Tuesday, April 12, 2011

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Ի սրտե շնորհավորում և Մեր հայրական օրհնությունն ենք հղում Ձեզ  Ոստիկանության օրվա առիթով:
Սիրելի’ ոստիկաններ,
Գովելի առաքինություն է ծառայել հայրենիքին, լինել նրա ներքին անվտանգության պահապանը: Ոստիկանությունն ինքնին սպասավորություն է հայրենքի պահպանության սուրբ գործին:
Արհեստավարժ, հայրենանվեր ոստիկան ունենալը նշանակում է ապահովել խաղաղ հասարակական կյանք, ունենալ մեր ազգի անվտանգության ու հարատևության երաշխավորի:
Մեր նորօրյա պատմության ողջ ընթացքում դուք աննահանջ ու քաջարի զինվորի պես պահել ու պաշտպանել եք մեր  հոևոր ու նյութական հայրենիքը: Եվ այսօր նաև ձեզ է վստահված օրինապաշտ, կարգապահ հայ մարդու կերպարի ձևավորման, արդարության և մեր ժողովրդի նորօրյա պատմության կերտման սրբազան գործը: Այսօր, քան երբևէ ձեզնից ենք ակնկալում արդարադատություն, վստահություն և հավատի վերականգնում հայ ոստիկանի, պետական կառույցների նկատմամբ, անաչառ վերաբերմունք հասարակության յուրաքանչյուր անդամի հանդեպ` ի պաշտպանություն անմեղի ու արդարի, մարդու և քաղաքացու իրավունքների և ի բարօրություն հայրենիքի:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված պահպանի ձեզ, զորացնի ձեր հոգու և մտքի շնորհները և օրհնի ձեր արդար նախաձեռնություններն ու բարի գործերը

                                                           Լավագույն մաղթանքներով և օրհնությամբ`
                                                           Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան
                                                            Առաջնորդ Գուգարաց թեմի


No comments:

Post a Comment