Վանաձորի Ֆր Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզի կրտսեր խմբում տոն էր: Դաստիարակ Նարինե Ղարիբյանը իր բալիկների հետ ,,Գարուն -Մայրիկ ,, խորագրով փոքրիկ միջոցառում էր կազմակերպել: Երաժշտական դաստիարակ Իրինա Ամիրխանյանի շնորհիվ մանուկները սովորում են գրագետ երգել: Երգեցին , պարեցին , խաղիկների միջոցով բացահայտեցին գարնանային հրաշալիքները : Վերջում դաստիարակի նախաձեռնությամբ երեխաները իրենց մայրիկների համար պատրաստեցին իրենց իսկ թաթիկներով մեծ , գունեղ, գեղեցիկ ծաղկեփունջ: Խմբի Հասմիկ մորաքույրի հոքատարության շնորհիվ էլ երեխաները իրենց մանկապարտեզում զգում են ,ինչպես հարազատ տանը: Ամենամեծ երջանկությունը այն էր , որ փայլում են աչուկները այս փոքրիների ավելացրեց իր խոսոքում մանկապարտեզի տնօրեն ՝ Աննա Դարբինյանը:
3.04.2025
No comments:
Post a Comment