Saturday, May 29, 2021

Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ  7 հիմնական  դպրոցում բացվեց դպրոցի հերոսներ  ՝ Արման Խաչատրյանի , Վահե Հովակիմյանի , Արթուր Շեկոյանի անվան հուշատախտակ:


Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների հիշատակը, այնուհետև,  տնօրեն՝ Լուսիկ  Սարգսյանը  խոսք ուղեց հարկի տակ հավաքված ներկաներին,որոնց  համարեց ընտանիքի անդամներ ,մի մեծ ընտանիքի, որտեղ ցավը բոլորին է :Հերոսների դասղեկները հուշեր պատմեցին նրանց դպրոցական տարիներից :Ապա ծաղիներ զետեղեցին հուշակոթողի առջև՝ կրկին խոնարհվելով հերոսածին մայրերի և քաջարի տղաների առջև:

































29.05.2021Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի

Խաչատրյան Արման Արմենի




Ծնվել է 2001թ. –ի հուլիսի 10-ին Վանաձորում: 2007-2016թթ.-ին սովորել է Վանաձորի Ա. Բակունցի անվան N7 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցում: 2020թ. օգոստոսին զորակոչվել է զինվորական ժամկետային ծառայության: Ծառայել է Մարտակերտում: Զոհվել է սեպտեմբերի 28-ին



Հովակիմյան Վահե Սեյրանի

Ծնվել է 2001թ. –ի սեպտեմբերի 24-ին Վանաձորում: 2007-2016թթ.-ին սովորել է Վանաձորի Ա. Բակունցի անվան N7 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում: 2020թ. հունվարին զորակոչվել է զինվորական ժամկետային ծառայության: Ծառայել է Արցախի հանրապետությանՄարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղի հրետանային գնդում: Զոհվել է հոկտեմբերի 28-ին Մարտունիում:











Շեկոյան Արթուր Վոլոդյայի

Ծնվել է 2000թ. –ի դեկտեմբերի 16-ին Վանաձորում: 2015թ.-ին ավարտել է Վանաձորի Ա. Բակունցի անվան N7 հիմնական դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում: 2019թ. հունվարին զորակոչվել է զինվորական ժամկետային ծառայության: Ծառայել է Վայքում: Զոհվել է հոկտեմբերի 7-ին





Արամե Ղուկասյանի մայիսի 28 -ի կայացած մենահամերգը նվիրվեց Ղարաքիլիսայի ճակատամարտին:




Համերգի ժամանակ պատմական ակնարկ կատարվեց նրա անցած ճանապարհի և ձեռքբերումների մասին:

Համերգի վերջին երգը Արամեն նվիրեց 44 օրյա պատերազմի բոլոր հերոսներին:







































28.05.2021