Saturday, January 23, 2021


 

Սեյրան Ավետյանը (Գոջո)


Ծնվել է 1998 թվականի

մարտի 29-ին

Անմահացավ 2020թ-ի

Հոկտեմբերի 16 -ին



Սովորել է Վանաձորի համար 17 դպրոցում։ Զբաղվել է սպորտով` կարատեյով, և տարիների ընթացքում ձեռք է բերել շատ պատվոգրեր ու մեդալներ։ Մարզիչը եղել է Արման Սարգսյանը։

Իր տեսակով եղել է կատարյալ, շատ բարի ու հոգատար անձնավորություն։ Շատ է սիրել ֆուտբոլը։ Տասներկու տարեկանից ապրում էր Ռուսաստանում։ Հայաստան եկավ ծառայելու նպատակով, հայրենիքին պարտքը տալու համար։ Որոշել էր հետ գալ, ու հիմնական ապրել Հայաստանում։ Սակայն, չարաբաստիկ պատերազմը նրան չթողեց ետդարձի ճամփան բռնել։ Հրամանատարներին ենթարկվելու, և նրանց հրամանները անթերի կատարելու համար ստացել է շնորհակալագիր։ Պատերազմի ընթացքում կատարել է բազմաթիվ հերոսություններ։ Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից։ Հոկտեմբերի հինգին վիրավորվել է կրծքից և ուսից, սակայն, շարունակել է պայքարը կռվի դաշտում։ Ամեն ինչ թաքցնում էր ընտանիքից, ասելով, որ ամեն բան նորմալ է։

Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 15-ին։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի առավոտյան ժամը 5-ին, երբ ընկերների հետ քնած է եղել խրամատում։ Վերջին անգամ ասել է ամեն ինչ լավ է, ու անմահացել։


Ձեզ բացակա չենք դնի․ Սեյրան Կարենի Ավետյան

5 янв. 2021 г


No comments:

Post a Comment