Աշակերտները զրկված են մարմնամարզություն առարկայի դասերից կամ սպորտդահլիճի բացակայության կամ սնկային հիվանդության պատճառով
Լոռու մարզի Գուգարքի տարածքշրջանի մոլոկաններով բնակեցված Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցում 142 աշակերտ կա: Դպրոցն սպասարկում է նաև հարևան Անտառաշեն համայնքին: Ռուսական և հայկական դասարանաներում սովորում են նաև եզդիներ:
2005 թ-ին <Դպրոցների վերանորոգման> ծրագրով միջնակարգը հիմնանորոգվեց: Փորձում են պահապանել, ամեն տարի հարդարման աշխատանքներ են կատարում: 2007թ-ին առատ ձյան պատճառով տանիքն էր վնասվել, վերանորոգել են կրկին պետբյուջեից հատկացված գումարով: Տնօրեն Վահան Հովհաննիսյանը ընգծում է հայկական և ռուսական դասարանների տարբերությունը. <Ռուսական դասարանների երաեխաներն ավելի դաստիարակված են, ընդունում են, որ չի կարելի փչացնել, իրենց ձեռքերով նորոգում են>:
Ինչքան էլ որ փորձեն պահպանել, այնուամենայնիվ խնդիրներն անպակաս են դպրոցից, երկու կարևոր հարց կա դեռ լուծելու: Ձմռան ամիսների համար խիստ կարևոր կաթսայատունը, որը թեև շատ լավ վիճակում է, սակայն թիթեղյա տնակում լինելու պատճառով ջուրը գիշերային ժամերին շատ շուտ սառչում է` կլիման խիստ է, բարձր լեռնային գոտում, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա: Եթե կաթսայատան քարե շենք ունենալու համար, տնօրեն Վահան Հովսեպյանը հույս է կապում գյուղապետի ու ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հետ, ապա սպորտդահլիճի հատակի հիմնահարցը մնում է անլուծելի:
Վերանորոգումից 2 տարի հետո շենքի դիրքի և նախագծի պատճառով սպորդահլիճի հատակն սկսեց հոտել, փայտը փոշիանալ: Շենքը նախագծվել և կառուցվել է, զինվորական հոսպիտալի համար, դպրոցին է հատկացվել միայն 1958 թ-ին: Լիովին պաշտպանված լինելու համար մի ամբողջ հարկաբաժին, նկուղային հարկում է կառուցվել. <2 մետրից ավել, պատերը գտնվում են հողի մեջ , խոնավության արդյունքում տախտակը հոտեց, դառնալով սնկային հիվանդության պատճառ>,- ասում է Վ. Հովսեփյանն ու բացատրում, որ տեղումնաշատ ու խոնավ գոտին էլ մի կողմից են նպաստում:
Աշակերտները համենատաբար տաք եղանակին դպրոցի հրապարակում խաղերով են զբաղվում, մարզվում, իսկ ձմռանը դասարանում են անցկացնում. < Տարածվող հիվանդություն է, ավելորդ խնդիրներից խուսափելու համար ես անձամբ թույլ չեմ տալիս, որ սպորտդահլիճ աշակերտ մտնի>,-ասում է Վահան Հովսեփյանը:
Ըստ նախնական հաշվարկի 2 մլն դրամ է անհչաժեշտ, որ մարզադահլիճի հատակը հիմնանորոգվի, սակայն դպրոցի տնօրենը մտավախություն ունի, որ անաընդհատ աճող գները նոր նախահաշվի պատճառ են դառնալու. <Հնարավոր է , որ այդ գումարը չբավականացնի, խնդիրը շատ խորն է, շենքի 3 մասերում, փակ պատերի մեջ լիցք է արած, քանդել եմ տվել, նայել պատը` խոնավ հողը մնում է մեջը, օդ խաղալու տեղ չի ունենում, որը հիմանական պատօճառն է, խոնավության , հետո նաև սնկային հիվանադության>, -ասում է Վահան Հովսեփյանը:
Տնօրենը դիմել է Լոռու մարզպետարան, բայց դեռևս արձագանք չկա:
Հ.Գ.- 2010 Լեհաստանի դեսպանատան աջակցութկամբ վերանորոգվել և սնկային հիվանդությունից <ազատվել> է Վանաձորի թիվ 3 դպրոցը: Լոռու մարզի երկրաշարժից հետո կառուցված դպրոցների մեծ մասը սպորտդահլիճներ չունեն: Սնկային հիվանդությունը Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջանի նոր կառուցված դպրոցներն էլ հասել` Սպիտակի թիվ 2, Ստեփանավանի թիվ 6, Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցները: Կրթօջախներն իրենց ուժերով մասամբ լուծել են հարցը:

No comments:
Post a Comment