Բարիկենդան և Սուրբ Զատիկի տոնը իր բոլոր ավանդույթներով մեծ շուքով նշեցին Վանաձորի թիվ 19 մանկապարտեզի ավագ խմբի բալիկները: Նառա Ասատրյանի աշխատանքը ինչպես միշտ փայլուն էր, իսկ ամբողջ բեմի և դահլիճի ձևավորումը դաստիարակի մտքի թռիչքն էր:
Երգերի և պարերի աշխատանքը երաժշտական դաստիարակ ընկեր Արուսյակինն էր, որին օգնել էին մանկապարտեզի անձնակազմը՝ հանձինս մեթոդիստ ընկեր Գայանեի և Աննա մորաքրոջ: Տնօրեն ՝ Արփինե Սարիբեկյանը ինչպես միշտ հիացած է իր դաստիարակի նվիրական աշխատանքով, իսկ անձնակազմի միասնության արդյունքում ամեն ինչ ստացվում է ոչ թե լավ, այլ՝ գերազանց:
29.04.2025
No comments:
Post a Comment