Tuesday, January 19, 2021

 Սպարտակ Արևջանյան

20 տարեկանում լինելով Ռդ քաղաքացի՝ Հայաստանում չծնված,չապրած, հայրնասիրության ոգին մեջը՝ դեռ մանկուց ուզում էր գալ Հայաստան ։Պատանի տարիքից հետաքրքրված էր հայական քարտեզով ,թագավորներով ,Հայաստանի թանգարաններով տեսարժան վայրերով։ ԵՒ երբ արդեն հասունացավ իր մայրիկին համոզեց և եկավ իր Հայաստան ։Եկավ իր պլանավորած մտքերով, գնաց իր հայրենիքի թանգարանների, տեսարժան վայրերը և առաջին բանը, որ ասեց.
- Պետք է առաջինը գնամ հայակական բանակ՝պարտքս կատարեմ, նոր մնացածը։
Ունենալով ռուսական Զինվորական գրքույկ ՝ նա եկավ և գրվեց կամավոր ,ասում էր. <<Էլ ինչ հայ որ 2 թուրք գոնե չխբի>>։Ու այդպիսի մեծ ոգով ոգևորվածությամբ եկավ, անցավ ծառայության ։2ամսում սովորեց հայերեն գրել կարդալ ,որպեսզի իր երդումը զինվորական կարդա հայերեն։Ծառայում էր Մեղրի Ագարակ,բայց Ղարաբաղ էր ուզում ,արդեն բան չէր մնացել՝հունվարին զորացրվելու էր ,և ահա պատերազմի ժամանակ նրան տարան Ջաբրայիլ ,հրետանու չափագրողն էր։ Թեժ մարտում առյուծի ոգին մեջը կռիվ տալով մեկ անգամ հրաշքով փրկվելով մոր աղոթքներով ասում էր.
-Մամ ջան քո աղոթքներով փրկվեցի։
Ավաղ 2անգամմ ,,,,,
Անմահացաէ 22տարեկանում ։
Ծննդյան տարեդարձը նշեց պոստերում։ Այնքան ուրախ էր, որ երազանքը կատարվեց, որ ծննդյան տարեդարձը նշեց բանկային կյանքում՝ բանակային ընկերների հետ։ Հարգված էր ու սիրված ,մեծի հետ՝ մեծ էր ,փոքրի հետ փոքր։Սիրում էր միայն ու միայն ճիշտը ,սուտը չէր սիրում ։ Հայաստանի օդի համար էլ խելագարվում էր ասում էր.
-ՈՒխաայյ էս օդը ուրիշա էլիի
22հոգուց՝ մենակ ինքը անմահացավ


6 янв. 2021 г

Ձեզ բացակա չենք դնի․

 Սպարտակ Արևջանյան



No comments:

Post a Comment