Wednesday, March 31, 2021

 Վանաձորի թիվ 28 մանկապարտեզում գարուն էր 


Ժաննա Պետունցի հանձնարարականով մանկապարտեզում գործող 3 խմբերը բաց պարապմունքով պետք է ներկայանային Մայրիկ  թեմայով :Ավագ խմբի երեխաները դաստիարակ՝ Արմինե Մանուկյանի օգնությամբ բաց պարապմունքը  նվիրեցին գարնանը և ամենաթանկ էակներին ՝ մայրերին:

Մամա խորագիրը կրող պարապմունքին երեխաներն այնպիսի տողեր նվիրեցին իրենց մայրերին ,որ ներկաները հուզվեցին: Հուզմունքը մի կերպ  թաքցնելով՝ տնօրեն Ժաննա Պետունցը իր շնորհակաությունը հայտնեց ավագ խմբի դաստիարակին և խմբասենյակի նրբաճաշակ ձևավորման ու երեխաներին ջերմ և սլացիկ խոսքի համար ,իսկ գեղեցիկ երգերի և աղջիկների նազանի պարի կատարումների աշխատանքը   երաժշտական դաստիարակ՝ Լյուդա Վարդումյանի ջանքերով էր կատարվել :



















Photo by Lilit Yolchyan 31.03.2021

 Նջիր խաղաղությամբ լեգենդ



"ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ...."


Շուշիի ազատագրման գործողության մշակման ժամանակ շտաբ է մտնում Վազգեն Սարգսյանն ու հարցնում.
֊ Տղերք, ի՞նչ բանի եք,֊
Կոմանդոսը զեկուցում է.֊
֊Ազատագրման պլանի վրա ենք աշխատում։
Տղերք, վախենամ, գլուխ չհանենք,֊ մտահոգ ասում է Վազգենը,֊ մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել...
֊ Որ հաղթենք, կամուսնանա՞ս,֊ հարցնում է Կոմանդոսը Վազգենին։
֊ Հա, կամուսնանամ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,֊ ժպտալով պատասխանում է նա։
Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա էր, որոշվում է հենց այդպես էլ կոչել օպերացիան՝ " Հարսանիք լեռներում"....
Հավերժ փառք քեզ Կոմանդոս...




81 տարեկան հասակում  մեզնից հեռացավ հայոց մեծ լեգենդը ում սիրտը չդիմացավ...
Արկադի Տեր Թադևոսյան կամ պարզապես Կոմանդոս: Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար:


ԿՈՄԱՆԴՈՍ...


Մեծ ու հայրենասեր սրտիդ մեջ այդպես էլ չտեղավորվեց սրտիցդ մեծ ցավը... չձգեց... կանգ առավ...
Բայց հազարավոր սրտերի մեջ հայրենասերի լույս ես վառել... հազարավորների հոգիներում ՀԱՅՐԵՆԻՔ ԵՍ ԴՐՈՇՄԵԼ...
Ախր ... ոմանք ոնց հասկանային քո ցավը... ախր քո անցած ճանապարհի կես տոկոսը չեն անցել... Շուշին էլ դժգույն քաղաք էր...
Մեծ սրտիդ մեջ այդպես էլ չտեղավորվեց սրտիցդ մեծ ցավը... ու հեռացար...
Ասում են հոգու հետ լուռ զրուցել է պետք... երբ նա հեռանում է պետք չէ գոռալ...
Քո գնալը ցավ է բոլորիս համար... լուռ ցավում ենք ...
ՀՈԳԻԴ ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՄՆԱ
 Ինչո՞ւ Կոմանդոս:
Կոմանդոսը իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ:
Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում:

Tuesday, March 30, 2021

 Սրբազանը մարգարեանում է ...


Հայաստանը մերն է, հայ հողն է մերը .օտարության մեջ հայը պատդուխտ է ,պանդուխտ էլ կմնա.- Սեպուհ արք. Չուլջյան



Սրբազանը անկրկնելի էր և բացառիկ անկրկնելի.- Միքայել արք. Աջապահյան Սրբազանը եղել է բոլորիս ուսուցիչը ,հոգևոր առաջնորդը ,իմ մեծ ընկերը ,ումից շատ բան եմ սովորել.- Արթուր Նալբանդյան Նվիրյալ էր, ազգի նվիրյալ. -Հենրիկ Քոչինյան Սրբազանը միասնության, համախմբման սինվոլն էր.- Մամիկոն Ասլանյան Ճամբարը երեխաների համար դարձրեց դրախտավայր.- 《Հայրենիք միության》 անդամներ Նա վերադարձրեց դարերով կորուսյալ հավատը. -Գուրգեն Խաչատրյան Դասական հայ հոգևորական էր. - Ռուբեն Մելքոնյան Նա էն մարդն էր ,որ մեծ հետք է թողել ամբողջ Լոռվա աշխարհում, Գուգարաց թեմում.- Արմեն Ներսիսյան Սրբազանի խոսքի մեծ ուժը շրջադարձ կատարեց իմ հոգևոր աշխարհում. -Սերյան Ղամբարյան Սրբազանը բացառիկ հայրենասեր էր ,վառ անհատականություն. - Կարեն Ադամյան Սրբազանի բոլոր խոսքերը սեր էին.-Հասմիկ Հովսեփյան Սեպուհի գալով Լոռին դարձավ քրիստոնիական.- Սամվել Խալաթյան Ամեն տեսակի առաջնորդ էր.- Մհեր Գևորգյան Խարիսմատիկ առաջնորդ էր Սրբազանը.- Սամվել Վանյան Ինքը մեզ հասցրեց Աստծո դուռը. - Մարգարիտա Շահվերդյան Օջախ մտնելուց հացով մտի՛ր. - Հռիփսիմե Միրզոյան Սրբազանը բարձրաճաշակ մարդ էր. - Փափագ Ալոյան Չլինելով Լոռեցի ինձ սովորեցրեց սիրել Լոռին յուրովի. -Սուրեն Աբովյան


 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՏԻՆԳԻՆ ՉԻ ԳՆԱՑԵԼ, ԳՈՐԾԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ. ՍԿԱՆԴԱԼ ԼՈՌԻՈՒՄ

30 мар. 2021 г

5 TV Channel



 

Tuesday, March 16, 2021

 ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 24 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ


Տնօրեն ՝ Գայանե Գոգինյան

Մեթոդիստ՝ Նաիրա Հովսեփյան

Դաստիարակ՝  Սուսաննա Զուլալյան 

Երաժշտական դաստիարակ ՝ Ռոզա Ամիրբեկյան

Հոգեբան ՝ Ռոզա Դալլաքյան

Դաստիարակի օգնական ՝ Հայաստան Պալյան 

Լուսանկարիչ՝ Լիլիթ Յոլչյան


























Դաստիարակ՝  Սուսաննա Զուլալյան 


Երաժշտական դաստիարակ ՝ Ռոզա Ամիրբեկյան

Դաստիարակի օգնական ՝ Հայաստան Պալյան