Tuesday, January 19, 2021

 

Սահարա անապատում ջերմաստտիճանն իջել է, ձյուն է տեղացել։ Բնության արտասովոր երևույթից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Քարիմ Բուչետատան։




Աշխարհի ամենախոշոր անապատում հունվարի միջին ջերմաստիճանն ավելի քան 20 աստիճան Ցելսիուս է լինում, սակայն հիմա 0-ից ցածր է։


Նա լուսանկարել է ձնապատ անապատն Ալժիրի Այն-Սեֆրա քաղաքից ոչ հեռու, իսկ ուղտերին ու ոչխարներին՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Տաբուկ շրջանում։

Ձյուն է տեղացել նաև Լիբանանում, Սիրիայում և Իրանում։


No comments:

Post a Comment