Saturday, January 30, 2021

Մեզ բացակա չդնեք.Սպիտակ


 Լոռու մարզի Սպիտակի քաղաքի Մշակույթի տունը ,,Մեզ բացակա չդնեք ,, խորագիրը կրող միջոցառում էր կազմակերպել՝ քաղաքապետ Գագիկ Սահակյանի նախաձեռնությամբ,ով մշտապես կարևորում է Հայոց բանակը և Հայ զինվորին.

Մշակույթի պալատի տնօրեն ՝ Հերմինե Դարչինյան Գեղարվեստական մասի ղեկավար և մեթոդիստ ՝ Անուշիկ Հովսեփյան Պարուսույցներ ՝ Անուշ Աբրահամայն և Մելինե Ղազարյան <<Նարե>> պատանեկան երգչախմբի խմբավար Նարինե Հակոբյան





Լուսանկարները 

Սպիտակի մշակույթի տուն Սպիտակ ֆբ էջից 




 Ձեզ բացակա չենք դնի...





Հունվարի 29-ին Վանաձորի՝ Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմն. դպրոցում անցկացվեց մոմավառություն ՝ ի հիշատակ դպրոցի այն շրջանավարտների, ովքեր նահատակվեցին սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում:
Սովորողները, մանկավարժներն ու շրջանավարտները հարգանքի տուրք մատուցեցին հերոսաբար զոհված տղաներին:







Սուրբ Սարգսի տոնին երիտասարդները ուխտագնացության մեկնեցին Հաղարծնի վանական համալիր

30 янв. 2021 г.

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ագապե» երիտասարդաց միության անդամները և «Նուբար» բարեգործական հիմնադրամի երիտասարդները ուխտավորաբար այցելեցին Տավուշի թեմ, Հաղարծնի վանական համալիր:

 

Մայր Աթոռի «Աջակցենք Արցախին» ծրագիրը 

Գուգարաց թեմում

29 янв. 2021 г

Գուգարաց թեմի տարբեր բնակավայրերում ապաստանած՝ Արցախից տեղահանված, վիրավոր, զոհված, անհետ կորած զինվորների ընտանիքների երեխաները աջակցություն կստանան Մայր Աթոռից: Մեր նկարահանող խումբը թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում էր, երբ երիտասարդաց միության անդամները փաթեթավորում էին երեխաների նվերները: Children of the families of the wounded, killed and missing soldiers, who were displaced from Artsakh, and settled in different settlements of the Gugarats Diocese will receive support from the Mother See. Our film crew was at the St. Gregory of Narek Church, when members of the youth union were packing the children's gifts.


 Վահե





Ծնվել է 1988 թ. նոյեմբերի 5-ին Վանաձոր քաղաքում ուսուցչի և շինարարի ըnտանիքում։ Մայրը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Մանկուց Վահեն ամեն ինչի իդեալականին էր ձգտում։ Դպրոցը ոսկե մեդալով է ավարտել, փայլուն առաջադիմությամբ Երևանի բժշկական համալսարանը։ Վերապատրաստում է անցել Իտալիայում դեղագետի մասնագիտությամբ, իր նախաձռնութեամբ ստեղծվել էր դեղամիջոց ինսուլտից հետո ապաքինման համար:

2018 թվականին զորակոչվել է Հայոց բանակ, 2 ամիս էր մնում տունդարձին, բայց 2020 թվականի հոկտեմերի 8-ի գիշերը զոհվեց վիրավոր զինվորին մարտի դաշտից դուրս բերելիս:
Հավերժ հիշատակ

Thursday, January 28, 2021

Վանաձորի Գ.Չաուշի անվան համար 24 միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Հասմիկ Հովսեփյանի նախաձեռնությամբ  բացվեց հուշատախտակ նվիրված մերօրյա հերոսներին



Կյանքդ Կյանքիս համար, Կյանքս կյանքիդ գնով

6 февр. 2021 г

































Հանուն հայրենիքի ընկածներին նվիրված հիշատակի միջոցառում Վանաձորի թիվ 24 դպրոցում


4 февр. 2021 г




Tuesday, January 26, 2021

 Yolchyan Production & Mig TVR 

շնորհակալություն է հայտնում 


ԳԱՅԱՆՆԱ մարզամշակութային կենտրոնի  գեղարվեստական ղեկավար 
Գայանե Թադևոսյանին  , 

պարուսույցներ  ՝  Անահիտ  Կարապետյանին 

և 

Սեդա Գրիգորյանին   մշտապես մեր հաղորդումները գեղեցկացնելու համար:  Ինչպես նաև օգտվելու մեր թիմի լուսանկարչական ծառայություններից:


Խաղաղ և առատ տարի լինի 

բոլորիս համար..














Sunday, January 24, 2021

 800 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔ ՇՈՒՇԻՆ



ԿԱՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ




13-րդ դարի Արցախի իշխանաց իշխան, թագավոր Հասան-Ջալալ-Դոլան, ցանկանալով կարգավորել թաթար-մոնղոլների հետ հարաբերություններում ծագած որոշակի խնդիրներ 1250-ական թվականների սկզբին իր գլխավորած Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր այրերից կազմված պատվիրակությամբ մեկնում է թաթար մոնղոլական զորքերի գլխավոր հրամանատար, մեծ խանի ժամանակավոր պաշտոնակատար Բաթու խանի հետ հանդիպման, որն այդ ժամանակ գտնվում էր Կասպից ծովի ափին՝ Աթլ կամ Վոլգա գետի ափին:

Բաթու խանը մեծ պատվով ընդունում է Արցախի թագավորին եւ նրան հանձնում իր՝ Հասան-Ջալալ-Դոլայի հայրենիքներ Չարաբերդը, Ականան եւ Կարկառը, որ նրանից առաջ խլել էին թուրքերն ու վրացիները, հայտնում է 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երեւան, 1982թ., էջ 202)։
| Չարաբերդը հռչակավոր Ջրաբերդն է, որ գտնվում է Տրտու (Թարթառ) գետի եւ նրա վտակ Թրղիի միջեւ սեպաձեւ վեր խոյացող ժայռի վրա՝ Երից-Մանկանց վանքից մոտ 3կմ. հարավարեւելք (տե՛ս Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999թ., էջ 284; Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երեւան, 1975թ., էջ 120; Lares MkpTARH, WcropsKO архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989г., с. 52),
| Ականա բերդը գտնվում է այժմյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարավարեւելյան մասում՝ Բալի լեռան ստորոտում, Ականա գետակի ձախ ափին (տե՛ս Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, Երեւան, 1982թ., էջ 130),
| Կարկառը գտնվում է համանուն գետի վրա եւ XV դարի սկզբից սկսած հայտնի է դառնում Շուշի անունով (ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լեւոն Խաչիկյան, մաս 1 (1401-1450թթ.), Երեւան, 1955թ., էջ 384)։
Այսպիսով՝ պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք է: Այս ամենից զատ բոլոր մնացյալը թշնամու շահերը սպասարկող գրչա եւ լեզվամարզանքներ են:
Ստեփան Հասան-Ջալալյան
քաղաքագետ
22.01.2021թ.