Sunday, April 17, 2011

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ

Ապրիլի 17-ին Գուգարաց թեմի  ՙՆարեկացի՚ եկեղեցասեր երիտասարդաց միությունը, թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և առաջնորդությամբ, արդեն ավանդույթ դարձած ուխտանացություն էր կազմակերպել դեպի Օձուն` հանդիսությամբ նշելու Սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսի ննջման 1283-ամյակը:
 Այս տարի Սուրբ հայրապետի ննջման օրվան համընկավ նաև Ծաղկազարդը: Եվ թեմի մի շարք բնակավայրերից Եկեղեցասեր երիտասարդաց միության նախաձեռնությամբ շուրջ հինգ հարյուր ուխտավորներ մեկնեցին Օձուն: Երիտասարդները նախ մասնակցեցին Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Պատարագից հետո կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, օրհնանքի խոսք հղելով ուխտավորներին, նշեց, որ անչափ ուրախալի է, որ այսօր կարողանում ենք միասնական ուխտի դուրս գալ` պահելով մեր ավանդույթներն ու արժևորելով մեր անցյալը:
 Ապա ուխտավորները ներկա գտնվեցին եկեղեցու զանգերի օծմանը, որ եկեղեցուն էր նվիրաբերվել ՙՎալեքս՚ խմբի ընկերությունների ղեկավար Վալերի Մեջլումյանի կողմից: Օծվեցին նաև նկարիչներ Լեմս Ներսիսյանի և Սերգեյ Սավադյանի` եկեղեցուն նվիրաբերած Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի նկարները:
Օծման արարողությունից հետո ներկաները ունկնդրեցին Օձունի դպրոցականների կազմակերպած փոքրիկ համերգը, ճաշակեցին գյուղապետարանի կողմից մատուցված ավանդական մատաղը:
Հետայնու ուխտավորները մեկնեցին Արդվի, ուր ամփոփված է Սուրբ Հովհան Օձնեցու աճյունը: Կատարվեց երկրպագություն  Սուրբի շիրիմին, ուր հայրաբար օրհնեց ու քարոզեց թեմակալ առաջնորդը:
Վանաձորից մեկնած երեք փոխադրամիջոցներ տրամադրել էր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Իսկ ամենաուրախալին այն էր, որ որոշ բուհեր ու երիտասարդական խմբեր ուխտի էին ելել սեփական միջոցներով, ինչն արդեն վկայում է ուխտի ելած երիտասարդների հոգևոր ու հայրենասիրական դաստիարակության մասին:























No comments:

Post a Comment