Մեծ Եղեռնի 96 –ամյակին ընդառաջ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու վանասված զանգը նորոգելու համար Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը դիմել էր Լոռու մարզի փրկարար ծառայության օգնությանը: «Ճարտարապետ Ռուբեն Ազատյանի սխալի պատճառով փրկարար ծառայության գնդապետ Հ. Անտոնյանն ու Սրբազանը, ընկել են կրակը, հիմա հրշեջ է պետք, որ մեզ հանի կրակից»,-կեսկատակ կես լուրջ նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը:
Հրշեջ մեքենայի աստիճանավանդակն օգտագործելով, ծառայության ուժերի եւ տեխնիկայի օգնությամբ զանգի վնասված օղակը իջեցվեց եւ նորոգվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Արմեն Մխոյանի աջակցությամբ :
Եկեղեցու զանգերը կրկին կղողանջեն՝ Եղեռնի զոհերի հոգեհանգիստը կարգն ու Սուրբ Զատիկի տոնն ավետելով:
Եղեք ուշադիր քիչ հետո կլինի վիդեո տարբերակը
ReplyDelete