Wednesday, July 19, 2023

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Հուլիսի 18-ին Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և քաղաքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի բաժինի պետ Քրիստինե Մադոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր լուսավոր, գունեղ միջոցառում Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում:
Մասնակցում էին համայնքի ենթակայության ներքո գտնվող բոլոր մանկապարտեզները, որոնք ի ցույց դրեցին իրենց այն համարները , որ նախապես ստացել էի կրթության, մշակույթի և տուրիզմի բաժինի պետ Քրիստինե Մադոյանի կողմից:
Նախապես կազմվել էր հանձնաժողով քնարկվել, թե որ մանկապարտեզը ինչ թեմատիկայով պետք է հանդես գա:
Մանկություն, հայրենիք , մայրական սեր. այս թեմաների շրջանակներում նրանք ի ցույց դրեցին հանդիսատեսին իրենց կատարումները:




Միջոցառումը սկսվեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպս. Հակոբյանի օրհնության խոսքով :
Այնուհետև Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհակալագիր հանձնեց քաղաքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի բաժնի պետ Քրիստինե Մադոյանին միջոցառումը բարձրակագ կազմակերպելու և այսքան մանուկներին երջանիկ պահեր պարգևելու համար:
Ներկա էին Լոռու փոխմարզպետը ,օգնականը , փոխքաղաքապետը , քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ և մանուկների ծնողներ և բարեկամներ:
Միջոցառումը եզրափակվեց թիվ 31 մանկապարտեզի անզուգական պարով :





Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհակալագրեր հանձնեց բոլոր մանկապարտեզների տնօրեններին, ավագ խմբի դաստիարակներին և երաժշտական դաստիարակներին, ինչպես նաև քաղաքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի բաժինի պետ Քրիստինե Մադոյանը ծաղիկներ հանձնեց բոլորին: 750 երեխաներ պարոն Փելեշյանի կողմից ստացան Մեծն Լոռեցու՝ Հովհ. Թումանյանի հեքիաթների գրքերից: Ֆոտոշարքը ՝ Միլենա Մանուկյանի
Տեսանյութը՝ շուտով: