Friday, April 11, 2014

Cérémonie Franco-arménienne à l'école N 5


Կանայք և մայրերը

Ֆրակաֆոնիայի օրերի շրջանակներում ֆրանսերենի թեքումով թիվ 5 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին անկրկնելի մի միջոցառում: Աշակերտները ֆրանսերեն լեզվով ներկայացրեցին «Երեք մայրերը»: Բեմադրության միջոցով աշակերտները ևս մեկ անգամ փորձեցին ապացուցել, որ լեզուն խթան չի հանդիսանում ասելիքդ ներկայացնելու համար, հատկապես որ ֆրանսերենը սիրո լեզու է: Սլայդ շոուի միջոցով աշակերտները հանդիսատեսի դատին հանձնեցին մի տեսահոլովակ, որտեղ ներկայացված էր, թե ինչպիսին է մոր կերպարը տարբեր ազգերում: Մոր կերպարը միշտ էլ իրենից ներկայացրել է անսահման սիրո, գորովանքի, ուշադրության ու հոգատարության մի աղբյուր, որը չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ ազգություն: Տոնական օրվա ընթացքում հնչեցին նաև Շ. Ազնավուրի հայտնի երգերից մի քանիսը: Այս գարնանային տոնական միջոցառման նախաձեռնությունը ֆրանսերենի ուսուցչուհի Աննա Զուլոյանինն էր, որը հաշվիէր առել ամեն մի մանրուք: Աշակերտներն անգամ ֆրանսական եռագույնով համազգեստներ էին կրում: Ուսուցրչուհու խոսքով նպատակը մեկն է՝ հանդիսատեսին մտովի տեղափոխել Ֆրանսիա և մի փոքր սիրո շունչ հաղորդելնրանց տրամադրությանը:
Տնօրեն Լյովա Բարոյանը հիացած էր ուսուցչուհու աշխատանքով.«Այսպիսի փառահեղ միջոցառումը դեռ երկար ժամանակ կմնա բոլորի հիշողություններում ու անջնջելի հետք կթողնի»,-վստահեցրեց նա: Երեխաներին ևս իր շնորհակալանքի խոսքերն ուղղեց, որ կարողացել էին իրենց ուսուցչուհու հետ այսպիսի գեղեցիկ աննախադեպ օր պարգևել:  

INTERACTIVE RECITAL



Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցում, որը կրում է Ավետիք Իսահակյանի անունը, կազմակերպվել էր ինտերակտիվ միջոցառում` <<Ավետիք Իսահակյան>> խորագրով: Միջոցառումն իր տեսակի մեջ թերևս այն եզակիներից էր, որը նվիրված լինելով հայ մեծանուն գրողին, ներկաներին էր մատուցվում միայն անգլերենով: Սա իհարկե չվիրպեց ոչ ծնողների և ոչ էլ այլ ուսումնական հաստատություններից հրավիրված անգլերենի մասնագետների աչքից: Այդ առումով, մասնավորապես Ազգային ինստիտուտից հրավիրված անգլերենի մասնագետը նկատեց, որ միջոցառումը բազմաբովանդակ էր:
Դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանե Մեհրաբյանի մտահղացմամբ և անմիջական նախաձեռնությամբ աշակերտները հյուրերի ու ծնողների համար հանդես եկան կատարումներով և բեմադրեցին երկու հեքիաթ:
 Մանե Մեհրաբյանն իր առջև նպատակ էր դրել անգլերենով, բայց հայեցի մոտեցմամբ ներկայացնել մեծանուն գրողին: Ինչն էլ փայլուն ստացվեց: Խաղաղության կորպուսի ներկայացուցիչ Դեբռա Թեյլոռ Քռեգին իր գոհունակությունը հայտնելով միջոցառումից ստացած տպավորություններից, այն որակեց նորարարական և ուսուցանող: Նա խոստովանեց նաև, որ միջոցառման շնորհիվ բավականին շատ բան իմացավ հայ գրողի և նրա ստեղծագործությունների մասին:
Աշակերտները մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ էին մասնակցում միջոցառմանը, որին ակամայից ներգավվեց նաև հանդիսատեսը: Բանն այն էր, որ վերջիններիս համար նախատեսվել էին հարցեր, որոնց պատասխանելով` հաղթողներն ստացան մրցանակներ
Այս ամենից բացի աշակերտներն անգլերենով կատարեցին երգ , որի բառրեը հեղինակել էր Մանե Մեհրաբյանը:
 Ագլերենի երիտասարդ մանկավարժ Մանե Մեհրաբյանն իր այս միջոցառմամբ ցույց տվեց մանկավարժական բարձր վարպետություն: Միջոցառումն այնքան բովանդակալից էր և դյուրամարս, որ թեև ներկաներից շատերը չէին տիրապետում անգլերնին, սակայն նրանց համար ներկայացվածը ամբողջությամբ հասկանալի էր: Ուսուցչուհին հաշվի էր առել ամեն մի մանրունք, որպեսզի հիասթափված չոթղնի ոչ իր աշակերտների ծնողներին և ոչ էլ հյուրերին: վերջիններս իրենց հիացմունքը հայտնեցին ուսուցչուհու կատարած աշխատանքի վերաբերյալ: Մանե Մեհրաբյանը շնորհակլություն հայտնեց իր աշակերտներին, ում այդքան շատ սիրում է և ովքեր կարողացան պատվով կատարել իրենց գործը: Նա շնորհակալ էր նաև հանդիսատեսից, ովքեր ճիշտ գնահատեցին կատարված աշխատանքը: Իր գոհունակությունը հայտնեց նաև դպրոցի տնօրեն Մարիետա Մադոյանը:
 Հանդիսության վերջում կար ևս մի անակնկալ: Բոլոր մասնակիցները հարգարժան տնօրենի և սիրել ուսուցչուհու կողմից ստացան վկայականներ: դարձյալ հնչեցին շնորհավորանքներ ու չդադարող ծափեր:

 Այս միջոցառումը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ ամենևին էլ կարևոր չէ, թե որտեղ է գտնվում դպրոցը կամ ում անունն է այն կրում: Կարևորն այն է, թե ովքեր և ինչպես են ուսուցանում ու դաստիարակում աշակերտներին: իհարկե նաև կարևորվում է դպրոց-ընտանիք կապը, որը թերևս Ավետիք իսահակյանի անվան դպրոցն արդեն ապահովել է:
 Հեղինակ ՝ Կարինե Վանեսյան
Լուսանկարները ՝ Լիլիթ Յոլչյանի

Wednesday, April 9, 2014

ԱՊՐԻԼԻ 7
 1դպրոցում
Ամենայն Հայոց Կաթողիկոս ՎԱզգեն Ա անվան Վանաձորի թ. 1 հիմնական դպրոցում օրը տոնական էր: Մայրության և գեղեցկության տոնին դասվար Հայկուհի Խառատյանի ջանքերով 3 ա դասարանի աշակերտները հերթական գեղեցիկ ու դաստիարակչական միջոցառում էին նախաձեռնել՝ իրենց մայրերի, տատիկների ու ուսուցիչների համար:
 Միջոցառման թեման իսկ այնքան նուրբ էր  և երեխաներն ադպես էլ ներկայացրեցին, որը հուզեց ներկա գտնվող հանդիսատեսին: