Sunday, February 26, 2023

  2022 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՄՍՆ կազմակերպել էր

<<Քո գիտությունը դպրոցում>> միջոցառումՔո գիտությունը դպրոցում


Զարուհի Սամվելի Վարդանյան ՎՊՀ -ի դասախոս Կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան Տիկին Վարդանյանը իր փորձը փոխանցեց Վանաձորի ,,Էվրիկա,, դպրոցի աշակերտներին


 



 2022 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՄՍՆ կազմակերպել էր <<Քո գիտությունը դպրոցում>> միջոցառում, որի նպատակն էր իրականացնել հանրակրթության ոլորտում դպրոցականների մոտ գիտության ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանում, գիտական մտածողության զարգացում, հարգանքի ու ակնածանքի ձևավորում դեպի գիտություն, ձևավորել սեր դեպի գիտական աշխատանք ու գիտություն, ընդլայնել գիտական ոլորտում աշակերտների

ճանաչողության սահմանները։

Այս միջոցառման սահմաններում <<Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում նոյեմբերի 11-ին հյուրընկալել էին ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց>> ՊՈԱԿ տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնագիտութան ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ մանկավարժա-հոգեբանական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՎՊՀ քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս Արմեն Ծատուրյանին, իսկ նոյեմբերի 16-ին քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՎՊՀ քիմիայիև կենսաբանության ամբիոնի վարիչ Արմինե Ղազարյանին: Մեր բանախոսները դպրոցի աշակերտներին ներկայացրեցին գիտական գործունեության անցած ճանապարհը, այն նորույթները որոնք նրանք բերել էին իրենց գիտական գործունեության ընթացքում և պատասխանեցին աշակերտների բազմաբնույթ հարցերին:













Tuesday, February 21, 2023


Զորամասի հրդեհից զոհված Արամը Վանաձորից էր

 

Friday, February 17, 2023


 Վանաձորի Ֆր. Նանսենի անվանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Աննա Դարբինյանի մտահաղացումը իրականություն դարձրեցին մանկապարտեզի դաստիարակաները:

Առաջին անգամ մանկապարտեզի երեխաների համար գլխավոր դերերում սիրելի դաստիրակներն էին: Նրանք մանուկների համար բեմադրեցին Մեծն Լոռեցի Հովհաննես Թումանյանի ,,Պոչատ Աղվես ,, ստեղծագործությունը:



Դաստիարակներ ՝ Սերինե Խուբլարյան , Թերմինե Աշրաֆյան,Մարինե Անանյան,Աննա Ղարաքեշիշ յան և երաժշտական դաստիարակ Իրինա Ամիրխանյանը ստվերային թատրոնի միջոցով ցուցաբերեցին պռոֆեսյոնալ հեքիաթի հերոսների խաղ:





Տնօրենությունն ու ներկա անձնակազմը հիացած էին նրանց գաղափարով և խաղով:

Գիրք նվիրելու օրը թատրոնից հետո ամփոփվեց միմյանց գրիք նվիրելով: Մանուկները իրար նվիրելուց բացի ստացան նվերներ նաև իրենց դաստիարակների կողմից:

Ինչպես նաև դաստիրակները հատոևկ շնորհակալություն հայտնեցին իրենց ծնողական կազմին , որ չանտեսեցին իրենց նաև : Երխաները ստացան Թումանյանի հեքիաթների շարքը իսկ դաստիարակները մանազորեղ Սուրբ գիրքը ՝ Նարեկ:












































































Դաստիարակ ՝ Սերինե Խուբլարյան