Tuesday, July 26, 2011

Ով որտեղ է թաղված. Տեսանյութ


Ղարաբաղյան պատերազմում ռազմի դաշտում զոհվեց վանաձորցի ազատամարտիկ Սոս Նալղռանյանը : Նրան հաջորդեց հետագայում զոհված բազմաթիվ քաջազուններից Յուրա Թամազյանը, ում աճյունը տեղ գտավ զոհվածների պանթեոնում: 1991 թ. սեւ տուֆից կառուցված պանթեոնը ժամանակի ընթացքում քայքայվել է եւ ներկայում գտնվում է անմխիթար վիճակում: Այն վերականգնելու առաքելությամբ վերջերս հանդես եկավ ԼՄ ԵԿՄ խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը:

Ներկայում պանթեոնում 97 ազատամարտիկի աճյուն է հանգչում: Նրանցից 12-ի գերեզմանները կառուցվել են զոհվածների հարազատների ուժերով: 42-ի շինարարությունն էլ սկսվել է հայթայթած գումարներով: Շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաեւ վանաձորցի երկրապահները: Կամո Հովհաննիսյանը փաստում է, որ ամբողջ պանթեոնը վերականգնելու համար դեռեւս կպահանջվի մոտ 14 մլն դրամ:

Մաքրման աշխատանքներ...

Sunday, July 17, 2011

Նրանց համար դրախտը Հայաստանն է

   Անդրանիկ Հ.Բ.Ը.Մ. Սկաուտական ճամբար  2011 (բացում)

   Անդրանիկ Հ.Բ.Ը.Մ. Սկաուտական ճամբար  2011 (խարույկ)

   Անդրանիկ Հ.Բ.Ը.Մ. Սկաուտական ճամբար  2011՝ եղան  հայ առաքելական եկեղեցիներում

   Անդրանիկ Հ.Բ.Ը.Մ. Սկաուտական ճամբար  2011՝ եղան նեւ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ... 

   Անդրանիկ Հ.Բ.Ը.Մ. Սկաուտական ճամբար  2011՝  ԱՐՑԱԽԻ ԵՒ ԵՐԵՒԱՆԻ  սկաուտները  (խարույկ)

«Ծիծեռնակ » ճամբարում տոն է

Գուգարաց թեմի “Ծիծեռնակ “ ճամբարում ձևավորված հետաքրքիր ու բարի ավանդույթներից մեկն էլ այն է, եթե ճամբարում հանգստացող երեխաներն այդ ժամանակահատվածում նաև իրենց ծննդյան օրն են նշում, ապա այն իսկական տոնախմբության է վերածվում` մասնակցությամբ անխտիր բոլոր ճամբարականների: Այս անգամ էլ երկրորդ հերթափոխի 4 երեխաներ իրենց տարեդարձը նշեցին  «Ծիծեռնակում»:  Սա, երևի նրանց համար ամենաանմոռանալի տոներից մեկը կդառնա.Այսքան շատ հյուրեր ու այսքան  ջերմ շնորհավորանքներ, գույնզգույն փուչիկներ, բարձր տրամադրություն, տարեդարձի երգեր, դե վերջում էլ, իհարկե, տոնական համեղ տորթն ու նվերները: Թեմակալ առաջնորդի կողմից բոլոր հոբելյանրենը խորհրդանշական նվերներ ստացան: 

Մոտկոր աշխարհը կունենա Հրանտ Մաթեւոսյանի կիսանդրին

Օգոստոսի 14 -ին տեղի կունենա արձանի բացումը:Արձանի քանդակագործն է Սարգիս Ղարիբյանը(Սեւո):Հովանավոր Սամվել Վանեսյա:Հեռարձակման եւ տեխնիկական աջակցություն ՄԻԳ ՀՌԸ :

Saturday, July 16, 2011

11-րդ ավանդական «Ծաղկի տոնը»

1960թ-ին «Սոճիների պուրակում» առաջին անգամ գովերգվեց բնության պահապանը,  ծառն ու ծաղիկը: Հետագայում տոնը վերանվեց «Ծաղկի տոն» և  մինչև 1988-ը ավանդական բնույթ էր կրում: 2000 թ-ին  կրկին վերականգնվեց  և ավանդույթի ուժով քաղաքային այգիներում մի հարկի տակ է հավաքում ծաղկասերներին:  
    Տոնին  ելույթ են ունենում, բոլոր գեղարվեստական խմբերը, ծաղկաբույծներ,  ծաղկասեր բակեր, համատիրություններ, նրանք, ովքեր արձագանքել են Վանաձորի քաղքապետարանի կոչին և ցույց տալու բան ունեն:  
«Տոնը ուսուցողական բնույթ ունի, և նպատակ ունենք, նմանատիպ տոների միջոցով, արթնացնել սերը դեպի բնությունն ու ծաղիկը, ծառը, որպեսզի երեխաները սովորեն, որ չի կարելի փչացնել, բնությունը, շրջակա միջավայրը,  ամեն  քաղաքացի մի ծառ , մի ծաղիկ տնկի, ավելի գեղեցիկ քաղաք կունենանք» ,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի  վարիչ Գագիկ Աղաբաբյանը: Նա նկատում է, որ  համայնքն ամեն ինչ անում է, որպեսզի ծաղկազարդ ու գեղեցիկ քաղաք  ունենանք, նաև քաղաքացիներն էլ իրենց հերթին պետքէ եղածը պահպանեն և ավելացնեն: 

    Ամեն տարի տոնը կազմակերպվում էր քաղաքի կենտրոնական այգիներում, բայց այս տարի տեղափոխվեց ծայրամասային թաղամասեր, որպեսզի ավելի շատ վանաձորցի մասնակից դառնա տոնին. «Այս տարի ավելի շատ գեղարվեստական համարներով, ծաղկազարդ զգեստներով  մանկապարտեզներն էին մասնակացսւմ, անհատների` իրենց բակում ու այգում ծաղկանոց ունեցող քաղաքացիների  ու բակերի թիվն է ավելացել», -նշում է  Գ. Աղաբաբյանը: 
  Տոնից գոհ են մասնակիցները. « Պետք է հաշտ ապրել  ու ներդաշնակ լինել բնության հետ, փոքրիկներն էլ են իրենցից ներկայացնում նուրբ ծաղիկներ, շատ հաճելի է»- ասում է Ալլա Ավետիսյանը:
    Այս տարի էլ  կազմակերպված մրցույթների արդյունքում 10 անվանակարգերում մրցանակիրներ ունեցան: 








Tuesday, July 12, 2011

Արդեն 5 տարի է ԼՄ Օձուն համայնքն ունի հոգևոր հովիվ

ՀՀ գյուղնախախարարը Արհնիձորում...

ՀՀ  գյուղնախախարարը  վարեց կոոպերատորների անդրանիկ ժողովը

«Լոռու մարզի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» նոր  վարկային ծրագրի շրջանակներում  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Լոռու մարզի Ահնիձոր համայնքում էր հավաքել Մոտկորի տարածաշրջանի Լորուտ, Աթան. Շամուտ,  Դսեղ, Արհնիձոր գյուղերի բնակիչներին ու գյուղացիկան տնտեսությունների ներկայացուցիչներին: 

Լեռնային գոտում գտնվող, անտռաներձ մոտկորի գյուղերում տնտեսության ավանդական միջոցը անասնապահությունն է` խոշոր և մանր եղջերավորների բուծումը:  Խորհրադային տարիներին տարածաշրջանը զարգացած էր խոշար եղջերավորմերի ինտենսիվ բթման ուղղությամբ, նույնը նաև , զարգացած էր նաև ոչխարաբուծությունը:
     Վերրջին տարիներին գյուղտեղնիկայի բացակայությունն ու և աշխարհագրական դիրքի պատճառով արոտավայրեր տանող ճանապարհների աբարվոք վիճակը անմշակ թողեցին տարածքները: Այժմ համայնքներում արոտավայրերի , անսնապահության կառավարման համակարգի շրջանակներում նախատեսվում է Լոռու մարզի 9 համայնքներում իրականացնել արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրեր:     Յուրաքանչյուր համայնքի  համար կներդրվի 200 հազար դոլլար: Աշխատանքներն իրկանացվելու են 3 բաղադրիչների համաձայն` Նպատակն է ավելացնել անասնապահության արտադրողականությունը, խոշոր և մանր եղջերավոր անասունների կաթնատվությունը, և մսատվությունը, բարձրացնել արոտավայրերի օգտագործման արդյունավետությունը, մեծացնել գյուղացիական տնտեսությունների անասնապահությունից ստացված  եկամուտները, բարելավել արոտավայրերի վիճակը, և նպաստել համայնքների բյուջեների ավելացմանը. «Եթե անհրաժեշտ լինի, էդ արոտավայրերում լուսավորության հարց էլ ենք լուծելու,  բնակվելու, կենցաղավարության տարրական միջոցներն ենք ապահովելու, կաթի մթերման հնարավորություն ստեղծվի, որպեսզի կաթը վերամշակվի, հետագայում նաև կաթի վերամշակման արտադրամաս կգործի»-նշում է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

      Այս տարի 5` Աթան Ահնիձոր, Դսեղ, Լորուտ ,Շամուտ գյուղերում նախատեսվում է մշակել կառավարման պլանների, բարելավել և ընդգրկված համայնքների վարչական տարածքում գտնվող 115 հազար հա արոտավայրերը դարձնել հասանելի, 7 հազար Հա հեռագնա արոտավայրերում տեղադրել խմոցներ, բարելավել յայալաներ արոտ տանող ճանապարհները:  340 հա չմշակվող վարելահողերի վրա կազմակերպել մշակովի անասնակերի արտադրությունհամայնքների կողմից տնտեսապես հիմնավորված առաջարկությունների դեպքում կաթի ընդունման ու վերամշակման համար:
   Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա անասնապահությունից ստացվող մթերքների ծավալները, դրանց արտադրությամբ զբաղվող  բնակչության եկամուտները, ,ինչպես նաև համանյքի բյուջե մուտքագրվող գումարի չափը. «Պետությունն ուզում է նպաստի, որպեսզի անասնագլխաքանակը ավելանա, մթերատվությունը բարձրանա, որը կբերի ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, եկամուտների ավելացմանը»,-ասում Սերգո Կաչրապետյանը:  
     Երկրրորդ փուլով կիրականացվեն գյուղատնտեսության աջակցող ծառայությունների հզորացում` գյուղատնտեսական խորհրդատվական և համայնքների անասնաբուժական  ծառայությունների հզորացման միջոցով:  Գյուղացիական տեխնիկան կտրմադրվի դրամաշնորհային ծրագրերի` մրցվույթների միջոցով:
Երրորդ փուլով մրացկացային դրամաշնորհային ծրագրերի միջոցով կնպաստեն գյուղատնտեսական  բիզնեսի շուկայավարման կատարելագործմանը, նոր արտադրատեսակների և տեխնոլոգիաների ներդրմանը,  կոոպերացիայի զարգացմանը և բիզնեսի լավագույն փորձի զարգացմանը, որի արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կավելանա ֆերմերների եկամուտը:

Sunday, July 10, 2011

Նրանց համար դրախտը Հայաստանն է

Անդրանիկ”  ՀԲԸՄ սկաուտական ճամբարի արդեն  չորրորդ սերունդն է հանգրվանում Լոռու մարզի Թեժ լեռ կոչվող վայրում: Այս տարի առաջին հերթափոխով ժամանել են Իրանի 46 և Ուրուգվայի 65 մասնակիցները, նրանց է  միացել Երևանի օգնական խումբը, Կալիֆոռնիայի ,Սիրիայի ինչպես  նաև Լիբանանի` 4 հոգանոց ներկայացուցչական խմբակը: Արդեն չորրորդ տարին է  հուլիս-օգոստոս ամիսներին տարբեր երկրների մեր հայրենակիցները 14 օրով հանգրվանում են Թեժ լեռում, այդ օրերին հասցնում լինել հանրապետության շատ վայրերում, այցելում Էջմիածին, Ծիծեռնակաբերդ,  Սարդարապատ, Խոր Վիրապ. Գառնի-Գեղարդ, Հաղպատ, Հաղարծին, նաև զորամասերում են լինում, այցելում Հայորդաց տուն: Այս տարի Ուրուգվայի խումբը, որ  առաջին անգամ էր հայրենիքում, հայկական երաժշտական թատերգություն էր բեմադրել Վանաձորի Հայորդաց տանը, որի համար 6 ամիս հայոց լեզվի , արտասանության ու առոգանության դասընթաց էին անցել բոլոր մասնակիցները: