկեղեցուն նվիրաբերել էր սպասքեղեն: Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին ևս Սրբազանը գնահատանքի խոսքեր հղեց, ով համայնքի կողմից նվիրաբերել էր եկեղեցու դուռը և իր անունից նվիրաբերել Սուրբ Հովնան Օձնեցի Հայրապետի մեծադիր նկարը:
Եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցում էին բարերար Հայրենիք Միության հոգաբարձուների խորհրդի անդամ Բարունակ Չելիքյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, թեմի հոգևոր հովիվներ, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքապետեր, բարեպաշտ ուխտավորներ, ուսանողներ և դպրոցականներ:
Արարողության ավարտին ներկաներին մատուցվեց ուխտի մատաղ և հյուրասիրություն ուխտավորների համար:
Ուխտեք և Ձեր ուխտը Աստծո առաջ թող ընդունելի լինի:
Опубликовано: 9 сент. 2019 г#ԱռաջինԱլիք #Լուրեր

Վերաօծվել է Կարմիր Կիրակի եկեղեցին



Опубликовано: 7 сент. 2019 г.#ԱռաջինԱլիք #Լուրեր

Ապօրինի սեփականաշնորհումներ Վանաձորում



Tuesday, September 3, 2019


Опубликовано: 3 сент. 2019 г.

Աջակցություն՝ Վանաձորի դպրոցականներին


Գուգարաց թեմը Գիտելիքի տոնի առթիվ գրենական պիտույքներ նվիրեց դպրոցականներին

Опубликовано: 3 сент. 2019 г


Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոց

Տնօրեն Կարինե Մարգարյանի ուղերձը նվիրված
Գիտելիքի օրվան 1.09.2019


Monday, September 2, 2019


Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 9րդ << Ա.>> դասարան աշակերտները դասղեկ Հեղինե Մելիքյանի գլխավորությամբ 
այցելեցին առաջին


<< Ա.>>
դասարանցիներին և իրենց սիրելի դասվար ՝ Հերմինե Մուադյանին 





Sunday, September 1, 2019

Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 հիմնական
 դպրոցը տոնեց ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ



















Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 1.09.2019
Վանաձորի Ա. Ս.Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցը իր հարկի տակ ընդունեց 100-ից ավել առաջին դասարանցիներ



1 Ա դասարանի դասվար  Հերմինե Մուրադյանը 30 տարուց ավել կրթում և դաստիարակում է բազում սերունդներ

















 1.09.2019
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյան