Tuesday, January 19, 2021

 

Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը



Yerkirmedia.am-ի 68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։

Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։ 

2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։

https://yerkirmedia.am/hy/article/2021/01/19/32111/?fbclid=IwAR11RK9JXGNjwuiknIcaTntADCatsd048HjJYemnJqQxLViFZFtooP_vOi8


Պապ ջան․․․
Հիմա գիտե՞ք ինչն է սարսափելին․ էլ ոչ մի բարոյական արժեք չի մնացել։ Առաջ՝ ով էլ լիներ, երբ մահանում էր, չէին հայհոյում․․․Մարդը ինչ որ մի կարճ հատված ապրում, արժե՜ք էր ստեղծում, նրան չսիրողները, այլախոհները իրենց գորշ ձեռքերով չէին աղտոտում։ Իսկ եթե այդ մարդը ողջ կյանքում մոմի պես վառվել էր իր ազգի համար, մեծարու՜մ էին։

Ամեն ինչ կորցրինք։ Մեռնելն էլ հարամեցին։ Սա էր մեր ,,ձեռքբերումը,,։ Համացանցում վխտացող գորշ առնետները բներից դուրս են եկել ու այսօր էլ՝ , ,,հերթական ռեյդով՛՛, իրենց կեղտոտ ճանկերով սևացնում են իր մահկանացուն կնքած դերասան, բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին։ Բոլորս գիտենք, թե որտեղ է առնետների բունը, բոլո՜րս․․․ ու մի օր այդ ատելության որջը մեր սիրո ձեռքերով պայթեցնելու ենք։
Ընդամենը երեք ամիս առաջ էր Վիգենի աղջիկը շնորհավորել հոր ծնունդը։ Ինչքան ուրախություն, սեր կա։ Գոնե մտածեք, որ մահու չափ ցավ եք պատճառում նրա երեխեքին, հարազատներին։

Tamara Stepanyan-Ferrari
October 8, 2020 ·
Պապ ջան!
Ծնունդդ շնորհավոր լա լա լա լաաաաա
Մի հիանալի մարդ , ուրախ , հասնող եւ նվիրված մի անձ։ Միշտ լինես մեր կողքին։
Ժպիտ եմ ցանկանում քեզ եւ եռանդ!
Ամեն ինչ շատ լավ է լինելու!
Սիրում եմ աշխարհի չափ!

Ծնունդդ շնորհավոր պապ ջան! Միշտ իրար հետ!
— with Vigen Stepanyan

No comments:

Post a Comment