Վանաձորի Սուրբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզի ավագ «Բ» խմբի սաները այս անգամ հանդես եկան խաղ մրցույթով՝ ՛՛ Ի՞ ՆՉ , ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ ՙՙ: Դաստիարակ Լուսինե Ավետիքյանի նախաձեռնությամբ խմբի բալիկները բաժանվել էին 2 թիմի՝ «Արև» և «Լուսին»:
Մրցույթի ժամանակ երեխաները պատասխանեցին տարբեր թեմաներով հնչեցրած հարցերին, մինչ ժյուրին կքննարկեր պատասխաները նրանք հանդես էին գալիս երժշտական կատարումներով և բնականաբար այդ հարցում նրանց օգնում էր երաժշտական դաստիարակ Անուշ Պողոսյանը:Ժյուրիի նախագահն էր մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մամյանը, իսկ անդամներն էին մանկապարտեզի մեթոդիստ՝ Լուսինե Կիրակոսյանը, հոգեբան ՝ Արփինե Մովսիսյանը և մանկապարտեզի ազատ դաստիարակ՝ Սոնա Հարությունյանը:
Մրցույթի վերջում մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մամյանը շնորհավորեց 2 թիմին՝ նրանց անվանելով փոքրիկ գիտունիկներ :
Վերջինս հիացած էր դաստիարակի աշխատանքով , որը երևում է հենց նման և տարաբնույթ միջոցառումների միջոցով: Մանե Մամյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ընկեր Անուշին, ում աշխատանքը անգնահատելի է և միշտ զարմացնում և հիացնում է բոլորին:
Ջերմ խոսքերից հետո Մանե Մամյանը երեխաներին պատվոգրեր հանձնեց՝ հավելելով «Հաղթեց գիտելիքն ու ընկերասիրությունը»:
30.04.2025
30.05.2025
30.04.2025
No comments:
Post a Comment