Tuesday, January 19, 2021

Լավրենտ Խորենի Համբարյան




Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 17-ին Վանաձորում։

Անմահացել 2020թ հոկտեմբերի 6-ին


Ապրել և մեծացել է Ղշլաղ թաղամասում, սովորել է թիվ 17 դպրոցում, Այնուհետև քոլեջի ոսկերչական բաժնում։
Ծառայել է Բալահովիտում։ Սերը հայրենիքի հանդեպ այնքան մեծ էր, որ Լավրենտը ծառայությունից հետո աշխատանքի է ընդունվել ՀՀ ԶՈւ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Երկար տարիներ զբաղվել է ֆուտբոլով՝ շատ է սիրել։ Բնավորությամբ եղել է շատ համբերատար, հանգիստ, շփվող՝ վայելել շրջապատի սերն ու հարգանքը։ Լավրենտը պատրաստ է եղել ամեն ինչի, արել անգամ Ամենաանհնարինը, որպեսզի օգնի մտերիմներին։ Անվերջ կարելի է խոսել նրա մարդ տեսակից...
Հուլիսյան մարտերի ժամանակ բացառիկ խիզախության համար արժանացել է անհատական զենքի։Ցավոք չի հասցրել ստանա պարգև. Սկսվել է Արցախյան պատերազմը։ Ամուսնացած է, ունի 2 բալիկ՝ Խորենը և Գոհարը։


Քո սխրանքն անմահ է
Քո անունը մեր սրտերում
Հիշատակդ միշտ վառ կմնա Հերոս





No comments:

Post a Comment